Energoinvest

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Energoinvest
Տեսակհանրային ընկերություն
Հիմնադրված է1951
ՎայրՍարաևո, Բոսնիա և Հերցեգովինա
Երկիր Բոսնիա և Հերցեգովինա
Արդյունաբերությունճարտարագիտություն
Կայքenergoinvest.com
 Energoinvest Վիքիպահեստում

Energoinvest (լրիվ անվանումը՝ Energoinvest, d.d. - Sarajevo), ճարտարագիտական և էներգետիկ բազմագործառույթ ընկերություն[1], որի գլխավոր գրասենյակը գտնվում է Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 1951 թվականին՝ Elektroprojekt անվանումով, որպես նախագծային ոչ մեծ գրասենյակ[2], որի ղեկավարը Էմերիկ Բլումն էր. վերջինս ժամանակի ընթացքում դարձել է միջազգային ճանաչման արժանացած գործարար ու բարերար։ Աճել, զարգացել է նաև նրա ղեկավարած ընկերությունը՝ վերածվելով եվրոպական արդիական ընկերության։

1958 թվականին արդեն Energoinvest-ը դեպի արտահանում կողմնորոշում ունեցող ընկերություն էր, որն իր բիզնեսը ծավալել էր երկու տասնյակից ավելի երկրներում՝ Մեքսիկայից մինչև Մալայզիա։

1987 թվականին Energoinvest-ը դարձել էր նախկին Հարավսլավիայի ամենամեծածավալ արտահանումն ապահովող ընկերությունը, որն ուներ մեկ միլիարդ ամերիկյան դոլարի հասնող շրջանառություն և շուրջ 42 հազար աշխատող։

Energoinvest-ը ներկայումս ունի տասնյակ հազարավոր կիլոմետրեր ձգվող էլեկտրահաղորդալարեր, հազարավոր ենթակայաններ, մի ամբողջ շարք ջրա- և ջերմաէլեկտրակայաններ, ինչպես նաև արդյունաբերական ձեռնարկություններ բոլոր մայրցամաքներում[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Huang, Daniel (2014 թ․ հունիսի 25). «What Happens When the Vulture Funds Start Circling». The Wall Street Journal. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
  2. Raymond H. Anderson (Oct. 7, 1972) Yugoslav Enterprise Prospers. nytimes.com The New York Times. Retr. on Sept. 20 2017
  3. «Brief History of Energoinvest». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 31-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]