Black Lab

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Black Lab
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
Ժանրերալտերնատիվ ռոք, ռոք
Գործունեություն1995 - այժմ
Լեյբլ

Geffen Records 1997-1999, Epic Records 1999-2001

Չկան (2001 - այժմ)
Կայքblacklabworld.com
Անդամներ
Փոլ Դյուրեմ, Էնդի Էլիս, Բրայան Փատուրալսկի
Նախկին անդամներ
Մայքլ Ուրբանո (1996, 1997), Մայքլ Բելֆեր (1996-1999), Ջեֆ Սթենֆիլդ (1996-1999), Բրայան Հեդ (1997-1999), Իվ Հիլ (2000-2003), Սքոթի Կուգան

Black Lab, ամերիկյան ռոք խումբ, որը ստեղծվել է Բերկլիում, Կալիֆոռնիայում 1995 թվականին, սակայն այսօր այն Լոս Անջելեսում է։

Խումբը իր առաջին ալբոմը թողարկել է Geffen Records լեյբլում։ Այն կոչվում էր Your Body Above Me: Ինչպես նաև թողարկել է երկու ռադիո հիթ ԱՄՆ-ում՝ «Wash It Away» 1997 թվականին և «Time Ago»։ 1999 թվականին խումբը դադարեցրեց իր աշխատանքը Geffen Records լեյբլի հետ և պայմանագիր կնքեց Epic Records-ի հետ։ Սակայն այս լեյբլի հետ ոչ մի ալբոմ չի թողարկել և 2 տարուց դադարել է աշխատել։

Այժմ խումբը ոչ մի լեյբլի հետ պայմանագիր չունի ստորագրած։ Խումբը թողարկել է մեկ մինի ալբոմ և երեք ալբոմներ (2010 թվականի հոկտեմբերինPassion Leaves a Trace ալբոմը թողարկվել է 2007 թվականին։ Ալբոմի կազմում է Mine Again սինգլը, որը խմբին մեծ ճանաչում է բերել համացանցում։ Այժմ խմբի հիմնական անդամներն են՝ Փոլ Դյուրեմը և Էնդի Էլիսը, նրանց ձայնագրման գործում աջակցում են Իսահակ Քարփենթերը և Բրայան Փատուրալսկին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Your Body Above Me[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոլ Դյուրեմի երաժշտական կարիերան սկսվել է իր հայրենի քաղաքում՝ Տուին-Ֆոլսում, երբ նրան առաջարկել են երգել տեղի երգչախմբում[1]։ Օբերլինի քոլեջն ավարտելուց հետո Դյուրեմը ուսուցիչ է աշխատել Սան Ֆրանցիսկոյի հյուսիսային երկրամասում, միևնույն ժամանակ ստեղծել է իր առաջին երաժշտական խումբը, որը կոչվում էր Durham[2]։ Խումբը չի ունեցել պաշտոնական թողարկումներ, միայն ձայնագրություններից մի քանիսը հրապարակվել են 2004 թվականին, որպես Փոլ Դյուրեմի սոլո ալբմի մի մաս (Ten Million Years)։ 1995 թվականին խումբը դադարել է գործել[3]։ Փոլ Դյուրեմը պայմանագիր է կնքել բաս կիթառահար Ջեֆ Սթենֆիլդի, կիթառահար Մայքլ Բելֆերի և թմբկահար Բրայան Հեդի հետ[2]։ Խմբի անունը կազմված է երկու խմբերի անուններից՝ Black Sabbath և Stereolab[4]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սոլո և կողմնակի ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ten Million Years - Songs from the Nineteen Nineties (Փոլ Դյուրեմ, ինքնաթողարկում, 2004)
  • Cake or Death (Cake or Death, ինքնաթողարկում, փետրվար, 2006)
  • Mirror Ball Associates: Covers, Vol. 1 (Mirror Ball Associates, ինքնաթողարկում, 2008)
  • Stray Palace EP (Stray Palace, ինքնաթողարկում, 2009)

Հայտնի սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Գրաված հորիզոնականը հիթ շքերթներում[5] Ալբոմ
US Modern Rock US Mainstream Rock US Adult Top 40 US Top 40 Mainstream
1997 «Wash It Away» 13 6 - - Your Body Above Me
1998 «Time Ago» 28 26 38 37

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bell, Carrie (1998 թ․ հունվարի 24). «The Modern Age». Billboard Magazine. 110 (4): p. 89. {{cite journal}}: |pages= has extra text (օգնություն)
  2. 2,0 2,1 Bush, John. «Biography». Allmusic. Վերցված է 2007 թ․ ապրիլի 1-ին.
  3. Reece, Doug (1997 թ․ սեպտեմբերի 20). «Geffen Act Black Lab Ready to Rock». Billboard Magazine. 109 (38): pp. 18, 21. {{cite journal}}: |pages= has extra text (օգնություն)
  4. «Black Lab Returns With EP». Alternative Addiction. 2003 թ․ օգոստոսի 3. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 1-ին.
  5. http://www.allmusic.com/artist/p276246 Billboard Singles, Allmusic

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]