Boeing 737-ի ավիավթար Թեհրանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուկրաինական միջազգային ավիաուղիներ, չվերթ 752
Ukraine International Airlines Flight 752 (10).jpg
Կործանված ինքնաթիռի շարժիչը
Ընդհանուր տեղեկություններ
Տեսակինքնաթիռի խորտակում և airliner shootdown incident?[1]
Թվականհունվարի 8, 2020
Ժամանակ02:44 UTC)
ԲնութագրումՎթարը տեղի է ունեցել թռիչքից 6 րոպե հետո
ՊատճառTor missile system?
ՎայրԹեհրանի նահանգ, , Flag of Iran.svg Իրան
ՉվերթPS-752
Թռիչքի վայրԻրան Իրան
Վերջնական կետՈւկրաինա Միջազգային օդանավակայան Բորիսպոլ, Ուկրաինա
Մասնակիցներ176[2]
Զոհվածներ176 (բոլորը)
Վիրավորներ0
Aviation Safety Network ID20200108-0
Օդանավ
ՄոդելBoeing 737-8KV
ԱվիաընկերությունՈւկրաինական միջազգային ավիաուղիներ
Կողային համարUR-PSR
Ուղևորներ167
Անձնակազմ9
Կենդանի մնացած0
Կոորդինատներ: 35°33′40.000000099996″ հս․ լ. 51°6′14.000000100001″ ավ. ե. / 35.56111111113888512° հս․. լ. 51.10388888891666426° ավ. ե. / 35.56111111113888512; 51.10388888891666426
Ukraine International Airlines Flight 752 Վիքիպահեստում

Boeing 737-ի ավիավթար Թեհրանում, խոշոր ավիավթար, որը տեղի է ունեցել 2020 թվականի հունվարի 8-ին, Թեհրանի օդանավակայանում։ «Ուկրաինական միջազգային ավիաուղիներ» ընկերությանը պատկանող Boeing 737 ինքնաթիռն իրականացնում էր PS-752 չվերթը Թեհրանից դեպի Կիև[3]։ Վթարը տեղի է ունեցել թռիչքից 6 րոպե հետո, Թեհրանի օդանավակայանից 20 կմ հյուսիս-արևելք գտնվող Պարանդ բնակավայրին մոտ, որի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 176 ուղևորները[4][5]։

752 չվերթի ավիավթարը խոշորագույնն է ուկրաինական ավիաուղիների պատմության մեջ։

Ինքնաթիռ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վթարված Boeing 737-8KV[5] ինքնաթիռն արտադրվել և վաճառվել է ուկրաինական միջազգային ավիաուղիներին 3,5 տարի առաջ[6]։

Անձնակազմ և ուղևորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաթիռում եղել է 176 մարդ, որից 167-ը՝ ուղևոր։

Անձնակազմում եղել է 9 մարդ, այդ թվում․

  • հրամանատար՝ Վլադիմիր Գապոնենկո,
  • երկրորդ օդաչու՝ Սերգեյ Խոմենկո,
  • հրահանգիչ-օդաչու՝ Ալեկսեյ Նաումկին[7]։
Քաղաքացիություն Ուղևորներ Անձնակազմ Ընդհանուր
Աֆղանստան Աֆղանստան 4 0 4
Մեծ Բրիտանիա Մեծ Բրիտանիա 3 0 3
Գերմանիա Գերմանիա 3 0 3
Իրան Իրան 83 0 83
Կանադա Կանադա 63 0 63
Ուկրաինա Ուկրաինա 2 9 11
Շվեդիա Շվեդիա 10 0 10
Ընդհանուր 167 9 176[8]

Մեկ այլ աղբյուրի համաձայն, ինքնաթիռում գտնվել է 179 անձ, որից 147-ը իրանցի, իսկ 32-ը՝ արտասահմանցի[9]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]