Jump to content

Dr. Martens

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Dr. Martens
Изображение логотипа
Տեսակբրենդ և բիզնես ձեռնարկություն
Հիմնադրված էապրիլի 12, 1951[1]
ՎայրWollaston, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
Արդյունաբերություննորաձևություն, secondary sector of the economy? և Կաշվե կոշիկի արդյունաբերություն
Մայր ընկերությունPermira?
ՍեփականատերPermira?[1] և Wollaston Vulcanizing Company Limited?[2]
Կայքdrmartens.com(անգլ.) և drmartensplc.com(անգլ.)
 Dr. Martens Վիքիպահեստում

Dr.Martens(Docs, անգլ.՝ Doc Martens), AirWair Ltd ընկերության կոշիկի սերիա։ Շուկայում հայտվելու պահից հասավ միջազգային անհավանական ճանաչման։

Dr.Martens կոշիկները մշակվել են դոկտոր Կլաուս Մերտենսի կողմից, ում և պարտական են իրենց անունով (ավելի ուշ Dr. Märtens անունը վերափոխում են և դարձնում ավելի անգլիական Dr.Martens (Դոկտոր Մարտինս))։ Դոկտոր Մարտինսը հնարեց առաջին նախատիպը 1945 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից մի քանի շաբաթ հետո։ Նա մտածեց ստեղծել ստաբիլ կոշիկներ, որոնց մեջ ներբանը կլինի ոչ շատ կոշտ, ինչպես լինում է ավանդական կոշիկներում, որոնք նա ստիպված էր հագնել ծառայության ժամանակ։ Ավելի ուշ նա նկարագրեց այդ մտքի իրականացումը.

«Արդեն մեկ շաբաթ է անցել պատերազմի ավարտից։ Շատերը սկսել են գողանալ։ Բայց այն ժամանակ, երբ բոլորը հարստություն էին փնտրում, ինչպիսիք են ոսկերչական արտադրանքը և մորթին, ես ընտրեցի մի քիչ կաշի, ասեղ, թելեր և կարեցի մի քանի զույգ կոշիկ հաստ օդային ներբանով, ինչպես ես պատկերացնում էի»։

Այս նախատիպով Կլաուս Մերտենսը հետաքրքրեց Մյունխենյան համալսարանից իր ընկերոջը՝ Գերբերտ Ֆունկին (Herbert Funck): Գերբերտ Ֆունկը բնածին լյուքսեմբուրգացի էր, այդ պատճառով նրան չէին վերաբերվում հետպատերազմյան վիճակում գտնվող Գերմանիայի առևտրային սահմանափակումները։ Մերտենսը և Ֆունկը գործընկերներ դարձան և 1947 թվականին Մյունխենի տակ գտնվող Զեեսխաուպտ քաղաքում սկսեցին ներբանների արտադրանքը՝ մի քանի տոննա գերմանական Luftwaffe դուրս գրված ռեզինից։ Կոշիկի մնացած բաղկացուցիչ մասերը զինվորական համազգեստների մնացորդներից էին։ Միջատակը պատրաստված էր ուսադիրից, իսկ կաշին վերցրված էր սպայական համազգեստի կաշվե վարտիքներից։ Մեկ զույգ վարտիքից ստացվում էր երկու զույգ կոշիկ։ Կ. Մերտենսը պատմում էր.

«Պահը հաջող էր՝ պատերազմից հետո, մարդիկ շատ անհարմար զինվորական սապոգներում և կոշիկներում, մարդիկ փմտրում էին լավ և հարմար կոշիկ»։

Կոշիկները արագ հայտնի դարձան, և Մերտենսը Ֆունկի հետ 1952 թվականին բացեց սեփական գործարան Մյունխենում։ 50-ական թվականներին կոշիկը վաճառվում էր 200 տարատեսակ տարբերակներով, ընդ որում հիմնական գնորդները, 80 % ավելին, 40 տարեկանից մեծ կանայք էին։ 1959 թվականին ֆիրման առաջին անգամ գովազդում է միտքը միջազգային կատալոգներում։

Griggs Company և 1960-ականների սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատալոգներից մեկը կոշիկի և կաշվե հագուստի բրիտանական կատալոգն էր՝ «Shoe & Leather News»: Այնտեղ գովազդը գրավեց Բիլլ Գրիգգսի (Bill Griggs) ուշադրությունը, R. Griggs & Co անգլիական ֆիրմայի կառավարողին, ով տարվեց գերմանացու մտքով։ Անգլիական կոշիկի շուկայում միևնույն ժամանակ կար կոշտ մրցակցություն, առաջավոր արտադրողներն էին «Tuf Boots», և ինչպես շատ մնացածները՝ R. Griggs & Co ֆիրման փնտրում էր նոր մրցունակ արտադրանք։ Գրիգգսը կապնվեց Մերտենսի հետ և շուտով գնեց լիցենզիա փափուկ ներբանների վրա։ Հետո փոխեց կոշիկների դիզայնը (կոշիկի առաջնային մասը ավելի կլոր դարձրին, բարձրացրին կողերը, եզրաքուղով անցան պինդ դեղին թելով), ինչպես նաև վերջացրեց ներբանը՝ դարձնելով այն մուգ եզրերով և ոչ խոր պրոտեկտորներով։ Այս ամենը մինչև հիմա Dr. Martens-ի ֆիրմային նշանն է։ Գրիգգսը անվանեց ներբանը «Air Wair» և ստեղծեց հայտնի լոգո «With Bouncing Soles» մակագրությամբ։ 1960 թվականի ապրիլի 1-ին առաջին Dr. Martens, կոշիկ № 1460, քուղերի համար 8 անցքերով, դուրս եկան վաճառքի։

Առաջին հայտնի անձը, ով հագավ Dr. Martens, Թոնի Բենն էր, ով սոցիալիստ էր, բրիտանական պառլամենտի անդամ էր, աշխատողների և պրոֆմիության իրավունքների համար պայքարող էր, և այդ կերպ նա արտահայտում էր իր համախոհությունը պրոլետարիատի հետ։ Միևնույն ժամանակ նա առաջինն էր, ով օգտագործեց Dr.Martens, ինչպես քաղաքական նշան։ Եվ այսօր շատ քաղաքագետներ և ուսանողներ օգտագործում են այդ նշանը, ցույց տալով դրանով իրենց «ազգակցությունը» աշխատանքային դասի հետ։ Ինչպես նորաձևության էլեմենտ այդ կոշիկը մրցունակ չէր, որովհետև հենց այդ ժամանակ Լոնդոնը հայտնի էր, ինչպես նորաձևության քաղաք, և շուկան լցնում էին ավելի սենսացիոն մոդելներ։ Այդ ժամանակվա երիտասարդական մշակույթը նաև նախապատվություն տալիս էր այլ կոշիկների։

Skinheads (սափրագլուխներ)

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մինչ այսօր ոչ ոք երբեք աշխատավորին չի առաջարկել իսկականից հարմար կոշիկ»- գրում էին բրիտանական թերթերը։ Այդ ժամանակ Dr. Martens ֆիրմայի կոշիկները ընդամենը 2 ֆունտ ստերլինգ արժեին։ Ժամանակի ընթացքում այդ ֆիրմայի կոշիկին ամրացավ նաև աշխարհում ամենալավ օրթոպեդիական կոշիկ գովերգությունը, քանի որ կոշիկը համաչափորեն կրկնում էր ոտնաթաթի հետքը, այն թույլ էր տալիս մոռանալ ոտքերի ցավի մասին։ Բայց արդեն 60-ական թվականներին նոր երիտասարդական հոսքը՝ սափրագլուխները, դարձրին իրենց իմիջի մի մասը։ Ամեն ինչ փոխվեց 1963-64 թվականներին, երբ մոդերի ենթամշակույթում իրականացվեցին բաշանանումների խմբերի։ Առաջացած ուղղությունը «Hard Mods» աչքի էր ընկնում իր արտաքին տեսքով՝ կարճ սանրվածքը այտամորուքներով և պրովոկացիոն հագուստ, այդ թվում Dr.Martens-ի կարմիր կոշիկը։ Այդ խմբից առաջացան առաջին սափրագլուխները, որոնք հակադրում էին «Summer of Love»-ը «Proletariers» կամ «Every-Day-Workers» ոճի հետ։ Այդ ուղղությանը մինչև հիմա համապատասխանում են ավանդական սափրագլուխները։

Սկիների առաջին դրսևորումներից մեկը, որպես սադրիչ ուներ իր տեղը 1968 թվականին մարտին Վիետնամում պատերազմի դեմ անց կացվող բողոքի երթի ժամանակ։ Ավելի քան 150 սկիներ՝ Միլուոլ ֆուտբոլային թիմի գույներով հագնված և բարձր Dr.Martens կոշիկներ, խանգարում էին միջոցառման անց կացմանը ճչերով և պրովոկացիաներով, որոնք ուղղված էին ցուցարարների դեմ։ Սկիները և դրանց հետ Dr.Martens սկսեցին շատ արագ օգտվել վատ համբավով։ Շատ երիտասարդներ տարբերվում էին ագրեսիվությամբ և դաժանաությամբ, իսկ ամուր ծայրով Dr.Martens-ը նրանք օգտագործում էին, որպես վտանգավոր զենք, այդ պատճառով դրանք հաճախակի բռնագրավվում էին ոստիկանության կողմից (ոմանք անվանում էին դրանք «բռնցքամարտի ձեռնոցներ ոտքերի համար»)։

«Ժողովրդի բոլոր սարսափների ցանկում սափրագլուխները կանգնած են սերիական մարդասպանների և պայքարող շների մեջ տեղ։ Կարծես թե կարճ սանրվածքը և Dr.Martens-ի կրումը վերածում են քեզ ինչ-որ վտանգավոր արտերկրային կյանքի ձևի» (George Marshall: «Spirit of '69 — Սափրագլուխների Բիբլիա)»

Սափրագլուխները խնամում էին իրենց Դոկերին, քանի որ բացի ֆունկցիոնալությունից, հիմնականում խաղադրույքը կատարվում էր արտաքին տեսքի վար։ Կոշիկը ողորկում էին և «հնացնում»։ Dr.Martens-ի կարմիր կոշիկին քսում էին կոշիկի համար սև քսուկ, որպեսզի այն աչքի ընկներ։ Աղջիկները չմնացին ակյունում՝ Dr.Martens-ը համադրում էին ցանցավոր կոլգոտկաներով կամ գուլպաներով և «feather cut» սանրվածքով (փետուրների սանրվածք)։

Սրանից էլ սկսեց Dr.Martens հայտնիությունը երիտասարդական ենթամշակույթում, որը շարունակվում է մինչև այսօր։ Վաղաժամ սափրագլուխների դարաշրջանը վերջացավ 1972 թվականին, հիմնականում առանձնացման պատճառով։ Շարժից առանձնացան այսպես կոչված Սյուդխեդեները՝ (բառացի «խառնված գլուխ»), ովքեր կարծում էին, որ Dr. Martens-ը շատ անճոռնի և կոպիտ։ Dr. Martens-ը մինչը այսօր չի կորցրել իր ազդեցությունը, ինչպես երիտասարդական մշակույթների ըմբոստացման սիմվոլի իմաստը[3]։

Հայտնիության աճը ենթամշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այդ ժամանակվանից կոշիկը քոչում էր մի երիտասարդական հոսանքից մյուսը՝ հիպի, պանկ, գոթեր և մնացածներ։ Կապույտ գույնի մարտինսները «Չելսի» ֆուտբոլային թիմի ակումբային հագուստի և նրանց երկրպագուների էլեմենտն էր։ 70-80-ական թվականներին Dr. Martens կոշիկները ամուր մտան երաժշտական մշակույթ։ Փիթ Տաուշենդ ("The Who"), "The Clash", "Madness", "The Specials", "Depeche Mode" և ուրիշներ։ "Dr. Martens" կոշիկները դարձան նաև ցեխային ակցիաների (վաննաների) անբաժանելի մասը՝Վուսդոկ փառատոնին և զանազան փառատոնների մասնակիցների անփոփոխ կոշիկը, ովքեր շարժվում են ինքնարգելակով։

80-ական թվականներին կոշիկները սկսեցին հագնել նոր սերնդի բոլոր ներկայացուցիչները։ Քուղերը ներկում էին և թողում էին առանց կապելու։ Հաճախ Մարտինսներին վրա նկարում էին հայտնի երաժշտական խմբերի լոգոներ, բայց հիմնականում նրանց արտաքին տեսքը շատ սովորական էր, առանց որևէ զարդարանոների։ 90-ականներին DM's կոշիկների վրա նորաձևությունը տարածվում է Մեծ Բրիտանիայի սահմաններից դուրս։ Այդ ժամանակ կանացի հագուստի մեջ դասական էին համարվում բազմագույն զգեստները մի զույգ մեծ կոշիկների հետ, որոնք հագնում էին գուլպաների վրայով։

Աղջիկների ծնողների մեծ մասը աշխարհում շոկի մեջ էին այն բանից, որ նրանց երեխաները հագնում են մեծ կոշիկներ, ինչպես սափրագլուխներ, բայց դա, ավելի հայտնի էր դարձնում «արգելված» կոշիկը[4]։

Արդի ժամանակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Dr. Martens boots ֆիրմայի դասական մոդելը մինչև հիմա համարվում է 1460-ը։ Հենց 1960 թվականի ապրիլի 1-ին արտադրվեցին առաջին ֆիրմային 8-անցքանի բալի գույնի Dr. Martens boots կոշիկները։ 20-րդ դարի վերջին Dr. Martens boots-ը ներկայացնում է արդեն այս մոդելի 3000-ից ավելի տարբերակները։ Մոդելների ասորտիմենտը դառնում է ավելի բազմազան՝ գույներով, կաշվի ֆակտուրայով, քթի ձևով։ Բայյց մշտական համարվում է կոշիկի որակը և հարմարանքը, որը երաշխավորվում է Dr. Martens boots-ի կողմից. ֆիրմայի լոգոն, երկուական կարերը, ներբանների ֆիրմային դիզայնը և անփոփոխ դեղին տողը։ «Մարտինսները» ունեն իրենց թանգարանային էջը։ 1988 թվականին Լոնդոնում անց կացվող աճուրդում 12100 ֆունտ ստերլինգով "Airwair"-ի նախագահի՝ Ստեֆան Գրիգգսի կողմից վաճառվեցին Էլթոն Ջոնսի կոշիկները, որոնց մեջ նա նկարահանվում էր Քեն Ռասսելի ֆիլմում ռոք-օպերա «Թոննի»-ի մոտիվներով։

Հիմա այդ կոշիկները գտնվում է Նորթհեմփթոնում՝ կոշիկի թանգարանում։ Մի անգամ A. H. Holts կոշիկի խանութը վաճառեց կոշիկի մի քանի տասնյակ "Dr. Martens" պողպատյա բաժակներով՝ ճապոնական դիզայներին, ով հետո բաժակից կտրեց կաշին և վաճառեց դրանք 200 ֆունտ ստերլինգով՝ ամեն զույգը։ Մի քանի երկրներում DM's-ը ոչ օրինական կերպով արտահանեց։ Իրականում «անլեգալ կերպով» Մարտինսները օգտագործեցին նաև թմրանյութերի արտահանման համար՝ ներբանի խոռոչը լցնելով. ներբանը բացում էին, թաքցնում էին այնտեղ թմրանյութերը և հետ փակում էին շիկացած դանակի օգնությամբ։ Այդ պատճառով նույնիսկ մի քանի "Dr. Martens"-ի պաշտոնական արտահանման առաքումները հաճախ պահում էին ստուգման համար մաքսատանը[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 DR MARTENS AIRWAIR & CO. LIMITED - Non-trading company - A business based in UNITED KINGDOM registered with Companies House
  2. R. Griggs Group Limited | Encyclopedia.com
  3. «Skinhead style: ботинки Dr.Martens и джинсы Levi's 501».(չաշխատող հղում)
  4. «Новая жизнь классической модели Dr. Martens 1460 \ Streetwear».
  5. «"ДОКТОР МАРТИНС" ПО ПРОСЬБЕ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]