Digital Extremes

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Digital Extremes
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է1993
ՎայրԼոնդոն, Middlesex County, Օնտարիո, Կանադա
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Աշխատողների թիվ170 մարդ
Կայքdigitalextremes.com

Digital Extremes, մասնավոր ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ։ Ընկերությունը ունի երկու արտադրողական օֆիսներ՝ առաջինը (և հիմնականը) գտնվում է Լոնդոնում, և երկրորդ (որը ավելի վաղ ժամանակում հայտնի էր ինչպես Brain Box Games դուստր ընկերություն) տեղակայված է Տորոնտոյում[1]։ Ընկերության կողմից մշակված հայտնի խաղերից են՝ Unreal և Unreal Tournament, Pariah, Dark Sector, Warframe։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը հիմնադրվել է 1993 թվականին Ջեյմս Շմալցի կողմից։ Առաջին մշակված խաղը դարձավ՝ Epic Pinball-ը, որը նախատեսված էր Epic MegaGames-ի համար (հիմա՝ Epic Games)[2]։ Հետո 1993 թվականին թողարկվեց Epic MegaGames-ի հետ համատեղ մշակած՝ Silverball խաղը, որը նույնպես ստեղծված է պինբոլ ժանրով[3]։

1995 թվականին թողարկվեց Extreme Pinball խաղը, որը նախատեված էր ինչպես անհատական համակարգիչների, այնպես էլ PlayStation խաղային համակարգերի համար (ավելի ուշ վերահրապարակվեց PlayStation 3-ի համար նախատեսված տարբերակը)[4]։

1998 թվականին թողարկվեց Unreal խաղը, որը ստեղծվել էր Epic Games-ի հետ համատեղ[5]։ Այս խաղը իրենից ներկայացնում է եռաչափ հրաձգություն առաջին դեմքից, որը ստեղծվել էր այդ ժամանակաների հզորագույն խաղային շարժիչներից Unreal Engine-ի հիման վրա, այն ստացավ բարձր գնահատականներ խաղացողների և մասնագիտացված հրատարակչությունների կողմից։ Մեկ տարի անց, 1999 թվականին թողարկվեց Unreal Tournament-ը, որում արդեն հասանելի դարձավ բազմամարդ ռեժիմը։ Այս խաղը նույնպես ստացավ բարձր գնահատականներ[6]։

2001 թվականին թողարկեց պինբոլ ժանրի՝ Adventure Pinball: Forgotten Island խաղը, որում նույնպես օգտագործվեց Unreal Engine։ Խաղի հրատարակչությամբ զաղվում էր Electronic Arts ընկերությունը, և այն նախատեսված է անհատական համակարգչիների և խաղային համակարգերի համար[7]։

2002 թվականին թողարկվեց Unreal Championship խաղը, որը ցանցային հրաձգություն էր, որը նախատեսված էր հատուկ Xbox-ի համար։ Խաղի մշակումը կատարվել է Epic Games-ի հետ միասին[8]։ Բացի դա 2002 և 2004 թվականներին համապատսախանաբար թողարկվեցին Unreal Tournament 2003 և Unreal Tournament 2004 խաղերը[9][10]։

2003 թվականին Տորոնտոյում հիմնվեց Brain Box Games դուստր ընկերությունը, որը թողարկեց մի քանի ցածրգնահատականներ ստացած խաղեր՝ Desert Thunder և Land of the Dead: Road to Fiddler's Green[11][12]։ Սակայն ընկերությունը փակվեց և դարձավ արտադրողական օֆիս և ստացավ Digital Extremes Toronto անունը։

2005 թվականին թողարկվեց եռաչափ հրաձգություն՝ Pariah-ն[13], որին հաղորդված էր գիտաֆանտաստիկ ոճ և աշխատում էր Unreal Engine 2.5 խաղային շարժիչով[14]։ Մեկ տարի անց կայացավ WarPath խաղի թողակումը[15]։

2008 թվականին թողարկվեց Dark Sector խաղը, որը հիմնվել է սեփական շարժիչով և մշակվել է մի քանի տարի շարունակ[16][17]։ Բացի դա նույն տարում թողարկվեց BioShock խաղի տարբերակը PlayStation 3-ի համար[18], իսկ 2010-2011 թվականներին աշխատել է BioShock 2 բազմամարդ խաղի մշակման վրա[19], և Homefront խաղի տարբերակը նախատեսված ԱՀ-ների համար[20]։

2012 թվականին թողարկվեց The Darkness 2 խաղը[21][22] Խաղի առաջին մասը ստեղծվել է շվեդական Starbreeze Studios ստուդիաի կողմից[23]։ Խաղի առաջին մասը ստեղծվել է շվեդական Starbreeze Studios ստուդիաի կողմից։ Նույն տարում էլ ընկերությունը ցուցադրեց բազմամարդ Warframe խաղը[24]։

Ինչպես նաև Digital Extremes-ը համագործակցել է TechAlliance-ի հետ և իր մոտ է ընդունում տասնյակ աշակերտներ, որպեսզի նրանց հնարավորություն տա հանդիպել ընկերության գործընկերների հետ[25], բացի դա ընկերությունը հաղթել է DIG London կոնֆերանսում[26]։ Dark Sector խաղի թողարկման համար օգտագործվել է Digital Extremes-ի կողմից թողարկված Evolution Engine-ը, որը կարող են գնել նաև այլ ստուդիաներ[27]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Digital Extremes Toronto (Brain Box Games)» (անգլերեն)։ MobyGames։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-14-ին։ Վերցված է 14 февраля 2011 
  2. «Epic Pinball» (անգլերեն)։ MobyGames։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-14-ին։ Վերցված է 14 февраля 2011 
  3. «Silverball» (անգլերեն)։ MobyGames։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-14-ին։ Վերցված է 14 февраля 2011 
  4. «Extreme Pinball» (անգլերեն)։ MobyGames։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-14-ին։ Վերցված է 14 февраля 2011 
  5. «Unreal» (անգլերեն)։ MobyGames։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-18-ին։ Վերցված է 14 февраля 2011 
  6. «Unreal Tournament» (անգլերեն)։ MobyGames։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-18-ին։ Վերցված է 14 февраля 2011 
  7. «Adventure Pinball: Forgotten Island» (անգլերեն)։ MobyGames։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-18-ին։ Վերցված է 14 февраля 2011 
  8. «Unreal Championship» (անգլերեն)։ MobyGames։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-14-ին։ Վերցված է 14 февраля 2011 
  9. «Unreal Tournament 2003» (անգլերեն)։ MobyGames։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-18-ին։ Վերցված է 14 февраля 2011 
  10. «Unreal Tournament 2004» (անգլերեն)։ MobyGames։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-14-ին։ Վերցված է 14 февраля 2011 
  11. «Desert Thunder» (անգլերեն)։ MobyGames։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-14-ին։ Վերցված է 14 февраля 2011 
  12. «Land of the Dead: Road to Fiddler's Green» (անգլերեն)։ MobyGames։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-14-ին։ Վերցված է 14 февраля 2011 
  13. «Pariah» (անգլերեն)։ GameSpot։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-14-ին։ Վերցված է 14 февраля 2011 
  14. «Pariah» (անգլերեն)։ Unreal Wiki։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-14-ին։ Վերցված է 15 февраля 2011 
  15. «WarPath» (անգլերեն)։ MobyGames։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-18-ին։ Վերցված է 14 февраля 2011 
  16. «Dark Sector» (անգլերեն)։ GameSpot։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-16-ին։ Վերցված է 15 февраля 2011 
  17. «Dark Sector» (անգլերեն)։ IGN։ Արխիվացված է օրիգինալից 2012-02-16-ին։ Վերցված է 15 февраля 2011 
  18. «BioShock (2008) PlayStation 3 credits» (անգլերեն)։ MobyGames։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-14-ին։ Վերցված է 14 февраля 2011 
  19. «BioShock 2» (անգլերեն)։ MobyGames։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-14-ին։ Վերցված է 14 февраля 2011 
  20. «Digital Extremes developing PC version of Homefront» (անգլերեն)։ JC Fletcher։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-14-ին։ Վերցված է 14 февраля 2011 
  21. Dan Webb (25 июля 2010)։ «Resume Hints That Digital Extremes Are Developing The Darkness 2» (անգլերեն)։ Xbox360Achievements.org։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-14-ին։ Վերցված է 14 февраля 2011 
  22. Nomad։ «Возвращение одержимого мафиози» (ռուսերեն)։ Absolute Games։ Արխիվացված է օրիգինալից 2015-04-07-ին։ Վերցված է 14 февраля 2011 
  23. «The Darkness» (ռուսերեն)։ Absolute Games։ Վերցված է 15 февраля 2011 
  24. Тимур Хорев։ «Digital Extremes анонсировала условно-бесплатный шутер Warframe» (ռուսերեն)։ «Игромания»։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-05-ին։ Վերցված է 3 июля 2012 
  25. «Digital Extremes Named One of Canada's Top 100 Employers» (անգլերեն)։ TechAlliance։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-14-ին։ Վերցված է 15 февраля 2011 
  26. «DIG London: Digital Extremes Wins Ontario Chamber Award!» (անգլերեն)։ DIG London։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-14-ին։ Վերցված է 15 февраля 2011 
  27. «The Evolution Engine by Digital Extremes» (անգլերեն)։ Digital Extremes։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-14-ին։ Վերցված է 15 февраля 2011 

Արտաքին հղղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]