Google Code Jam

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Google Code Jam
Google Code Jam.gif
Տեսակ կայք
Առաջինը 2003
Հիմնադիր Գուգլ
code.google.com/codejam

Google Code Jam, ծրագրավորման միջազգային մրցություն, որն անցկացվում է Google ընկերության կողմից: Պատմությունը սկսվում է 2003 թվականից՝ որպես Գուգլում հնարավոր աշխատանքի անցնելու լավագույն ուղեղների ձեռքբերման հնարավորություն[1]: Մրցությունը բաղկացած է ալգորիթմական առաջադրանքների հավաքածուից, որոնք պետք է որոշվեն ֆիքսված ժամանակում: Ի տարբերություն ծրագրավորման այլ մրցությունների՝ մասնակիցները կարող են օգտագործել ծրագրավորման ցանկացած լեզու և առաջադրանքների որոշման մշակման միջավայր:

Google Code Jam-ը համարվում է ծրագրավորման ամենազանգվածային առաջնություններից մեկը. Այսպես, 2014 թվականին գրանցվել է ավելի քան 50 հազար մասնակից, որոնց թվում 25462 մարդ անցել են որակավորման փուլ[2]:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցության ժամանակ մասնակիցներին տրվում է ալգորիթմական առաջադրանքների հավաքածու, որոնք պետք է լուծվեն սահմանափակ ժամանակաընթացքում: Առաջնությունն անցկացվում է միաժամանակ, մասնակիցներին տրվում են միանման առաջադրանքներ, որոնց լուծումները կարող են ներկայացվել ծարգրավորման ցանկացած լեզվով[3]:

Հաջող արդյունք ստանալու համար մասնակիցները ոչ միայն պետք է ճիշտ լուծեն առաջադրանքները, այլև կարողանան արագ կոդավորել դրանց իրագործումը: Առաջադրանքը համարվում է հաջող կերպով լուծված այն ժամանակ, երբ ներկայացված լուծումը ցույց է տալիս թեստային մուտքային տվյալների բոլոր ճիշտ պատասխանները: Տեխնիկական տեսանկյունից՝ մասնակիցը նախաձեռնում է թեստավորման հարցումը, և համակարգը նրան տրամադրում է մուտքային տվյալներ, որոնց պետք է տրվի պատասխան որոշակի ժամանակաընթացքում(կախված տվյալների հավաքածուից): Սովորաբար յուրաքանչյուր առաջադրանում ներկայացվում են տվյալների մեծ ու փոքր հավաքածուներ, որոնք տարբերվում են իրենց բարդությամբ և որոնց մշակմանը տրվում է 4 և 8 րոպե համապատասխանաբար[2]: Եթե տվյալ մասնակիցը ճիշտ պատասխան է տալիս (անցնում է բոլոր թեստերը), ապա մասնակցին տրվում են որոշակի միավորներ, որոնք կախված են առաջադրանքից[4]:

Արդյունքները ըստ երկրների[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրր 1-ին տեղ 2-րդ տեղ 3-րդ տեղ
Բելառուս Բելառուս 4 1 0
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 2 3 1
Ռուսաստան Ռուսաստան 2 1 6
Լեհաստան Լեհաստան 2 0 1
Ճապոնիա Ճապոնիա 1 1 1
Արգենտինա Արգենտինա 1 0 0
Շվեյցարիա Շվեյցարիա 1 0 0
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 0 2 1
Նիդերլանդներ Նիդերլանդներ 0 2 0
Կանադա Կանադա 0 1 0
Ուկրաինա Ուկրաինա 0 1 0
Ֆիլիպիններ Ֆիլիպիններ 0 1 0
Հարավաֆրիկյան Հանրապետություն Հարավաֆրիկյան Հանրապետություն 0 0 2
Սլովակիա Սլովակիա 0 0 1


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Google Launches Code Jam 2003»։ 2003-09-18։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-25-ին 
  2. 2,0 2,1 Sergii Dymchenko, Mariia Mykhailova Declaratively Solving Tricky Google Code Jam Problems with Prolog-based ECLiPSe CLP System // Proceedings of the 30th Annual ACM Symposium on Applied Computing. — New York, NY, USA: ACM, 2015-01-01. — С. 2122–2124. — ISBN 9781450331968. — doi:10.1145/2695664.2696032
  3. Aylin Caliskan-Islam [etc.] De-anonymizing Programmers via Code Stylometry (en) // Usenix. —Washington, D.C., 2015. — ISSN 978-1-931971-232.
  4. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝
    1 անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]