Got Milk?

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Got Milk?»-ի տարբերանշանը

«Got Milk?» (թարգ.՝ «կաթ կա՞»), ամերիկյան նախկին գովազդային արշավ՝ կոչված խթանելու կաթի սպառումը։

Ստեղծվել է 1993 թվականին՝ «Goodby, Silverstein & Partners» գովազդային գործակալության կողմից՝ Կալիֆորնիայի կովի կաթ արտադրողների ասոցիացիայի (անգլCalifornia Milk Processor Board) պատվերով, որը հետագայում օգտագործման լիցենզավորում է շնորհում կաթի վերամշակման ձեռնարկություններին և ֆերմերներին։ Արշավը մեկնարկել է 1993 թվականին հոկտեմբերի 24-ին և ավարտվել 2014 թվականի փետրվարի 24-ին։ «Got Milk?»-ի շնորհիվ կաթի սպառումը խոշոր աճ է արձանագրում Կալիֆորնիա նահանգում[1], սակայն ոչ այնքան էական ազդեցություն է ունենում մնացած նահանգներում[2]։

Հանդիսանում է Միացյալ Նահանգների հայտնի ապրանքանիշերից և գովազդային արշավներից մեկը։

«Got Milk?»-ի քարոզարշավներին են մասնակցել այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Լարի Քինգը, Ջենիֆեր Էնիսթոնը, Դենի Դե Վիտոն, Նաոմի Քեմբելը, Վուպի Գոլդբերգը, Բրիթնի Սփիրսը, Քեյթ Մոսը, Դենիս Ռոդմանը և այլք[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գովազդի կրթական հիմնադրամ։ ««Got Milk?»-ի պատմությունը»։ Aef.com։ Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 23–ին 
  2. «Մարկետինգային արշավի դեպքերի ուսումնասիրություններ. «Got Milk?»»։ «Marketing-case-studies.blogspot.com»։ 2008-04-21։ Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 23–ին 
  3. «56 հայտնիներ, որոնք մասնակցել են «Got Milk?»-ի արշավներում»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]