I'll be back
«I'll be back» (անգլ. թարգմանաբար՝ «Ես կվերադառնամ»), կիբօրգ Т-800 ռոբոտի թևավոր արտահայտությունը «Տերմինատոր» ֆիլմից, որն արտասանել է Առնոլդ Շվարցենեգերը։ Արտահայտությունն «Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն խոսքեր» ցանկում զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը[1]։
Կրկնակի օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնամեջբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«I’ll be back» արտահայտությունը այս կամ այն տարբերակով Շվարցենեգերի կողմից օգտագործվել է մի շարք ֆիլմերում․
- Տերմինատոր (1984) – «I’ll be back»՝ «Ես կվերադառնամ»,
- Կոմանդո (1985) – «I’ll be back, Bennett!»՝ «Ես կվերադառնամ, Բենեթ»,
- Առանց փողզիջման (1986) – «I’ll be right back»՝ «Ես շուտով կվերադառնամ»,
- Վազող մարդը (1987) – «Killian, I’ll be back!»՝ «Քիլիա՛ն, ես կվերադառնամ»,
- Երկվորյակներ (1988) – «If you’re lying to me, I’ll be back!»՝ «Եթե դու ստել ես ինձ, ես կվերադառնամ»,
- Մանկապարտեզի ոստիկանը (1990) – «I’m back!»՝ «Ես վերադարձա»,
- Հիշել ամեն ինչ (1990) – «I’ll be back!»՝ «Ես կվերադառնամ»,
- Տերմինատոր 2. Դատաստանի օր (1991) – «I’ll be back»՝ «Ես կվերադառնամ»,
- Վերջին կինոհերոսը (1993) – «I’ll be back… Ha! Bet you didn’t expect me to say that!»՝ «Ես կվերադառնամ։ Գրազ գանք՝ դու չէիր սպասում, որ ես դա կասեմ»,
- 6-րդ օր (2000) – «I may be back…»՝ «Հնարավոր է՝ ես վերադառնամ»,
- Տերմինատոր 3. Մեքենաների ապստամբությունը (2003) – «She’ll be back» և «I’m back!»՝ «Նա կվերադառնա» և «Ես վերադարձա»,
- Անզուսպները 2 (2012) – արտասանվում է «I’m back» արտահայտությունը և հետո «I’ll be back»․ « Ես վերադարձա» և «Ես կվերադառնամ»։ Օդանավակայանում կրակոցների պահին Շվարցնեգերի հերոսը ասում է այս խոսքը․ «Ես արագ գնամ փամփուշտների հետևից և վերադառնամ», ինչին Բրյուս Ուիլիսի հերոսը պատասխանում է․ «Չարժե, ես կգնամ։ Դու արդեն բավականաչափ վերադարձել ես»,
- Տերմինատոր։ Ջենիսիս (2015) – «I’ll be back»՝ «Ես կվերադառնամ»,
- «Brawl Stars» (2017) – Ռիկոն մահվանից առաջ արտասանում է «I’ll be back»՝ «Ես կվերադառնամ»։
Նմանակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտահայտությունը մի քանի անգամ նմանակվել է ֆիլմերում և մուլտֆիլմերում․
- «Ռեմբո 2» (1985),
- «Կանգնի՛ր, թե չէ իմ մայրը կկրակի» (1992)․ այս արտահայտությունն օգտագործում է Էստել Գետտիի հերոսը՝ Տուտի Բամովսկին, երբ նա սպառնում է Պառնելին․ «Այսօրվա համար վերջ, բայց հիշե՛ք, ես դեռ կվերադառնամ», ինչին Սիլվեստր Ստալոնեի հերոսի պատասխանում է, թե այդպես խոսում են տերմինատորները,
- «Տղան Էնսինոյից» (Սառած կալիֆոռնիացին) (1992)․ արտահայտությունն օգտագործում է գլխավոր հերոսներից մեկը՝ Լինքը,
- «Արկածներ որոնելիս» (1996)․ արտահայտությունն օգտագործում է Վան-Դամի հերոսը,
- «Ամերիկյան կարկանդակ» (1999),
- «Անվիճարկելի 2» (2006) ֆիլմի վերջում Ջորջ Չեմբերսն ասում է՝ «Ես կվերադառնամ»,
- «Տերմինատոր։ Փրկիչը» (2009). արտահայտությունն օգտագործում է Ջոն Քոնորը,
- «Սիմփսոնները»,
- «Մուկ բայքերները Մարսից»,
- «Շնաձկների ցունամի։ Արթնացում»․ արտահայտությունն օգտագործում է Աղջիկ-Քիբորգն ամուսին փնտրելու նպատակով հոր լաբորատորիայից փախչելիս։
- «Վերջին բոյսկաուտը»․ արտահայտությունն օգտագործում է Դեյմոն Ուեյանսի հերոսը ֆիլմի եզրափակի տեսարանում։
Արտահայտության օգտագործումը Դմիտրի Մեդվեդևի կողմից
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականի Կալիֆոռնիայում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևն իր այցելության ժամանակ հանդիպել է Առնոլդ Շվարցենեգերին, որն այդ պահին զբաղեցնում էր նահանգի ղեկավարի պաշտոնը։ Հանդիպումից հետո հրաժեշտ տալիս Ռուսաստանի նախագահն ասել է․ «I’ll be back», և ավելացրել․ «Hasta la vista, baby»։ Շվարցենեգերն իր թվիթթերյան էջում նշել է, որ Մեդվեդևի այդ քայլն իրեն դուր է եկել[2]։