IOS 13
| Տեսակ | բջջային օպերացիոն համակարգ, iOS և software version? |
|---|---|
| Ստեղծող | Էփլ |
| Ընտանիք | iOS |
| Հիմք են ծառայել | Darwin |
| Առաջին թողարկում | սեպտեմբերի 19, 2019 |
| Արտոնագիր | ոչ ազատ ծրագրային ապահովման արտոնագիր |
| Նախորդ | IOS 12 |
| Հաջորդ | IOS 14 |
| Կայք | apple.com/ios/ios-13/(անգլ.), apple.com/uk/ios/ios-13-preview/(անգլ.), apple.com/tr/ios/ios-13-preview/(թուրքերեն) և apple.com/tr/ios/ios-13/(թուրքերեն) |
iOS 13, Apple-ի կողմից մշակված iOS բջջային օպերացիոն համակարգի տասներեքերորդ տարբերակը։ iOS 12-ի իրավահաջորդն է։ Նոր խոշոր թողարկումն Apple Worldwide Developers Conference-ում հայտարարվել է 2019 թվականի հունիսի 3-ին և թողարկվել 2019 թվականի սեպտեմբերի 19-ին[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայացում և վերջնական թողարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]iOS 13-ը և iPadOS-ը ներկայացվել են 2019-ի հունիսի 3-ին մշակողների համար ներկայացման շնորհանդեսին (WWDC19)[2][3]։ Առաջին բետա տարբերակը հասանելի է միայն գրանցված մշակողներին։ Ակնկալվում է, որ հանրային բետան հասանելի կլինի 2019-ի հուլիսին, վերջնական թողարկումը բոլոր օգտագործողների համար՝ 2019-ի աշնանը։
Ներմուծություն (համակարգի գործառույթներ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Dark Mode (խավար ռեժիմ)
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայացվել է «խավար ռեժիմ», որը թույլ է տալիս ներառել մութ գունային սխեման համակարգային հավելվածների, ինչպես նաև iOS և iPadOS ինտերֆեյսի համար։ Apple ընկերությունը հայտարարում է, որ երրորդ կողմի հավելվածների մշակողները App Store-ից կարող են նաև «խավար ռեժիմ» ավելացնել իրենց հավելվածներում[4]։
Ստեղնաշարի թարմացում
[խմբագրել | խմբագրել կոդը]IOS 13-ի ներկառուցված ստեղնաշարը այժմ ունի QuickPath - առանձնահատկություն, որն օգտագործողին թույլ է տալիս սահեցնել ստեղնաշարը՝ նախադասություն կազմելու կամ որևէ բառ մուտքագրելու համար։ Ավելի վաղ այս հատկությունը հասանելի էր բացառապես App Store-ից մի քանի երրորդ կողմի ստեղնաշարի հավելվածների միջոցով[5]։
Սարքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Apple կորպորացիայի հետևյալ սարքերը աջակցում են iOS 13-ին՝
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Apple (03.06.2019). «iOS 13 Preview». Apple. Apple.
- ↑ Apple Inc. (03.06.2019). «iOS 13 Review». Apple. Apple.
- ↑ Apple Inc. (03.06.2019). «Apple Special Event June 2019». Apple. Apple Inc.
- ↑ Apple Inc. (03.06.2019). «Dark Mode. Go all in on lights out». Apple. Apple Inc.
- ↑ Apple Inc. (03.06.2019). «Type by swiping from one letter to the next». Apple. Apple Inc.