Becoming (գիրք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Becoming
ՀեղինակՄիշել Օբամա
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրհուշագրություն
ՆախորդAmerican Grown?
Երկիր ԱՄՆ
Կայքbecomingmichelleobama.com և shueisha-mo.com(ճապոներեն)

Becoming, նախկին ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամայի հուշագրությունը, որը հրատարակվել է 2018 թվականի նոյեմբերի 13-ին[1][2]։ Հեղինակը գրքում պատմել է իր անձնական փորձի, ծագման, Սպիտակ տունը կառավարելու տարիների, հանրային առողջության իր արշավի և որպես մայր՝ իր դերի մասին[3]։ Գիրքը հրատարակել է «Crown» հրատարակչությունը և թարգմանվել 24 լեզուներով[3]։ Մեկ միլիոն օրինակ նվիրաբերվել է երեխաներին գրքեր մատակարարող «First Book» շահույթ չհետապնդող կազմակերպությանը[3]։ Այն ավելի շատ է վաճառվել, քան 2018 թվականին ԱՄՆ-ում հրատարակված մյուս բոլոր գրքերը՝ ռեկորդ գրանցելով ընդամենը 15 օրում։

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշագրությունը հրատարակվել է 2018 թվականի նոյեմբերի 12-ին[4]։ Համաձայն «The Atlantic» ամսագրի համանուն աղբյուրի՝ Բարաք Օբաման հայտնել է, որ Միշելը գիրքը գրելիս օգտվել է գրպանային գրողի ծառայություններից[5]։

Ընդհանուր տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրքի 24 գլուխները (ներածական մասը և վերջաբանը ներառյալ) բաժանված են երեք մասի՝ «Becoming Me», «Becoming Us» և «Becoming More»: «Becoming Me» մասում նկարագրվում է Օբամայի վաղ կյանքը, մասնավորապես՝ Չիկագոյի հարավային մասում ծնողների (Ֆրասեր և Մարիան Ռոբինսոնների) հետ անցկացրած տարիները։ Ընտանիքը ապրել է երկհարկանի առանձնատան երկրորդ հարկում, որտեղ Օբաման իր ննջասենյակը կիսել է եղբոր՝ Քրայգի հետ[6]։ Այնուհետև ներկայացվում է Փրինսթոնի համալսարանում և Հարվարդի իրավունքի դպրոցում ուսանելու, «Sidley Austin» իրավաբանական կազմակերպությունում որպես իրավաբան աշխատելու տարիները, որտեղ էլ նա հանդիպել է Բարաք Օբամային։ «Becoming Us» մասում նկարագրվում է նրանց սիրային հարաբերությունները, ամուսնությունը, Բարաք Օբամայի քաղաքական գործունեության սկիզբը՝ Իլինոյս նահանգի Սենատում։ Գրքում պատմվում է Օբամայի՝ որպես աֆրոամերիկուհի ԱՄՆ առաջին տիկին կատարած գործունեության, մոր դերի և ամուսնական պարտականությունների մասին[6]։ Բաժինն ավարտվում է 2008 թվականի ընտրություններով, երբ Բարաք Օբաման ընտրվում է ԱՄՆ նախագահ։ «Becoming More» բաժնում նկարագրված է Բարաք Օբամայի նախագահությունը, Միշել Օբամայի «Let's Move» արշավը և իր դուստրերին՝ Մալիա և Սաշա Օբամաներին դաստիարակելու գործընթացը, և Օբամաների ընտանիքի կյանքի այլ կողմերը՝ որպես երկրի Առաջին ընտանիք[7]։

Վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գիրքը՝ կոշտ կազմով, աուդիո և էլեկտրոնային տարբերակները ներառյալ, լույս ընծայման առաջին իսկ օրը ԱՄՆ-ում և Կանադայում վաճառվել է 725,000 օրինակով՝ այն դարձնելով 2018 թվականին հրատարկված երկրորդ բեսթսելլերը[8][9]։ Առաջին տեղում Բոբ Վուդվարդի «Fear:Trump in the White House» գիրքն է, որը հրատարակման առաջին օրը վաճառվել է 900,000 օրինակով[8][9][10]։ Այնուամենայնիվ, գրքերի վաճառքով զբաղվող «Barnes & Noble» ընկերությունը հայտնել է, որ «Becoming»-ը գերազանցել է «Fear»-ին՝ առաջին շաբաթվա ընթացքում վաճառված օրինակների թվով։

Այդպիսով՝ այն դարձել է մեկ շաբաթում այդքան շատ օրինակներով վաճառված երկրորդ գիրքը՝ 2015 թվականին լույս ընծայված «Go Set a Watchman» գրքից հետո[11]։ Գիրքը առաջին շաբաթում վաճառվել է 1.4 միլիոն օրինակով[12]։ 15 օր անց այն դարձել է 2018 թվականին ԱՄՆ-ում վաճառված լավագույն բեսթսելլերը[13]։

2019 թվականի մարտի 26-ին արդեն «Becoming» -ը վաճառվել էր 10 միլիոն օրինակով[14]։

Արձագանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրաքննությունների «Book Marks» վեբ կայքի տվյալներով՝ քննադատների 18 տոկոսը բացասական, իսկ 73 տոկոսը դրական արձագանք է տվել այդ գրքին։ Այս տվյալները ստացվել են 22 գրաքննադատությունների վերլուծության հիման վրա[15]։ Գիրքը ստացել է 42.000 վարկանիշ, 41.000 գրաքննադատություն՝ «Goodreads» կայքում և 5 աստղից հավաքել 4.55-ը[16][17]։ «The Atlantic»-ի խմբագիր Հաննա Գիոգրիսը գիրքն անվանել է «գրավիչ» և «թարմացնող»[18]։

Գրքի աուդիո տարբերակը արժանացել է մրցանակի՝ 2020 թվականի «Grammy Award for Best Spoken Word Album» անվանակարգում[19]։

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկացի երաժիշտ Questlove -ը այս գրքի համար սաունդթրեք է ստեղծել, որն անվանել է «The Michelle Obama Musiaqualogy»[20]:

Ֆիլմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2020թ. մայիսին Netflix ընկերությունը գրքի սյուժեի հիման վրա նկարահանեց գեղարվեստական ֆիլմ՝ ներկայացնելով գլխավոր հերոսուհու անցած ուղին ըստ հուշագրությունում պատկերված դրվագների[21]։ Ֆիլմում տեղ են գտել տեսագրություններ Միշել Օբամայի «կուլիսների հետևում» կատարած ուղեվորություններից, ինչպես նաև դրվագներ Օփրահ Ուինֆրիին և Սթիվեն Քոլբերին տված հարցազրույցներից[22]։

Շրջագայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի նոյեմբերին Միշել Օբաման իրականացրել է ազգային գրքի շրջագայություն, որը սկսվել է Չիկագոյում՝ United Center կենտրոնում[23]։ Օբաման գիրքը և շրջագայությունը նախադիտել է Չիկագոյի «Windy City Live» հեռուստաշոուի ժամանակ, որը անց է կացվել Չիկագոյի Near West Side -ում՝ իր մայր բուհում՝ Whitney M. Young Magnet High School on Chicago's -ում[24]։

Սկզբնապես շրջագայությունն ընդգրկելու էր 10 քաղաք, բայց 2019 թվականի փետրվարին ավելացավ ևս 21 քաղաք, որոնցից վեցը՝ Եվրոպայում և չորսը՝ Կանադայում[25][26]։ Ծանոթագրություններ

  1. Haring, Bruce (2018 թ․ փետրվարի 25). «Michelle Obama Memoir 'Becoming' Set For November Release». Deadline.
  2. Barnes & Noble. «Becoming». Barnes & Noble (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  3. 3,0 3,1 3,2 Chow, Andrew R. (2018 թ․ փետրվարի 25). «Michelle Obama's Memoir to Arrive in November». The New York Times. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.
  4. Willis, Kelcie (2018 թ․ սեպտեմբերի 12). «Michelle Obama announces 'Becoming' 10-city book tour». Atlanta-Journal Constitution (English). Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Dovere, Edward-Isaac (2019 թ․ մայիսի 23). «Waiting for Obama». The Atlantic (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 24-ին. «he'll occasionally point out in conversation that he's writing this book himself, while Michelle used a ghostwriter»
  6. 6,0 6,1 Obama, Michelle (2018). Becoming (First ed.). New York: Crown, an imprint of the Crown Publishing Group. ISBN 978-1-5247-6313-8. OCLC 1030413521.
  7. «Becoming Summary - eNotes.com». eNotes (անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  8. 8,0 8,1 Italie, Hillel. «Obama's memoir sells more than 725,000 copies». KFDM (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  9. 9,0 9,1 «Sales of Michelle Obama's book top 725,000 in 1st day». Press Herald (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 16. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  10. Chappell, Carmin (2018 թ․ սեպտեմբերի 18). «Bob Woodward's 'Fear' sells 1.1 million copies in first week, a record for publisher Simon & Schuster». CNBC. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  11. Carras, Christi (2018 թ․ նոյեմբերի 19). «Michelle Obama's 'Becoming' Becomes 2018's Fastest-Selling Book, Says Barnes & Noble». The Hollywood Reporter. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  12. «Michelle Obama's book sells 1.4 million copies in a week». CBS News. 2018 թ․ նոյեմբերի 21. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  13. «Michelle Obama's memoir Becoming breaks sales record in 15 days». BBC News. 2018 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
  14. «Michelle Obama book sells 10 million copies». 2019 թ․ մարտի 26 – via www.bbc.co.uk.
  15. «Becoming». Book Marks. Վերցված է 2019 թ․ հունվարի 17-ին.
  16. «First Look: Oprah's New Book Club Pick: Becoming, by Michelle Obama». Oprah.com (անգլերեն). 2018 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 5-ին.
  17. «Becoming». www.goodreads.com. Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  18. Giorgis, Hannah (2018 թ․ նոյեմբերի 13). «The Uncommon, Requisite Resolve of Michelle Obama». The Atlantic (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 23-ին.
  19. «Michelle Obama Wins Grammy Award For Audio Recording Of 'Becoming' Memoir». HuffPost. 2020 թ․ հունվարի 27. Վերցված է 2020 թ․ հունվարի 27-ին.
  20. Stutz, Colin (2018 թ․ նոյեմբերի 20). «Questlove Expertly Curates Soundtrack for Michelle Obama's 'Becoming' Book Tour: Listen». Billboard. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 21-ին.
  21. Hertz, Barry (May 4, 2020). "Netflix's Michelle Obama documentary Becoming is nothing more than a commercial for the former first family". The Globe and Mail (Review). Retrieved May 5, 2020.
  22. Bradshaw, Peter (May 4, 2020). "Becoming review – tantalising tour of Michelle Obama's life". The Guardian. Retrieved July 7, 2020.
  23. Ihejirika, Maudlyne (2018 թ․ նոյեմբերի 13). «Fans pack Madhouse on Madison to see Michelle Obama, Oprah chat it up». Chicago Sun-Times (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
  24. «Michelle Obama headed to 'Windy City Live' ahead of arena book tour». www.bizjournals.com. Վերցված է 2020 թ․ հունվարի 11-ին.
  25. «Michelle Obama Extends 'Becoming' Book Tour Into 2019 With 21 New Dates». Billboard. Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.
  26. Jean-Philippe, McKenzie (2019 թ․ փետրվարի 25). «Michelle Obama Just Announced the Newest Celebrity Guests for Her Becoming Book Tour». Oprah Magazine (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]