«Happy Nation» (անգլ. թարգմանաբար՝ «Երջանիկ ազգ»), շվեդական Ace of Base խմբի սինգլը՝ իրենց դեբյուտային համանուն «Happy Nation» ալբոմից։ Այն առաջին անգամ թողարկվել է Սկանդինավիայում 1992 թվականին, այնուհետև երկու անգամ՝ Մեծ Բրիտանիայում։ Առաջին հայտնվելը տեղի է ունեցել 1993 թվականի հոկտեմբերին, երբ այն զբաղեցրել է 42-րդ հորիզոնականը, իսկ տասներկու ամիս անց կրկին հայտնվել է 40-րդ հորիզոնականում[1]։ Երգը 1993 և 1994 թվականներին Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի և Իսրայելի սինգլների հիթ-շքերթներում հասել է առաջին հորիզոնականին։ 2008 թվականին երգը վերահրատարակվել է։
Քննադատները բարձր են գնահատել երգը։ AllMusic-ի խմբագիր Խոսե Պրոմիսն իր գրախոսության մեջ երգն անվանել է «աստղային»[2]։ People ամսագիրը գրել է, որ երգը ապացուցում է, որ Ace of Base ավելի նշանակալի խումբ է, ոչ թե պարզապես ABBA-ի կլոնն է[3]։ Plugged In-ից Բոբ Վալիշևսկին նշել է, որ այն նպաստում է միասնականությանը։ USA Today-ից Էդնա Գանդերսենը բնութագրել է այն որպես ուրախ[4]։ The Vindicator թերթը գրել է, որ երգի մեղեդու և ռիթմի խառնուրդը պարզապես անդիմադրելի է[5]։
Տեսահոլովակը նկարահանվել է Գյոթեբորգում 1993 թվականի հունվարին, ռեժիսորը Մեթ Բրեդլին է, որը նկարահանել է նաև «All That She Wants» երգի տեսահոլովակը[6]։ Տեսահոլովակում ներկայացված են խաղաղության խորհրդանիշների պատկերներ, ռունական արձանագրություններ, եգիպտական հիերոգլիֆներ, սլավոնական նախշեր, բնիկ ավստրալացիների արվեստ, Բուդդան, կենդանակերպի նշաններ, Հիսուսի խաչելությունը, Ալ-Ֆաթիհուն և Չարլզ Դարվինի «Տեսակների ծագումը» գրքերը։ Այն վերբեռնվել է YouTube 2010 թվականի հոկտեմբերին, իսկ 2020 թվականի օգոստոսին հավաքել է ավելի քան 52,6 միլիոն դիտում, իսկ համերգային տարբերակը՝ ավելի քան 82 միլիոն (2021)[7]։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
↑Pennanen, Timo (2006). Sisältää hitin - levyt ja esittäjät Suomen musiikkilistoilla vuodesta 1972 (ֆիններեն) (1st ed.). Helsinki: Tammi. ISBN978-951-1-21053-5.