Ամպեր-ժամ
Ամպեր-ժամ (Ա·ժ), էլեկտրական լիցքի արտահամակարգային չափման միավոր, գլխավորապես օգտագործվում է մարտկոցների ունակության բնութագրման համար։ Ելնելով ֆիզիկական իմաստից, 1 ամպեր-ժամը այն էլեկտրական լիցքն է, որն անցնում է հաղորդչի լայնական հատույթով մեկ ժամում, երբ հաղորդչում հոսանքի ուժը 1 Ամպեր է։
Տրված 1 Ա·ժ ունակությամբ լիցքավորված մարտկոցը տեսականորեն կարող է ապահովել 1 Ամպեր հոսանք 1 ժամում (կամ օրինակ՝ 10 Ա՝ 0, 1 ժամում, կամ 0, 1 Ա՝ 10 ժամում)։
Գործնականում մարտկոցի ունակությունը հաշվում են՝ ելնելով մինչև վերջնական լարման հասնելու 20 ժամանոց ցիկլից։ Ավտոմեքենաների մարտկոցների համար այն 10, 8 Վ է[1]։ Օրինակ, մարտկոցի վրա գրված «55 Ա·ժ» պիտակավորումը նշանակում է, որ այն կարող է արտադրել 2, 75 Ամպեր հոսանք 20 ժամվա ընթացքում, ընդ որում լարումը սեղմակներում չի իջնի 10, 8 Վ-ից։ Հաճախ նաև օգտագործվոմ է ածանցյալ միավոր՝ միլի Ամպեր-ժամ (մԱ·ժ), որն ընդհանրապես օգտագործվում է փոքր ունակությամբ մարտկոցների համար։
Ամպեր-ժամով չափվող մեծությունը կարելի է արտահայտել Միավորների միջազգային համակարգի միավորով՝ Կուլոնով։ Քանի որ 1 Կլ/վ հավասար է 1 Ա, հետևաբար ժամը դարձնելով վայրկյաններ, կստանանք, որ մեկ Ամպեր-ժամը հավասար է 3600 Կլ։
Անցումը Վատտ-ժամի
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաճախ մարտկոցների արտադրողները տեխնիկական բնութագրականների վրա նշում են միայն պահուստային լիցքը մԱ·ժ, մյուսները՝միայն պահուստային էներգիան Վտ·ժ։ Երկու բնութագրականներն էլ կարող են կոչվել «ունակություն» (չշփոթել էլեկտրական ունակության հետ, որը բնութագրում է հաղորդչի լիցք կուտակելու հատկությունը և չափվում է ֆարադներով)։ Պահուստային լիցքով հաշվել պահուստային էներգիան ընդհանուր դեպքում հեշտ չէ. պահանջվում է ակնթարթային հզորության ինտեգրում, որը կատարում է մարտկոցը աշխատանքի ընթացքում։ Եթե մեծ ճշտություն պետք չէ, կարելի է ինտեգրման փոխարեն օգտվել լարման և օգտագործվող հոսանքի ուժի միջին արժեքներից և օգտվել բանաձևից, որը հետևում է այն բանից, որ 1 Վտ = 1 Վ · 1 Ա։
Այսինքն պահուստային էներգիան (Վտ·ժ) մոտավորապես հավասար է պահուստային լիցքի (Ա·ժ) լարման միջին արժեքի(Վ) արտադրյալին
Օրինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարքի տեխնիկական առանձնահատկությունների մեջ նշված է, որ մարտկոցների «ունակությունը» (պահուստային լիցքը) հավասար է 56 Ա·ժ, աշխատքանքային լարումը՝ 15 Վ։ Այդ դեպքում «ունակությունը» (պահուստային էներգիան) հավասար կլինի 56·15 = 840 Վտ·ժ (≈3 ջոուլ|ՄՋ)։
Մարտկոցների հաջորդական միացման դեպքում «ունակությունը» չի փոխվում, իսկ զուգահեռ միացման դեպքում դրանք գումարվում են։
- 3.3v 1000 mAh + 3.3v 1000 mAh = 6.6v 1000 mAh — հաջորդական միացում
- 3.3v 1000 mAh + 3.3v 1000 mAh = 3.3v 2000 mAh — զուգահեռ միացում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Лаврус В. С. Батарейки и аккумуляторы. К.: НиТ, 1995.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Г. Д. Бурдун, В. А. Базакуца. Единицы физических величин. Справочник — Харьков: Вища школа, 1984
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 329)։ |
|