Jump to content

Huawei Honor 8

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ՊրոցեսորHisilicon Kirin 950: 4×2,3 Գհց (ARM Cortex-A72) + 4×1,8 ԳՀց (ARM Cortex-A53)
Օպերատիվ
հիշողություն
4 ԳԲ
Մշտական
հիշողություն
32 կամ 64 ԳԲ
Մարտկոց3000 միլիմամպեր
ՆախորդHuawei Honor 7
ՀաջորդHuawei Honor 9

Huawei Honor 8, սմարթֆոն Honor սերիայի ութերորդ սերունդը, թողարկվել է Huawei ընկերության կողմից 2016 թվականին։

Տեխնիկական տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարքավորման դրույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմարթֆոնը աշխատում է ութ միջուկանի  Hisilicon Kirin 950: 4×2,3 Գհց (ARM Cortex-A72) + 4×1,8 ԳՀց (ARM Cortex-A53) պրոցեսորով, 16 նմ ճարտարապետությամբ։ Որպես գրաֆիկական պրոցեսոր օգտագործվում է Mali-T880MP4[1][2]։ Ուժակուտակիչի  հզորությունը կազմում է 3000 միլիամպեր։  Սմարթֆոնը ունի 32 կամ 64 ԳԲ  մշտական ներքին հիշողություն, և 4 ԳԲ օպերատիվ հիշողություն[3][4][5][6][7][8]։ 5․2 դյուրմ, 1080x1920 պիքսել թույլտվությամբ։ Էկրանը ծածկված է 2,5D ապակիով[3][7]։

Հետևի վահանակում գտնվում են հիմնական երկու տեսախցիկները, յուրաքանչյուրը 12 մեգապիքսել թույլտվությամբ[3][7]։ Տեսախցիկներից մեկը նկարում է սև ու սպիտակ նկարներ, իսկ երկրորդը RGB սենսորի շնորհիվ լուսանկարում է գունավոր պատկերներ։ Նկարելու գործողությունից հետո երկու նկարները միաձուլվում են մեկը մյուսի հետ, դրանով իսկ բարձրացնելով որակը[3][7][9][10]։ Տեսանկարահանումը իրականացվում է Full HD ֆորմատով։ Բացի հիմնական տեսախցիկներից, առջևի վահանակում առկա է 8 մեգապիքսելանոց տեսախցիկ[11][12]։

Honor 8-ը ունի ներկառուցված խոսակցական ձայնարձագիչ, լուսադիոտային ցուցիչ, մատնահետքի սենսորային սկաներ, ինֆրակարմիր վահանակ, որը թույլ է տալիս սմարթֆոնը օգտագործել որպես հեռակառավարման վահանակ, NFC ցուցիչ։ Սմարթֆոնը ունի հիբրիդային Սիմ-քարտի համար նախատեսված դաշտ, որտեղ միաժամանակ հնարավոր է տեղադրել մեկ կամ երկու SIM –քարտ, հիշողության microSD-քարտի հետ միասին, (առավելագույն ծավալը մինչև 128 ԳԲ)։ Այլ սարքերի հետ տվյալների սինխրոնիզիացիայի համար, ինչպես նաև մարտկոցի լիզքավորման Type-C ստանդարտ։ Honor 8-ի աջակցում է արագ լիցքավորման QuickCharge համակարգը։

Բացի այդ, մատնահետքի սկաները ունի «խելացի կոճակ» ֆունկցիան, որի շնորհիվ մի քանի անգամ սեղմելով կոճակի վրա կարող եք բացել նախընտրելի ծրագիր[1][3][5][6][11][12][13][14]։ Սմարթֆոնի չափսերն են, երկարությունը 145․5 մմ, լայնությունը 71 մմ, հաստությունը7․5, քաշը 153 գ։ Honor 8-ի կողային վահանակները պատրաստված են այլումինից, իսկ հետևի վահանակը պատրաստված է ապակուց[3][7][11][12][15][16][17][18]։

Ծրագրային ապահովում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմարթֆոնը աշխատում է EMUI 4.0 ինտերֆեյսի կառավարմամբ, ОС Android 6․0 Marshmallow տարբերակով։ 2017 թվականին Huawei ընկերությունը իր սմարթֆոնների համար թողարկել է EMUI 5.0 ինտերֆեյսը, Անդրոիդ 7.0 Nougat բազայի հիման վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Rahul R. (2016 թ․ օգոստոսի 18). «Huawei announces new software update schedule: Strategy also applicable to Honor 8» (անգլերեն). International Business Times.
  2. Jeff Kampman (2016 թ․ օգոստոսի 17). «Honor 8 smartphone delivers high-end specs for $400» (անգլերեն). The Tech Report.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Harry McCracken (2016 թ․ օգոստոսի 18). «Huawei's Honor 8: A Flagship-Class Smartphone Without The Flagship Price» (անգլերեն). Fast Company.
  4. «Honor 8 has already scored over 5 million registrations for its first sale». GSM Arena. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  5. 5,0 5,1 Amadeo, Ron. «Hands-on with Huawei's Honor 8—$400 for flagship-class specs». Ars Technica. Condé Nast. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
  6. 6,0 6,1 Miller, Matthew (2016 թ․ օգոստոսի 17). «$400 flagship Honor 8 announced for US market: First impressions of this dual camera beauty». ZDNet. CBS Interactive. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Low, Cherlynn (2016 թ․ օգոստոսի 16). «Huawei Honor 8 goes after millennials with fancy dual cameras». Engadget. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
  8. Low, Cherlynn (2016 թ․ օգոստոսի 16). «Huawei Honor 8 goes after millennials with fancy dual cameras». Android Authority. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 6-ին.
  9. Hongzuo, Liu (2016 թ․ օգոստոսի 18). «Huawei's new Honor 8 comes with P9's dual-rear camera setup». Hardware Zone. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
  10. Goode, Lauren (2016 թ․ օգոստոսի 16). «This is Huawei's first dual camera smartphone for the US». The Verge. Vox Media. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
  11. 11,0 11,1 11,2 «Huawei's gorgeous Honor 8 arrives in the US for $350 if you preorder (hands-on)». CNET. 2016 թ․ օգոստոսի 16.
  12. 12,0 12,1 12,2 Thomson, Iain (2016 թ․ օգոստոսի 22). «Honor 8: Huawei targets young people with high-spec cheapie. 3 words – Food pic mode». The Register. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  13. Dobie, Alex (2016 թ․ հուլիսի 26). «5 things to know about Honor 8 in the U.S.». Android Central. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  14. Goenka, Himanshu (2016 թ․ օգոստոսի 17). «Huawei Honor 8 Flagship Killer Open for US Preorders». International Business Times. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 23-ին.
  15. F., Alan (2016 թ․ հուլիսի 15). «Honor 8 garners more than 5 million registrations in less than four days». Phone Arena. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 2-ին.
  16. «Huawei unveils the Honor 8 with dual rear camera, 4GB of RAM». GSM Arena. 2016 թ․ հուլիսի 11. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
  17. Tanasychuk, Mike (2016 թ․ սեպտեմբերի 16). «Which color Honor 8 should you get?». Android Central. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.
  18. «Honor 8 Sakura Pink variant finally coming to Europe». Mobile Scout. 2016 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 17-ին.