Jump to content

Criterion Games

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Criterion Games
Изображение логотипа
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է1993
ՎայրԳիլֆորդ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն
Երկիր Միացյալ Թագավորություն
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Աշխատողների թիվ90 մարդ (2017)[1]
Մայր ընկերությունElectronic Arts
ՍեփականատերElectronic Arts
Կայքcriteriongames.com
 Criterion Games Վիքիպահեստում

Criterion Games, համակարգչային խաղերի մշակող ընկերություն, տեղակայված Գիլֆորդում, համարվում է Electronic Arts-ի դուստր ընկերությունը։ Իր հայտնությունը ձեռք է բերել Burnout ավտոմոբիլային խաղաշարքի, Black կրակային խաղի և RenderWare խաղայի շարժիչի շնորհիվ։

Criterion Software Ltd ընկերությունը հիմնադրվել է եռաչափ գրաֆիկների պատրաստման համար՝ Դեյվիդ Լաուկի և Ադամ Բիլլյարդի կողմից, ովքեր հանդիսանում են Canon ընկերության նախկին աշխատակիցներ։ Criterion-ը մասնագիտացված էր RenderWare խաղային շարժիչի մշակմամբ, որը իր մեջ պարունակում է՝ գրաֆիկական շարժիչ, ֆիզիկական շարժիչ, ձայնային շարժիչ, խաղային արհեստական բանականությունը և այլ անհրաժեշտ հավելումներ և համարվում է ամբողջական պլատֆորմ խաղերի մշակման համար։ Շարժիչի լիցենզավորված տարբերակը ակտիվորեն օգտագործվում է այլ ընկերությունների կողմից։ RenderWare-ը օգտգործվում է մի շարք մեծ բյուջե ունեցող խաղերի համար, շարժիչը լիցենզավորվել է այնպիսի ընկերությունների համար ինչպիսիք են՝ Rockstar Games (Grand Theft Auto III, Grand Theft Auto: Vice City և Grand Theft Auto: San Andreas)։ Ինչպես նաև RenderWare-ը օգտագործվում է Criterion կողմից թողարկված խաղերում։

2001 թվականին թողարկվեց Burnout ավտոմոբիլային խաղը։ Հետաքայում այն դարձավ խաղաշարք և թողարկվեցին այլ տարբերակներ, իսկ վերջին տարբերակը դարձավ Burnout Paradise-ը, որը թողարկվեց 2008 թվականին։

2004 թվականի օգոստոսին Electronic Arts-ը հայտարարեց, որ գնել է Criterion Games ընկերությունը։ Համաձային լուրերի, գործարքի արժեքը կազմում էր 40 միլլիոն ֆունտ ստրելինգ։ Սրանից հետո թողարկվեց Black խաղը PlayStation 2 և Xbox խաղային համակարգերի համար։

Գործարքից հետո Electronic Arts և Criterion կատարեցին ընդհանուր հայտարարություն, որ RenderWare-ի լիցենզավորված տարբերակը կտրամադրվի այլ ընկերությունների։ Սակայն որոշ հաճախորդներ որոշեցին, որ ռիսկի կդիմեն եթե օգտագործեն մի շարժիչը, որը պատկանում է իրենց գլխավոր հակառակորդին։ Որոշ ժամանակ անց, Electronic Arts-ը վաճառքից հանեց RenderWare-ը, դարձնելով այն հասանելի միայն իր նախագծերի համար։

2006 թվականի ամռանը Դերբիում գտնվող ստուդիան փակվեց։ 2007 թվականի մարտին Electronic Arts-ը Criterion ընկերության գլխավոր գրասենյակը տեղափոխեց Գիլդֆորդի կենտրոն, այսպիսով ստեղծելով մեկ ընդհանուր ստուդիա, որում աշխատակիցների թիվը հասնում էր 500-ի։

2010 թվականից 2012 թվականները ստուդիայի ուշադրությունը ամբողջությամբ կետրոնացված էր Need for Speed խաղաշարքի վրա[2]։ Այս շարքի խաղերը դարձավ առաջինը 9 տարվա մեջ, որոնք չէին վերավերվում Burnout-ին։

2013 թվականի ապրիլի 16-ին Criterion-ի տնօրեն՝ Ալեքս Ուորդը հայտարարեց, որ ստուդիան ցանկանում է ընդմիջում կատարել ավտոմոբիլային խաղերից, և փորձել իրեն այլ ժանրերում[3]։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այս որոշումից հետո շատ աշխատակիցներ տեղափոխվեցին Electronic Arts-ի այլ ստուդիա՝ Ghost Games, որ այդ ընթացքում զբաղվում էր Need for Speed: Rivals խաղի մշակմամբ[4]։ Իսկ արդեն հետագայում Ուորդը մեկ այլ աշխատակցի՝ Ֆիոնոյ Սպերրի հետ լքեցին ստուդիան հիմնելով այլ ձեռնարկատիրություն՝ Three Fields Entertainment[5]։

Երկար տարիներ Criterion Games մանակցել է Electronic Arts-ի այլ խաղերի մշակմանը։ 2020 թվականին հայտարարվեց, որ ընկերությունը վերադառնում է Need for Speed շարքի մշակմանը[6]։

2022 թվականի մայիսին Electronic Arts-ը միացրեց Codemasters Cheshire Criterion Games-ի հետ, որպես աջակցում «Need for Speed» շարքի նոր խաղի մշակման համար[7]։

Անվանում Թողարկաման

տարեթիվ

Պլատֆորմ Ծանոթագորություն
Scorched Planet 1996 Microsoft Windows
Sub Culture 1997 Microsoft Windows
Redline Racer 1998 Microsoft Windows
Trickstyle 1999 Dreamcast, Microsoft Windows
Deep Fighter 2000 Dreamcast, Microsoft Windows
Suzuki Alstare Racing 2000 Dreamcast
Burnout 2001 PlayStation 2, Xbox, GameCube Burnout շարքի առաջին խաղ
Airblade 2002 PlayStation 2
Burnout 2: Point of Impact 2002 PlayStation 2, Xbox, GameCube
Burnout 3: Takedown 2004 PlayStation 2, Xbox
Burnout Legends 2005 PlayStation Portable, Nintendo DS
Burnout Revenge 2005 PlayStation 2, Xbox, Xbox 360 Xbox 360 համար նախատեսված տարբերակը թողարկվել է 1 տարի անց
Black 2006 PlayStation 2, Xbox, Xbox 360, Xbox One Xbox 360-ի տարբերակը թողարկվել է 2008 թվականին
Burnout Paradise
Burnout Paradise: The Ultimate Box
2008
2009
PlayStation 3, Xbox 360, Microsoft Windows
Need for Speed: Hot Pursuit 2010 PlayStation 3, Xbox 360, Microsoft Windows
Burnout Crash! 2011 PlayStation 3, Xbox 360, iOS
Need for Speed: Most Wanted 2012 PlayStation 3, Wii U, Xbox 360, Microsoft Windows 2015 թվականի դրությամբ վերջին խաղը սեփական շարժիչով
Need for Speed: Rivals 2013 PlayStation 3, PlayStation 4, Xbox 360, Xbox One, Microsoft Windows
Battlefield Hardline 2015 PlayStation 3, PlayStation 4, Xbox 360, Xbox One, Microsoft Windows Visceral Games ընկերության օգնությամբ
Star Wars Battlefront: X-Wing VR Mission 2015 PlayStation 4
Star Wars: Battlefront II 2017 PlayStation 4, Xbox One, Microsoft Windows
Battlefield V 2018 PlayStation 4, Xbox One, Microsoft Windows
Burnout Paradise Remastered 2018 PlayStation 4, Xbox One, Microsoft Windows
Need for Speed: Heat 2019 PlayStation 4, Xbox One, Microsoft Windows
Battlefield 2042 2021 PlayStation 4, PlayStation 5, Xbox One, Xbox Series X/S, Microsoft Windows [8][9].
Need for Speed: Unbound 2022 PlayStation 5, Xbox Series X/S, Microsoft Windows

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://venturebeat.com/2017/04/17/psvrs-x-wing-mission-studio-is-working-on-battlefront-ii/
  2. «Criterion занялась Need for Speed». Gamewaves.ru. 2009 թ․ հունիսի 15. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 31-ին.(չաշխատող հղում)
  3. «Criterion прекращает разработку гоночных игр». Absolute Games. 2013 թ․ ապրիլի 16. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  4. «Criterion Games попрощалась с 60 сотрудниками. Разработчики переехали в Ghost Games». PlayGround.ru. 16 сентября 2013 года. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 29-ին.
  5. «Основатели Criterion Games объявили о своем уходе из Electronic Arts». PlayGround.ru. 2014 թ․ հունվարի 7. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 19-ին.
  6. Dring, Christopher (2020 թ․ փետրվարի 12). «EA will move Need for Speed development back to Criterion». gamesindustry.biz. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 14-ին.
  7. Subhan, Ishraq (2022 թ․ մայիսի 12). «EA merges Criterion and Codemasters Cheshire to work on Need For Speed». Eurogamer. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 12-ին.
  8. Miele, Laura (2021 թ․ մարտի 1). «A Bold Move For Battlefield». Electronic Arts (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.
  9. Gabrielson, Oskar (2021 թ․ ապրիլի 22). «The Battlefield Is Expanding». Electronic Arts (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 10-ին.