Cosmic Girls

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Cosmic Girls
Ժանրերքեյ փոփ
Գործունեություն2016
ԼեյբլStarship Entertainment
Կայքstarship-ent.com/cosmicgirls/
 Cosmic Girls Վիքիպահեստում

Cosmic Girls (կորեերեն՝ 우주소녀, չինարեն՝ 宇宙少女, հայտնի է նաև որպես WJSN), հարավկորեա-չինական աղջիկների խումբ, որը ձևավորվել է 2016 թվականին «Starship Entertainment» և «Yuhuae Entertainment» ընկերությունների կողմից։ Խումբը բաղկացած է տասներեք մասնակիցներից՝ Էքսի (առաջնորդ), Սեոլա, Սուանյի, Բոնա, Սուբին, Լուդա, Դաոն, Ընսեո, Չենսյաո, Մեյքի, Յորեում, Դայոն և Յոնջոն։ Նրանք դեբյուտով հանդես են եկել 2016 թվականի փետրվարի 25-ին՝ «Would You Like?» մինի ալբոմով։

Մասնակիցները բաժանված են չորս ենթախմբերի, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է խմբի անվանումից մի տառ՝ «WJSN»՝ Wonder (Հրաշք), Joy (Ուրախություն), Sweet (Քաղցրություն) և Natural (Բնականություն)։ Բայց հենց Յոնջունը ընդգրկվեց խմբում, վերջինիս բոլոր ենթախմբերը դադարեցին գոյություն ունենալ։ 2017 թվականի հունվարի 11-ին գործակալությունը հայտնել է ֆան ակումբի անունը, որը «Ujung» է (կորեերեն՝ 우정우정, ընկերասիրություն)։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմավորում և նախադեբյուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Cosmic Girls խմբի առաջին անդամը, ով հայտնվեց հանրության առաջ, Սոլարն էր, ով 2012 թվականին նկարահանվեց Boyfriend հարավկորեական հայտնի բոյ բենդ «Janus» երգի տեսահոլովակում։ Երկրորդ անդամը, որը ներկայացվել է հանրությանը, Դայոնն էր, ով հանդիսանում էր «Քեյ փոփ։ Ողջ մնալու դպրոց» հեռուստասերիալի առաջին եթերաշրջանի նախկին մասնակից։ Երրորդ անդամը Դավոնն էր, ով ևս մասնակցել էր Քեյ փոփ։ Ողջ մնալու դպրոց, հեռուստասերիալին բայց արդեն երկրորդ եթերաշրջանում։ Չորրորդը Էքսին էր, ով հարավկորեական «Unpretty Rapstar 2» կին ռեփփերների մրցույթի անդամ է։ Հաջորդը Էունսեոն էր, ով նկարահանվել է Monsta X-ի «Rush» երգի տեսահոլովակում[1]

2015 թվականի դեկտեմբերի 1-ին «Starship Entertainment»-ը նոր գըրլ բենդի մասին սկսեց տարածել ինֆորմացիա մի քանի սոցիալական հարթակների միջոցով, ինչպիսիք են Թվիթթերը և Ինստագրամը՝ տեղադրելով սրտի տեսքով մոլորակի և ուղեծրի պատկերը։ Դեկտեմբերի 2-ին «Starship Entertainment»-ը շարունակեց շահագրգռել հանրությանը` տեղադրելով մեկ այլ թիզեր լուսանկար, որտեղ պատկերված էր ուրվագիծ, որը դարձավ «WJSN»-ի պաշտոնական լոգոն։ Առաջին «Wonder» յունիթը, որը բաղկացած էր անդամներ Չենսյաոյից, Բոնգից և Դայունգից, ներկայացվեց հանրությանը դեկտեմբերի 10-ին[2]։ Երկրորդ յունիթը, որը կոչվում էր «Joy», ներառում էր Յեորոմին, Էունսիոին և Սուանյին, և այն ներկայացվեց դեկտեմբերի 17-ին[3]։ Երրորդ յունիթը՝ «Sweet»-ը, ներկայացվել է դեկտեմբերի 24-ին և բաղկացած է Սեոլայից, Էքսիից և Սուբինից[4]։ Իսկ վերջին յունիթը՝ «Natural»-ը՝ բաղկացած անդամներ Մեյքիից, Լուդայից և Դաոնից, հեռարձակվեց դեկտեմբերի 31-ին[5]

Դեկտեմբերի 21-ին «Cosmic Girls» խմբի ութ անդամները (Սոլա, Էքսի, Դայոն, Բոնա, Էունսեո, Դավոն, Չենսյաո և Մեյքի) «JuseTV» Յություբյան ալիքի միջոցով թողարկեցին Մրայա Քերիի «All I Want for Christmas Is You» երգի ամանորյա քավեր[6]։

2016։ Դեբյուտ «Would You Like?»-ի և «The Secret»-ի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունվարի 2-ին անդամներ Սյուանը, Էքսին, Դաոնը, Էունսեոն և Չեն Սյաոն նկարահանվեցին «UNIQ»-ի ամանորյա երաժշտական տեսահոլովակում։ 2016 թվականի հունվարի 10-ին «Starship Entertainment»-ը սկսեց «Play-File»-ի թիզերների թողարկումը։ 2016 թվականի հունվարի 20-ին «Cosmopolitan Korea» ամսագրի փետրվարյան համարում «Next Body Icon, Cosmic Girls!» վերնագրով հոդվածում ներկայացված էին Սեոլի, Սուանյի, Բոնայի, Էքսիի, Էունսեոյի և Չեն Սյաոյի լուսանկարները։ 2016 թվականի փետրվարի 1-ին Էունսեոն նկարահանվեց Յու Սունուի «Anything» երգի տեսահոլովակում Boyfriend խմբի անդամ Ջոնգմինի և Monsta X խմբի անդամ Քիհյունի հետ միասին։

«Cosmic Girls» խմբի դեբյուտը տեղի ունեցավ 2016 թվականի փետրվարի 25-ին՝ «Would You Like?» մինի ալբոմի թողարկմամբ՝ «Mo Mo Mo» և «Catch Me» գլխավոր սինգլերով։ Փետրվարի 24-ին թողարկվել է «Mo Mo Mo»-ի տեսահոլովակը, որի մեջ մասնակցություն է ունեցել անձամբ Լի Քվանգ Սուն, իսկ «Catch Me» երգի տեսահոլովակը թողարկվել է մարտի 9-ին։ Խումբն իր դեբյուտային ելույթն անցկացրել է փետրվարի 25-ին «M!Countdown» հարավակորեական երաժշտական հեռուստատեսային ծրագրում՝ կատարելով «Catch Me» և «Mo Mo Mo» երգերը[7][8]։

Հուլիսի 11-ին «Starship Entertainment»-ը հաստատեց, որ Յոնգյոնգը՝ ընկերության ստաժյորը և ժամանակավոր I.O.I խմբի անդամը, կմիանա խմբին։ Յոնջունը խմբի հետ սկսել է հաջողություններ գրանցել օգոստոսին։ Նրա համալրմամբ խմբի բոլոր ենթախմբերը դադարեցին գոյություն ունենալ։ Նույն ամսին Սեոլան, Էքսին, Սուբինը, Էունսոն, Չենսյաոն, Յորոմը և Դայոնը միավորվեցին «Monsta X» խմբի անդամների հետ՝ ստեղծելով «Y-Teen» յունիթը։ Սա այն յունիթն է, որը կառաջարկվի որպես «CF» մոդել «KT» սակագնային ծառայության համար՝ երգերի, տեսահոլովակների և տարբեր նյութերի թողարկման նպատակով[9]։ Օգոստոսի 17-ին «Cosmic Girls»-ը թողարկեց իրենց երկրորդ մինի ալբոմը՝ «The Secret» վեռնագրով, որում մասնակցել են բոլոր 13 անդամները։ Խումբը սկսեց երաժշտական շոուներում առաջ մղել «Secret» գլխավոր երգը[10]։

2017-2018։ From. WJSN և առաջին լիամետրաժ ալբոմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Cosmic Girls-ը 2017 թվականին

2017 թվականի հունվարի 4-ին «Cosmic Girls»-ը թողարկեց իր երրորդ մինի ալբոմը, որը կոչվում է From․ WJSN: Այն բաղկացած է վեց նոր երգից, ներառյալ «I Wish» գլխավոր երգը (կորեերեն՝ 에게 닿기 를 를)[11][12]:

Հունվարի 11-ին «Starship Entertainment»-ը հրապարակեց պաշտոնական երկրպագուների ակումբի անունը «Ujung» (կորեերեն՝ 우정), որը նշանակում է «Ընկերություն»։ «Ujung»-ը նաև տիեզերական կայանի հապավում է։

Cosmic Girls-ը մայիսի 19-20-ը «Blue Square Samsung Card Hall» համերգասրահում անցկացրեց իր առաջին մենահամերգը՝ Would You Like - Happy Moment[13][14]

Cosmic Girls-ի առաջին լիամետրաժ ալբոմը՝ «Happy Moment»-ը, թողարկվել է 2017 թվականի հունիսի 7-ին, որը պարունակում է ընդհանուր առմամբ տասը երգ, ներառյալ «Happy» գլխավոր սինգլը։ Ալբոմը գլխավորել է վաճառքները՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը ամենօրյա «Hanteo» չարթերում[15]։

2018 թվականի փետրվարի 27-ին «Cosmic Girls»-ը թողարկեց իր չորրորդ մինի ալբոմը «Dream Your Dream» վերնագրով, որը բաղկացած է վեց սինգլից՝ ներառյալ «Dreams Come True» գլխավոր սինգլը[16]։ Նրանց վերադարձը տեղի ունեցավ «Yes24» համերգասրահում, ալբոմի թողարկման նույն օրը[17][18]։

Cosmic Girls-ը 2018 թվականի սեպտեմբերին

Հունիսի 1-ին «Cosmic Girls»-ը և «Weki Meki» խումբը ստեղծեցին «WJMK» կոչվող նախագծային խումբ և թողարկեցին «Strong» թվային սինգլը[19] ։

Երկու չինացի անդամներ Մեյքին և Սյուանը 2018 թվականի առաջին կեսին մասնակցել են «Produce 101» գոյատևման շոուի չինական տարբերակին[20][21]։ Մեյքին զբաղեցրեց առաջին տեղը, իսկ Սյուանը՝ երկրորդը և նրանք դարձան «Rocket Girls 101» ժամանակավոր խմբի անդամներ։ Նրանք խմբի հետ առաջ են գնալու մինչև 2020 թվականը և ժամանակավոր կդադարեցնեն իրենց գործունեությունը խմբում[22][23]։

Սեպտեմբերի 19-ին Cosmic Girls-ը վերադարձավ իրենց հինգերորդ մինի ալբոմով՝ «WJ Please?»: Չինացի անդամները՝ Չեն Սյաոն, Մեյկին և Սյուանը, չմասնակցեցին խմբի վերադարձին, իսկ «Cosmic Girls»-ը շարունակեց առաջխաղացումը տասը անդամով[24]։ Մեյքին և Սյուանը պատրաստվում էին «Rocket Girls 101» խմբի հետ դեբյուտի, մինչդեռ Չենգ Սյաոն նկարահանվեց չինական պատմական ֆանտաստիկ դրամա «Legend of Awakening» դոռամայում որպես գլխավոր դերասանուհի, որից սկսեց նրա դերասանական դեբյուտը[25]։

Հոկտեմբերի 2-ին խումբը ստացավ իր առաջին հաղթանակը «The Show» երաժշտական շոուում[26][27]։

2019—2020: «WJ Stay?», «For The Summer», համերգային շրջագայություն, «As You Wish», «Neverlend» և առաջին սաբ-յունիթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Cosmic Girls-ը իրենց 6-րդ WJ Stay? մինի ալբոմի թողարկման առիթով շոուքեյսում, 2019 թվական, հունվար

2019 թվականի հունվարի 8-ին Cosmic Girls-ը թողարկեց իրենց վեցերորդ մինի ալբոմը՝ «WJ Stay?», որը բաղկացած է յոթ երգից, ներառյալ «La La Love» գլխավոր սինգլը[28] ։ Խումբը շարունակում էր առաջ գնալ 10 անդամներով, ընդ որում չինացի անդամները՝ Չեն Սյաոն, Մեյքին և Սյուանը, չկարողացան մասնակցել վերադարձին նախորդ պարտավորությունների պատճառով[29]։ Ապրիլի 23-ին թողարկվեց Մեյքիի առաջին սոլո սինգլը՝ «<犟> (JIANG)» վերնագրով։

Մարտի 2-ին և 3-ին «Blue Square Imarket»-ում տեղի ունեցավ «Cosmic Girls»-ի երկրորդ մենահամերգը՝ «Would You Stay - Secret Box»: Հունիսի 4-ին թողարկվեց հատուկ ամառային «For the Summer» ալբոմը՝ «Boogie Up» գլխավոր սինգլով[30]։

Օգոստոսին «Cosmic Girls»-ն անցկացրեց իր առաջին համերգային շրջագայությունը «WJSN 1st Mini Live 2019 «Would You Like? Zepp Tour in Japan» խորագրով, որը մեկնարկել է օգոստոսի 17-ին Տոկիոյում՝ «Zeppelin DiverCity»-ում[31][32] ։

Նոյեմբերի 19-ին «Cosmic Girls»-ը թողարկեց իրենց յոթերորդ մինի ալբոմը՝ «As You Wish» վերնագրով և համանուն սինգլով[33]։

2020 թվականին «Cosmic Girls»-ը անցկացրեց իրենց երրորդ համերգը WJSN «Obliviate» վերնագրով, որը սկսվել է փետրվարի 22-ին Հարավային Կորեայի Սեուլի օլիմպիական դահլիճում, և ավարտվել մարտի 22-ին Տոյոսույում, Տոկիոյում, Ճապոնիա։

Հունիսի 9-ին «Cosmic Girls»-ը թողարկեց իրենց ութերորդ մինի ալբոմը «Neverland» վերնագրով, ներառյալ «Butterfly» գլխավոր սինգլը[34]

Սեպտեմբերի 23-ին Cosmic Girls-ը հայտարարեց նոր սաբ-յունիթի՝ «WJSN Chocome»-ի ստեղծման մասին, որը կազմված է Սուբինից, Լուդայից, Յորոմից և Դայոնից։ Հոկտեմբերի 7-ին նրանք թողարկեցին իրենց դեբյուտային «Hmph!» ալբոմը և դրա համանուն երգը։

2021-առ այսօր։ «Unnatural» և երկրորդ սաբ-յունիթի դեբյուտը[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի մարտի 31-ին «WJSN»-ը թողարկեց իր իններորդ մինի ալբոմը՝ «Unnatural» վերնագրով և համանուն սինգլով[35][36]։

Ապրիլի 26-ին WJSN-ը հայտարարեց իր երկրորդ սաբ-յունիթի՝ «WJSN The Black»-ի ստեղծման մասին, որում ներառված էին Սոլան, Էքսին, Բոնան և Ընսեոն, նաև հայտարարվեց իրենց առաջին՝ «My Attitude» ալբոմը, ինչպես նաև նրա «Easy» գլխավոր սինգլը, որը թողարկվեց մայիսի 12-ին[37]։

Սեպտեմբերի 23-ին «WJSN»-ը թողարկեց «Let Me In» պրոմո սինգլը «Universe Music»-ի միջոցով՝ «Universe» բջջային հավելվածի համար[38]։

2022 թվականի հունվարի 5-ին «WJSN Chocome»-ը թողարկեց իրենց երկրորդ սինգլ ալբոմը՝ «Super Yuppers!» վերնագրով[39]։

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմական կեղծանուն Իրական անուն Ծննդյան ամսաթիվ Դիրքը խմբում
Հիմնական Ուրիշ Հայերեն Հանգըլ/Հանջա
Էքսի Exy Չու Սոն Ջոն 추소정 06.11.1995 Առաջնորդ, գլխավոր ռեփեռ
Սոլա Seola Քիմ Հյոն Ջոն 김현정 24.12.1994 Ուղեկցող վոկալիստ
Սուանյի Xuanyi Վու Սուանյի 吴宣仪 26.01.1995 Ուղեկցող պարուհի, վոկալիստ
Բոնա Bona Քիմ Ջի Յոն 김지연 19.08.1995 Ուղեկցող ապրուհի, սաբ-վոկալիստ, վիժուալ
Սուբին Soobin Փաք Սու Բին 박수빈 14.09.1996 Գլխավոր վոկալիստ
Լուդա Luda Լի Լու Դա 이루다 06.03.1997 Սաբ-վոկալիստ, ռեփեռ
Դավոն Dawon Նամ Դա Վոն 남다원 17.04.1997 Գլխավոր վոկալիստ
Ընսո Eunseo Սոն Ջու Յոն 손주연 27.05.1998 Վոկալիստ, ռեփեռ
Չենսյաո ChengXiao Չեն Սյաո Սյաո 程瀟瀟 15.07.1998 Գլխավոր պարուհի, վոկալիստ, վիժուալ
Մեյքի Meiqi Մեն Մեյ Չի 孟美岐 15.10.1998 Գլխավոր պարուհի, վոկալիստ
Յորոմ Yeoreum ԼԻ Ջին Սուկ 이진숙 10.01.1999 Վոկալիստ, սաբ-ռեփեռ
Դայոն Dayoung Իմ Դա Յոն 임다영 14.05.1999 Ուղեկցող վոկալիստ
Յոնջոն Yeonjung Յու Յոն Ջոն 유연정 03.08.1999 Գլխավոր վոկալիստ, կենտրոն, մակնե

Սաբ-յունիթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • WJSN Chocome (կորեերեն՝ 우주소녀 쪼꼬미)՝ Սուբին, Լուդա, Յորոմ, Դայոն։
  • WJSN The Black (կորեերեն՝ 우주소녀 더블랙)՝ Սոլա, Բոնա, Էքսի, Ընսո։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Happy Moment (2017)

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Would You Like? (2016)
  • The Secret (2016)
  • From. WJSN (2017)
  • Dream Your Dream (2018)
  • WJ Please? (2018)
  • WJ Stay? (2019)
  • As You Wish (2019)
  • Neverland (2020)
  • Unnatural (2021)

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեալիթի շոու[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Վերնագիր Հեռուստաալիք Ծանոթագրություն
2016 Would You Like Girls (My Cosmic Diary) Mnet[40] Յոնջոնը միացել է վերջին էփիզոդում
2017 Living Together in Empty Room MBC[41]
Watch WJSN Show JTBC2 & V LIVE Եթեր 2017 թվականի նոյեմբերին[42]

Համերգներ և շրջագայություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեդլայներներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • WJSN 1st Mini Live 2019 «Would You Like?» Zepp Tour in Japan (2019)

Համերգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • WJSN 1st Concert: Would You Like – Happy Moment (2017)
  • WJSN 2nd Concert: Would You Stay – Secret Box (2019)
  • 2020 WJSN Concert «Obliviate» (2020)

Մրցանակներ և նոմինացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

M! Countown Չիանաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Կատեգորիա Ստացող Արդյունք
2016 Rookie of the Year WJSN (Cosmic Girls) Հաղթանակ

Asia Artist Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Կատեգորիա Ստացող Արդյունք
2016 Most Popular Artists (Singer) — Top 50 WJSN (Cosmic Girls) 48-րդ
Rising Star Award Հաղթանակ[43]
2017 Most Popular Artists (Singer) — Top 50 Առաջադրված
2018 New Wave Award[44] Հաղթանակ

Mnet Asian Music Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Կատեգորիա Ստացող Արդյունք
2016 Best New Artist (Female Group) WJSN (Cosmic Girls) Նոմինացիա[45]
HotelsCombined Artist of the Year Նոմինացիա

MelOn Music Awards (MMA)[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Կատեգորիա Ստացող Արդյունք
2016 Best New Artist WJSN (Cosmic Girls) Նոմինացիա

Seoul Success Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Կատեգորիա Ստացող Արդյունք
2016 Rookie Of The Year WJSN (Cosmic Girls) Հաղթանակ
2017 New Artist Award Առաջադրված
Bonsang Award Առաջադրված
EPK Discovery Award Հաղթանակ

Golden Disk Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Կատեգորիա Ստացող Արդյունք
2017 New Artist of the Year WJSN (Cosmic Girls) Առաջադրված
2019[46] WJ Please? Առաջադրված

Seoul Music Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Կատեգորիա Ստացող Արդյունք
2017 EPK Discovery Award WJSN (Cosmic Girls) Հաղթանակ

Korean Entertainment Arts Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Կատեգորիա Ստացող Արդյունք
2017 New Artist Award WJSN (Cosmic Girls) Հաղթանակ

MTV Europe Music Awards[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Կատեգորիա Ստացող Արդյունք
2018 Best Korean Act WJSN (Cosmic Girls) Առաջադրված

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «씨스타 동생 걸그룹 나온다…韓中 합작 12인조 '우주소녀'». Tv Report (կորեերեն). 2015 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  2. «Wonder Unit». Twitter. 2015 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  3. «Joy Unit». Twitter. 2015 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  4. «Sweet Unit». Twitter. 2015 թ․ դեկտեմբերի 24. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  5. «Natural Unit». Twitter. 2015 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  6. «Starship Entertainments New Group Cosmic-Girls Covers Mariah Careys All I Want for Christmas». Soompi. 2015 թ․ դեկտեմբերի 22. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  7. Seon, Mi-kyeong (2016 թ․ փետրվարի 25). «우주소녀 "많은 일 겪으며 준비, 데뷔 상상도 못했다"». OSEN. Naver. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
  8. «Cosmic Girls makes long-awaited debut». Yonhap News. 2016 թ․ փետրվարի 25. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
  9. Kim, Yu-young (2016 թ․ հուլիսի 11). «I.O.I's Yu Yun-jung to join Cosmic Girls». KPOP Herald. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
  10. Информация об исполнителях Cosmic Girls/WJSN на world.kbs.co.kr(չաշխատող հղում)
  11. Min, Susan (2017 թ․ հունվարի 4). «WJSN Makes Comeback with ′From. WJSN′». Mwave. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  12. «[신곡읽기] '꽃길' 찾는 우주소녀의 새로운 스토리텔링 'From.우주소녀'». Spotv News (կորեերեն). 2017 թ․ հունվարի 4. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  13. «girl group-concert». Naver.
  14. «Cosmic Girls to hold first solo concert». Kpop Herald. 2007 թ․ ապրիլի 11. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  15. «우주소녀, 첫 정규앨범 'HAPPY MOMENT' 발매직후 음반차트 1위». Naver (կորեերեն). 2017 թ․ հունիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  16. «WJSN to return with wizardly 'Dream Your Dream' on Feb. 27». Kpop Herald. 2018 թ․ փետրվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  17. «Cosmic Girls (WJSN) hold a showcase for "Dream Your Dream"». Asia Today. 2018 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  18. «K-pop act WJSN back with new EP». Yonhap. 2018 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  19. «'우주미키' 베일 벗다…신곡 '짜릿하게' 공개('WJMK' Veil off.. New song 'Strong' released)». MBC News (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 2-ին.
  20. «우주소녀 측 "미기‧선의, 중국판 '프로듀스 101' 출연"». Slist News (կորեերեն). 2018 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  21. «[단독] 우주소녀 선의·미기, 중국판 '프듀' 출격확정…"팀 활동 병행"». Osen (կորեերեն). 2018 թ․ մարտի 15. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  22. «[SC이슈]우주소녀 미기·선의, '창조101' 1-2위…'로켓소녀' 데뷔 확정». Sports Chosun (կորեերեն). 2018 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  23. «[차이나POP]우주소녀 미기·선의, 中프듀 '창조101' 1-2위‥데뷔 확정». Herald Pop (կորեերեն). 2018 թ․ հունիսի 24. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  24. «[인터뷰] 우주소녀 "눈물 흘린 팬들 '맴찢'…이번엔 꼭 1위로 보답"». Sports Donga (կորեերեն). 2018 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  25. «蝴蝶蓝《天醒之路》定本月开机 陈飞宇熊梓淇邓恩熙程潇确认出演_娱乐频道_东方头条». mini.eastday.com (չինարեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 17-ին.
  26. «[종합] '더쇼' 우주소녀, '부탁해'로 공원소녀·드림캐쳐 누르고 1위». Xsportsnews (կորեերեն). 2018 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  27. «WJSN, 1st win! THE SHOW CHOICE [THE SHOW 181002]». youtube.com (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 2-ին.
  28. «WJSN sings about complications of love in 'La La Love'». The Korea Herald (կորեերեն). 2018 թ․ սեպտեմբերի 3. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  29. «Cosmic Girls explores intricacies of love in new album 'WJ Stay?'». The Korea Times US. 2019 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  30. «Cosmic Girls unveil teaser photos for June 4». The Korea Times. 2019 թ․ հունվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 13-ին.
  31. «WJSN to kick off Japan tour». The Korea Herald. 2019 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
  32. «"글로벌 활동 시동"..우주소녀, 8월 첫 日 투어 개최 확정[공식]». OSEN (կորեերեն). 2019 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
  33. «이창규 기자 - 우주소녀(WJSN), 11월 19일 컴백 확정…미니 7집 'As You Wish'로 5개월만 활동 재개». 톱스타뉴스 (կորեերեն). 2019 թ․ հոկտեմբերի 30. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 30-ին.
  34. «Update: WJSN's Soobin Blossoms In Moving Teaser For "Neverland" Comeback». Soompi (անգլերեն). 2020 թ․ մայիսի 23. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
  35. «우주소녀, 9개월만 미니앨범 '언내추럴' 컴백 확정[공식]». news.naver.com (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 15-ին.
  36. «Watch: WJSN Exudes Classy Vibes In "UNNATURAL" Comeback MV». Soompi (անգլերեն). 2021 թ․ մարտի 14. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 26-ին.
  37. «우주소녀, 5월 12일 新 유닛'우주소녀 더 블랙' 출격 [공식]». entertain.naver.com (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 27-ին.
  38. «우주소녀, 23일 신곡 '너의 세계로' 발매 [공식]». entertain.naver.com (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 13-ին.
  39. «우주소녀 쪼꼬미, 1월5일 두번째 싱글 '슈퍼 그럼요' 컴백확정(공식)». entertain.naver.com (կորեերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 20-ին.
  40. «첫 리얼리티 Mnet '우주 LIKE 소녀'!». News Fact (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 26-ին.
  41. «우주소녀X오세득, MBC 설 파일럿 '발칙한 동거' 출연». Xports News (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.
  42. «[단독] 우주소녀, 데뷔후 첫 완전체 리얼리티 '우주소녀TV' 론칭». Naver (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 11-ին.
  43. «WINNERS | Asia Artist Awards». Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 12-ին.
  44. «우주소녀, 2018 AAA 뉴웨이브상 수상 "영원히 기억될 한 해"». OSEN (կորեերեն). 2018 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 3-ին.
  45. [https://web.archive.org/web/20181112141449/https://www.mwave.me/en/mama/history/news/view/110249/2016-mama-best-new-artist-nominees-attract-attention-on-m-countdown-?_position=null&_cnMtCtgyId=null&_searchKeyWord=null&_sorting=null Արխիվացված 2018-11-12 Wayback Machine [2016 MAMA] Best New Artist Nominees Attract Attention on ′M COUNTDOWN′ | Mwave]
  46. «Golden Disc Awards Nominees». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 7-ին.