Could I Have This Kiss Forever

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Could I Have This Kiss Forever»
սինգլը
ՖորմատCD-սինգլ, վինիլային սկավառակ և թվային բաշխում
Ժանրփոփ և լատինական փոփ
ԵրգահանԴևիդ Ֆոսթեր
ԼեյբլArista Records
ՊրոդյուսերԴևիդ Ֆոսթեր

Could I Have This Kiss Forever, ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի և իսպանացի երգիչ Էնրիկե Իգլեսիասի կատարմամբ դուետ։ Այն գրված է Դայան Ուարենի կողմից և արտադրված՝ Դեյվիդ Ֆոսթերի, Մարկ Թեյլորի և Բրայան Ռոուլինգի կողմից։ Երգը առաջին անգամ հայտնվել է Իգլեսիասի դեբյուտում «Էնրիկե» (1999 թվական) անգլալեզու ալբոմում որպես դանդաղ լատինական ոճի բալլադ։ Այն նաև ընդգրկված էր Հյուսթոնի առաջին ձայնասկավառակի ալբոմում, Ուիթնի` Մեծագույն հիթերը (2000 թվական)։ Այն հաջողություններ է ձեռքբերել բազմաթիվ երկրներում, այդ թվում` Շվեյցարիայում և Նիդերլանդներում, որտեղ զբաղեցրեց բարձր հորիզոնականներ։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսթոնն ու Իգլեսիասը անձամբ երբեք չեն հանդիպել, քանի որ նրանք երկուսն էլ ի սկզբանե երգը ձայնագրում էին տարբեր ստուդիաներում. Հյուսթոնը՝ Գերմանիայի Համբուրգ քաղաքում, իսկ Իգլեսիասը՝ Կալիֆորնիայի Լոս Անջելես քաղաքում[1]։ Ի վերջո, նրանք հանդիպեցին ստուդիայում, երբ երգը վերաձայնագրվում է Մետրոյի կողմից թողարկված սինգլի համար, արդյունքում ստացվում է նոր տարբերակ՝ դառնալով միդ-տեմպո։ Նոր տարբերակը թողարկվել է Հյուսթոնի ձայնագրման ստուդիայում, որպես առաջին ամերիկյան սինգլ իր մեծագույն հիթերը հավաքածուից՝ Ուիթնի՝ Մեծագույն հիթեր (2000 թվական). Իգլեսիասի համար դա չորրորդ սինգլն էր իր «Էնրիկե» ալբոմից։ Այն նաև հասանելի է իր` 2008 թվականին թողարկված մեծագույն հիթ հավաքածույում։

Aquote1.png Ես և Կլեյվ Դեյվիսը խոսում էինք այս երգի մասին, որի նախնական տարբերակը լսել էի և սիրել։ Եվ նա հարցրեց. «Ինչու՞ դա չես անում Ուիթնիի հետ» և մենք արեցինք. պարզվեց, որ դա ֆանտաստիկ է։ Հաճելի ժեստ էր Կլեյվի կողմից թույլ տալ Ուիթնիին երգել ինձ հետ, ես նույնիսկ Արիստա ստուդիայի երգիչ չեմ[2] Aquote2.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Raquel Cepeda (Dec 1, 1999)։ «Whitney Phones It In For Enrique Duet, Remix Of New Single»։ MTV News։ Վերցված է August 7, 2012 
  2. Tom Singlair (Oct 22, 1999)։ «Hear And Now: Iglesias joins Houston»։ Entertainment Weekly։ Արխիվացված է օրիգինալից June 23, 2011-ին։ Վերցված է July 28, 2012