Beko
![]() | |
Ապրանքի տեսակ | բազմազգ ընկերություն |
---|---|
Տնտեսության ճյուղ | կենցաղային էլեկտրոնիկա և կենցաղային տեխնիկա |
Օգտագոտծման սկիզբ | 1955 |
Սեփականատեր | Arçelik? |
Երկիր | ![]() |
Կայք | beko.com(անգլ.) |
Beko-ն թուրքական Koç Holding կորպորացիայի կենցաղային տեխնիկայի ապրանքանիշերից մեկն է (ինչպես և Arçelik-ը, Grundig-ը և այլ)։

Տվյալ ապրանքանիշով արտադրվող արտադրանքի հիմնական տեսակները ՝ խոշոր խոհանոցային տեխնիկա (սառնարաններ, խոհանոցային վառարաններ, սպասք լվացող մեքենաներ), լվացքի և չորացման մեքենաներ, օդորակիչներ։ Արտադրանքը տարածվում է աշխարհի ավելի քան 133 երկրներում։
Beko Հայաստանյան միակ և պաշտոնական ներկայացուցիչն է «ԷԴ-ՍՊՈ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը։
Ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին և շուրջ 18 տարի ներկայացնում է հանրահայտ Beko ապրանքանիշը Հայաստանում և հանդիսանում է նրա պաշտոնական ներկայացուցիչը։ Այսօր արդեն Բեկո ապրանքանիշը ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում և տարիների ընթացքում ձեռք է բերել կայուն դիրք հայաստանյան շուկայում[1]։
Որոշ երկրներում արտադրությունը տեղայնացված է, մասնավորապես Ռուսաստանում, որտեղ մակնիշը հայտնվել է 1997 թվականին, 2006 թվականի հոկտեմբերին գործարկվել է Կիրժաչում սեփական գործարանը։
Այս ապրանքանշանի գովազդի առանձնահատկություններից մեկը մասնագիտացումն է բասկետբոլի և ֆուտբոլի միջոցառումների ոլորտում։ Ապրանքանիշն այնպիսի երկրների բասկետբոլի առաջնությունների հովանավորն է, ինչպիսիք են Թուրքիան, Գերմանիան, Իտալիան և Լիտվան, 2014 թվականին Koç կորպորացիան ֆինանսական աջակցություն է ցուցաբերել բասկետբոլի աշխարհի առաջնությանը[2]։ Նաև հովանավորում է իսպանական Բարսելոնա ֆուտբոլային թիմին[3], թուրքական Բեշիկթաշին[4], թուրքմենական Եդիգենին, ինչպես նաև 2008-ից Անգլիայի Պրեմյեր լիգայի[5] խոշորագույն գովազդատուն և ֆուտբոլի Անգլիայի գավաթի պաշտոնական հովանավորն է[6]։
Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Պատվիրի՛ր առցանց՝ online ապառիկ տարբերակով ։»։ Beko Հայաստան (hy-AM)։ Վերցված է 2020-12-13
- ↑ «PR N°4 - FIBA and Beko sign global partnership leading up to 2014 Basketball World Cup»։ FIBA.basketball (անգլերեն)։ Վերցված է 2020-12-13
- ↑ «Beko : FC Barcelona and Beko sign Global Sponsorship Agreement»։ www.beko.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2020-12-13
- ↑ fanatik։ «Beşiktaş, Beko ile imzaladı!»։ Fanatik։ Վերցված է 2020-12-13
- ↑ «Beko teams up with The Football League - SportsPro Media»։ www.sportspromedia.com։ Վերցված է 2020-12-13
- ↑ «Beko Becomes a Sponsor to the Oldest Football Cup of the World»։ www.arcelikas.com։ Արխիվացված է օրիգինալից 2020-08-06-ին։ Վերցված է 2020-12-13
|
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]