Բրիտանական Ավիաուղիներ
Բրիտանական Ավիաուղիները Միացյալ Թագավորության խոշորագույն ավիաուղիներից է։ Այն նաև Եվրոպայի երրորդ խոշորագույն ավիաուղին է (Air France-KLM-ից և Lufthansa-ից հետո) և առաջինն է տրանս-ատլանտիկ թռիչքների քանակությամբ։ Ավիաընկերությունը ունի ավելի քան մեկդարյա պատմություն, որի ընթացքում այն եղել է Մեծ Բրիտանիայի առաջատար ավիափոխադրողը, ինչպես նաև՝ առևտրային ավիացիայի մի քանի դարաշրջանների առաջամարտիկ[12]։ Բրիտանական Ավիաուղիները երեք համաշխարհային խոշորագույն ավիաընկերությունների դաշինքներից մեկի՝ oneworld® -ի հիմնադիր անդամներից մեկն է[13]։ Բրիտանական Ավիաուղիների կարգախոսն է՝ «Բրիտանական Ավիաուղիներ. թռչել, ծառայել»[14]։ 2021 թվականի դեկտեմբերի 30 -ի դրությամբ Բրիտանական Ավիաուղիները շահագործում է ավելի քան 284 արդիական ինքնաթիռներից բաղկացած մեծ նավատորմ[15]։ Նեղ թափքով Էյրբաս Ա320 ընտանիքի ինքնաթիռների համադրությունը լայն թափքով Բոինգ 777, Բոինգ 787 Dreamliner, Էյրբաս Ա350 XWB և Էյրբաս Ա380 թույլ են տալիս լոնդոնյան ավիաընկերությանը և նրա դուստր ձեռնարկությանը BA CityFlyer-ին պահպանել իրենց գլոբալ գերակայությունը՝ չվերթներ իրականացնելով 80 երկրների ավելի քան 200 ուղղություններով[16]։ 2011-ի հունվարին Բրիտանական Ավիաուղիներիի և Իբերիայի միավորման արդյունքում`ստեղծվեց International Airlines Group (IAG) հոլդինգային ընկերությունը՝ գրանցված Իսպանիայի Մադրիդ քաղաքում։ IAG-ն եկամտի առումով երրորդն է աշխարհի ավիաընկերությունների խմբերից և մեծությամբ երկրորդն է Եվրոպայում[17]։
Բրիտանական հեղինակավոր Skytrax -ը իր օդանավակայանի և թռիչքային արտադրանքի և անձնակազմի ծառայությունների որակի համար Բրիտանական Ավիաուղիներին դասկարգվել է 4 աստղանի ավիաընկերությունների շարքին. այն ներառում է նստատեղեր, հարմարություններ, սնունդ և խմիչքներ, IFE, մաքրություն և այլն, իսկ ծառայությունների վարկանիշը վերաբերում է ինչպես սպասարկող անձնակազմին, այնպես էլ ցամաքային անձնակազմին[18]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://www.legislation.gov.uk/uksi/1973/2175
- ↑ https://www.oneworld.com/news-information/oneworld-fact-sheets/oneworld-at-a-glance/
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 https://www.iairgroup.com/~/media/Files/I/IAG/documents/British%20Airways%20Plc%20Annual%20Report%20and%20Accounts%202019.pdf
- ↑ airfleets.net
- ↑ airfleets.net
- ↑ airfleets.net
- ↑ airfleets.net
- ↑ airfleets.net
- ↑ airfleets.net
- ↑ airfleets.net
- ↑ https://www.iairgroup.com/~/media/Files/I/IAG/documents/annual-report-and-accounts-2018-interactive.pdf
- ↑ «Explore our past: 1910 - 1919». British Airways.
- ↑ «British Airways - oneworld Member Airline». www.oneworld.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ magelline.com https://magelline.com/en/aircarriers/british-airways/. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 30-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ «British Airways Fleet Details and History». www.planespotters.net. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «Intercontinental For 100 Years: The History Of British Airways». Simple Flying (ամերիկյան անգլերեն). 2021 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ «British Airways». Magelline.com. Magelline.
- ↑ «British Airways is certified as a 4-Star Airline». Skytrax (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 30-ին.