Oneworld

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Oneworld
Изображение логотипа
ՏեսակԱվիացիոն ալյանս
Հիմնադրված է1999
ՀիմնադիրAmerican Airlines
ՎայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Արդյունաբերությունավիացիոն արդյունաբերություն
Կայքoneworld.com
 Oneworld Վիքիպահեստում

Oneworld, որը հանդես է գալիս oneworld® ապրանքանիշի ներքո, համաշխարհային 3 առաջատար ավիաընկերությունների դաշինքներից մեկն է[1]. մյուս երկուսն են Star Alliance և Sky Team[2]։ Այն հիմնադրվել է 1999 թվականի փետրվարի 1-ին Նյու Յորքում[3]։ «Պայծառ Ճանապարհորդություն» կարգախոսի ներքո այն օրական սպասարկում է 1100 օդանավակայաններ շուրջ 170 տարածաշրջաններում[4], օրական իրականացնելով ավելի քան 14000 թռիչքներ շուրջ 1000 ուղղություններով։

Oneworld -ը իր անդամ ավիաընկերությունների 3500 ինքնաթիռներից բաղկացած համակցված նավատորմով տարեկան 550 միլիոն ուղևոր է փոխադրում՝ ապահովելով տարեկան 135 միլիարդ ԱՄՆ դոլար ընդհանուր եկամուտ[5]։

Oneworld -ը իր հաճախ թռչող ուղևորների համար սահմանել է հատուկ Emerald կամ Sapphire[6] կարգավիճակ, որոնց, ինչպես նաև Առաջին կամ Բիզնես դասերի ուղևորները կարող են մուտք գործել աշխարհի տարբեր օդանավակայանների ավելի քան 650 լաունջ սրահներ՝ անկախ նրանից, թե Oneworld -ի անդամ որ ավիաընկերությունով եք թռչում[7]։

Դաշինքը իր մեջ ներառում է 14 անդամ ավիաընկերություններ[8]. Alaska Airlines[9], American Airlines[10], British Airways[11], Cathay Pacific[12], Finnair[13], Iberia[14], Japan Airlines[15], Malaysia Airlines[16], Qantas[17], Qatar Airways[18], Royal Air Maroc[19], Royal Jordanian[20], S7 Airlines[21] և SriLankan Airlines[22]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Oneworld® Alliance-ը 2021 Business Traveller UK Awards մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է լավագույն ավիաընկերության դաշինք՝ նվաճելով այդ տիտղոսը իններորդ տարին անընդմեջ[23]։ Նույն տարում Oneworld-ը բրիտանական հեղինակավոր Skytrax-ի կողմից ճանաչվել է աշխարհի լավագույն ավիաընկերությունների դաշինք՝ արժանանալով World’s Best Airline Alliance 2021[24] տիտղոսին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Airline Alliances». magelline.com. Magelline.
  2. «oneworld, SkyTeam and Star Alliance Urge Universal Travel Standards». www.oneworld.com. Oneworld. 2021 թ․ հունիսի 9.
  3. «What Is An Airline Alliance?». Feb 10, 2021. www.forbes.com. Վերցված է Forbes-ին.
  4. Justin, Hayward (2019 թ․ սեպտեմբերի 6). «The Story Of The oneworld Alliance». simpleflying.com. Simple Flying.
  5. «Multi-City Flights, Frequent Flyer Perks & Airport Lounges». www.oneworld.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
  6. «oneworld Priority». oneworld.
  7. «Oneworld». magelline.com. Magelline.
  8. «oneworld Members: Airlines In the oneworld Alliance». www.oneworld.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
  9. Airlines, Alaska. «oneworld Alliance Airline Member». Alaska Airlines. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
  10. «oneworld airline partners - AAdvantage - American Airlines». www.aa.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
  11. «oneworld». www.britishairways.com. Britishairways Airways.
  12. «Alliance & Partnerships». www.cathaypacific.com. Cathay Pacific.
  13. «oneworld member airlines and benefits». Finnair (անգլերեն). 2021 թ․ մարտի 31. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
  14. «oneworld». www.iberia.com. Iberia.
  15. «Fly with a brighter alliance». https://www.jal.co.jp/jp/en/. Japan Airlines. {{cite web}}: External link in |website= (օգնություն)
  16. «oneworld». www.malaysiaairlines.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
  17. «Oneworld Alliance». www.qantas.com. Qantas.
  18. «Fly with a brighter alliance». www.qatarairways.com. Qatar Airways.
  19. Rubio, Paul (2020 թ․ մայիսի 29). «What Royal Air Maroc Joining Oneworld Means For You». www.nerdwallet.com. NerdWallet.
  20. «Oneworld Airlines - Royal Jordanian». rj.com. Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
  21. «S7 Airlines - oneworld Member Airline». www.oneworld.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
  22. «SriLankan Airlines - oneworld Member Airline». www.oneworld.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
  23. «oneworld Named Best Airline Alliance by Business Traveller». www.oneworld.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.
  24. «The World's Best Airline Alliance 2021». SKYTRAX (անգլերեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 14-ին.