Celtic Frost, շվեյցարականմետալ խումբ Ցյուրիխ քաղաքից, որը հայտնի է էքստրեմալ մետալի վրա իր ուժեղ ազդեցությամբ[1]։ Խումբը ակտիվ է եղել 1984-1993 թվականներին և կրկին ձևավորվել է 2001 թվականին։ Խմբի անդամներից մեկի՝ Թոմաս Գաբրիել Ֆիշերի հեռանալուց հետո «Celtic Frost»-ը որոշել է վերջնականապես դադարեցնել իր գործունեությունը[2]։ Խմբի հիմնադիրներից մեկը՝ Բասիստ Մարտին Էրիկ Այնը, սրտի կաթվածից մահացել է 2017 թվականի հոկտեմբերի 21-ին[3]։
Խումբը ոգեշնչվել է ինչպես մետալ ժանրի այլ խմբերից (Black Sabbath, Judas Priest, Venom), այնպես էլ գոթական ռոք ժանրի խմբերից (Bauhaus, Siouxsie and the Banshees, Christian Death)[4] և հարդկոր֊փանկ ժանրի Discharge խմբից[5]։
Քանի որ «Celtic Frost»-ը իր ողջ կարիերայի ընթացքում փոխել է երգերի ժանրերը, ճշգրիտ սահմանումը քննարկման առարկա է դարձել։ Տարբեր աղբյուրներում նրանց ստեղծագործությունը նշվում է մետալի տարբեր ժանրերով։ Երկրպագուները և քննադատները հաճախ դասակարգում են իրենց վաղ երաժշտությունը որպես տրեշ մետալ, բլեք մետալ և նույնիսկ որպես դեթ մետալ[6][7][8], իսկ նրանց հետագա աշխատանքները՝ որպես դարք մետալ, դում մետալ[7] և գոթիկ մետալ[7][9]։
«Cold Lake» ալբոմում նրանք ցուցադրել են գլեմ մետալի հետ իրենց փորձը[6][7][9]։ Որոշ ալբոմների փորձերի մակարդակը (ինչպես՝ Into the Pandemonium) մի շարք լրագրողների հանգեցրել է խմբի ուղղությունը նկարագրել որպես ավանգարդ մետալ[6][10]։
↑J. Bennett, «Procreation of the Wicked», Precious Metal: Decibel Presents the Stories Behind 25 Extreme Metal Masterpieces, Albert Mudrian, ed., Da Capo Press, p. 34.
«Հարցազրույց Մարտին Էրիկ Այնի հետ» (անգլերեն). Broward-Palm Beach New Times. 19 октября 2006. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 7-ին.