Dzeltenie Pastnieki

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Dzeltenie Pastnieki
Ժանրերփանկ-ռոք
Գործունեություն1981
Կայքdraugiem.lv/dzelteniepastnieki

Dzeltenie Pastnieki (լատիշերեն՝ Դեղին փոստատարներ), 1979 թվականին Ռիգայում կազմավորված լատվիական երաժշտախումբ, որը, լինելով առաջիններից մեկը ԽՍՀՄ-ում, համարձակվել է հանդես գալ այնպիսի ժանրերում, ինչպիսիք են նոր ալիքն ու ռեգգին: Խմբի երաժշտական ոճը լայն ընդգրկում ունի՝ փորձարարական էլեկտրոնային երաժշտությունից մինչև այլընտրանքային ռոք:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտախմբի ստեղծման նախաձեռնողը եղել է Ինգուս Բաուշկենիեկսը, որը արդեն երկար տարիներ ի վեր մնում է նրա մեներգիչն ու անփոփոխ ղեկավարը: Հիմնական, այսպես ասած՝ «դասական» կազմը ձևավորվել է ավելի ուշ և ներառում է հենց իրեն՝ Բաուշկենիեկսին (վոկալ, բաս-կիթառ, ստեղնաշարային գործիքներ), Սլավա Վիեստուրին (կիթառ, ստեղնաշարային գործիքներ, վոկալ), Զիգմունդ Ստրեյկիսին (ստեղնաշարային գործիքներ) և Իլգվար Ռիշկիսին (հարվածային գործիքներ), որոնք բոլորն էլ Ռիգայի Լեոն Պաեգլեի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի շրջանավարտներ են[1]:

Սկսած 1981 թվականից՝ խումբը տնային պայմաններում, սովորական ձայնագրիչներով, կասետների և մագնիսական այլ կրիչների վրա ձայնագրել և այսպես կոչված՝ մագնիսհրատի (магнитиздат-ի) միջոցով տարածել է իր երաժշտական ալբոմները, ընդ որում՝ դրանք մինչև անգամ ծրար, կազմ չեն ունեցել[2]: Եվ չնայած 1990-ական թվականներին երաժշտախմբի ժողովրդականությունը նկատելիորեն աճել է, նախկինում տնային պայմաններում պատրաստված ալբոմներից ոչ մեկը չի վերաթողարկվել; Ու միայն 2003 թվականից սկսած՝ Բաուշկենիեկսն ինքն անձամբ վերաձայնագրել է խտասկավառակների վրա և թողարկել իր սեփական IB Ieraksti պիտակով (լեյբլով):

Լատիշ երգահան Մարտինշ Բրաունսի կարծիքով՝ Dzeltenie Pastnieki երաժշտախումբն իր ազդեցությունն է թողել լատիշական ողջ բեմարվեստի վրա՝ ներառյալ հենց իրեն և մինչև անգամ նույնիսկ Ռայմոնդ Պաուլսին[2]: Երաժշտախմբի կատարողական արվեստի մասին դրվատանքով է արտահայտվել նաև երաժշտական անվանի քննադատ Արտեմի Տրոիցկին[3]: Ալեքսանդր Կուշնիրն էլ իր 100 магнитоальбомов советского рока («Խորհրդային ռոքի 100 մագնիսային ալբոմները») գրքում հանգամանորեն անդրադարձել է Dzeltenie Pastnieki-ին որպես լատիշերեն ելույթ ունեցող միակ արդիական երաժշտական կոլեկտիվի: Գրքում առանձնահատուկ ուշադրության են արժանացել թողարկած ալբոմներից երկուսը՝ Bolderājas dzelzceļš-ը և Alise[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Rusmane E. «Pirmā skola.» Rīga: Avots, 1989. p.108-111
  2. 2,0 2,1 2,2 Кушнир А.И. 100 магнитоальбомов советского рока: 1977-1991 - 15 лет подпольной звукозаписи.. — АГРАФ, 2003. — ISBN 5-85929-061-6
  3. Stundiņš, Jānis (2005). «Ingus Baušķenieka mūža postmodernisms». Mūzikas Saule 27: 23.