Burnin' Up
Արտաքին տեսք
«Burnin' Up» | |||||
---|---|---|---|---|---|
Ջեսսի Ջեյի և Թու Չեյնսի սինգլը | |||||
«Sweet Talker» ալբոմից | |||||
Թողարկված | Սեպտեմբերի 23, 2014 | ||||
Ֆորմատ | Թվային ներբեռնում | ||||
Ժանր | Հիփ հոփ, պարային, R&B | ||||
Երգահան | Ռիքի Ռիդ | ||||
Տևողություն | 3:37 | ||||
Լեյբլ | Lava Records, Republic Records | ||||
Պրոդյուսեր | Axident, Ռիկի Ռիդ | ||||
Ջեսսի Ջեյի սինգլների ժամանակագրություն | |||||
|
|||||
Թու Չեյնսի սինգլների ժամանակագրություն | |||||
|
«Burnin' Up», բրիտանացի երգչուհի Ջեսսի Ջեյի երգը, որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի ռեփեր Թու Չեյնսը։ Այն թողարկվել է 2014 թվականի սեպտեմբերի 23-ին՝ որպես երգչուհու «Sweet Talker» կոչվող երրորդ ալբոմի երկրորդ սինգլ[1]։ Երգը գրվել է Ջեսսի Ջեյի, Axident-ի, Էրիկ Ֆրեդերիկի, Ռիկարդ Գորասոնի, Ջեյքոբ Կաշերի, Քլոյի Անջելիդիսի, Լանչմանի Լյուիսի և Թու Չեյնսի կողմից։
Տեսահոլովակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Հաննա Լաքս Դևիսը[2], նկարահանվել է 2014 թվականի օգոստոսին։ Սեպտեմբերի 24-ին երգչուհին իր Ինստագրամի էջում տեղադրում է տեսահոլովակից մի փոքր հատված[3], իսկ հոկտեմբերի 3-ին նրա VEVO ալիքում տեղադրվում է տեսահոլովակի նկարահանման ընթացքի տեսանյութը[4]։ Հոկտեմբերի 8-ին կայանում է տեսահոլովակի պրեմիերան[2]։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թվային ներբեռնում - Ռեմիքսների մինի ալբոմ[5]
- «Burnin' Up» (Don Diablo Remix) - 4։30
- «Burnin' Up» (Clinton Sparks Ultra Lounge Remix) - 4։09
- «Burnin' Up» (Aero Chord Remix) - 3։44
- «Burnin' Up» (KANT Remix Radio Edit) - 3։17
- «Burnin' Up» (Gazzo Remix Radio Edit) - 4։14
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Jessie J Announces Her New Album: "Sweet Talker"!». Republic Records. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ 2,0 2,1 «Watch Jessie J's "Burnin' Up" Video f/ 2 Chainz». Complex Media, Inc. 2014 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 13-ին.
- ↑ «Jessie J's 'Burnin' Up' The Dance Floor In This Video Teaser». MTV.
- ↑ «Just Jared: Jessie J Gives Us an Exclusive BTS Look at 'Burnin' Up' Video!». Republic Records. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «iTunes - Music - Burnin' Up (Remixes) [feat. 2 Chainz] - EP by Jessie J». iTunes Store UK.(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երգի տեսահոլովակը ՅուԹյուբ վիդեոհոսթինգում
- Երգի բառերը Արխիվացված 2015-09-05 Wayback Machine MetroLyrics կայքում
|