Atlantida Project

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Atlantida Project
ԵրկիրՌուսաստան
Ժանրերէլեկտրոնային երաժշտություն, Էթնիկ երաժշտություն, ռոք, էլեկտրոնիկ ռոք, էքսպերիմենտալ ռոք և ֆոլկ ռոք
Գործունեություն2007 - 2015
Կայքatlantida.pro
atlantida.pro/en/

Atlantida Project, ռուսական ռոք խումբ[1], որը հանդես էր գալիս էլեկտրոնիկ ռոք ոճում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Atlantida Project խումբը հիմնադրվել է 2007 թվականին Սանկտ Պետերբուրգում վոկալիստ և տեքստերի հեղինակ Ալեքսանդրա Սոկոլովայի և բազմագործիքավորող Սերգեյ Զյազինի կողմից։ Ավելի վաղ երաժիշտները նվագել են 2005 թվականին ստեղծված Բերեգ խմբում, որտեղ Ալեքսանդրան առաջատարը և տեքստերի հեղինակն է եղել։ Մինչև 2011 թվականը խումբը համերգներ է տվել հիմնականում Սանկտ Պետերբուրգում, ավելի ուշ սկսել է շրջագայել տարբեր քաղաքներում[2]։ 2012 թվականին նրանց միացել է թմբկահար Կիրիլ Սոլովյովը։

Խմբի երաժշտական ստեղծագործություններում առկա են բանահյուսական, մեդիտատիվ և շամանական մոտիվներ։ Բացի անալոգային սինթեզատորներից, համերգների ժամանակ օգտագործվել են էթնիկ գործիքներ (դիջերիդու, տիբեթյան թաս)[3]։

2014 թվականին Իսրայելում հյուրախաղերի ժամանակ մենակատարուհի Ալեքսանդրա Սոկոլովայի մոտ ախտորոշվել է քաղցկեղի 4-րդ աստիճան։ Քիմիաթերապիայի կուրսից հետո որոշում է կայացվել փորձել փորձարարական բուժում, մասնավորապես՝ վիրոթերապիա[4]։

Մենակատարի հիվանդության պատճառով համերգները հազվադեպ են անցկացվել, բայց 2015 թվականի մարտին թողարկվել է խմբի համատեղ՝ «Иордан» երգը ռուս ռեփ կատարող Noize MC-ի հետ, սեպտեմբերին թողարկվել է երաժշտական տեսահոլովակը[5][6]։

2015 թվականի մայիսի 27-ին թողարկվել է «Мир» մինի ալբոմը, որը բաղկացած է եղել 5 ստեղծագործությունից։ Ալբոմի երգերը նվիրված են այնպիսի հարցերի, ինչպիսիք են երիտասարդական ենթամշակույթներում ֆանատիզմը, պատերազմներն ու փախստականները[1][7]։

2015 թվականի սեպտեմբերի 24-ին Ալեքսանդրա Սոկոլովան մահացել է քաղցկեղից 34 տարեկան հասակում[8][9][10][11]։

Atlantida Project խմբի և ռեփեր Noize MC-ի՝ «Иордан» համատեղ կոմպոզիցիայի տեսահոլովակը 2015 թվականին ճանաչվել է լավագունը rap.ru կայքում[12]։

2016 թվականի գարնանը խմբի երաժիշտների կողմից հայտարարվել է հետմահու «Бездна» ալբոմի մասին[13]։

2016 թվականի դեկտեմբերի 8-ին Սանկտ Պետերբուրգում կայացել է «Бездна» ալբոմի պրեմիերան[14]։

2016 թվականի դեկտեմբերի 13-ին թողարկվել է «Мы здесь» հետմահու վերջին տեսահոլովակը։ Տեսահոլովակը դարձել է Atlantida Project-ի վերջին պաշտոնական տեսահոլովակը, որը նկարահանվել է Ալեքսանդրա Սոկոլովայի կենդանության օրոք։ Հիմնական նկարահանումները տեղի են ունեցել 2014 թվականի նոյեմբերին։ Վերջնական մոնտաժն ավարտվել է 2016 թվականի դեկտեմբերին։ Աշխատանքը ներկայացվել է 2016 թվականի դեկտեմբերի 8-ին Սանկտ Պետերբուրգի «Օպերա» ակումբում «Бездна» ալբոմի հետ միաժամանակ։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2010՝ «Новое измерение»
  • 2016՝ «Бездна»

Մինի ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015՝ «Мир»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Atlantida Project пытается сохранить «Мир» дебютным альбомом Արխիվացված 2015-09-19 Wayback Machine.
  2. Попасть в унисон — это непросто Արխիվացված 2015-09-29 Wayback Machine. Вакансия.ру.
  3. Марина Юрова. «…В голове так чисто…». Обзор творчества группы Atlantida project Արխիվացված 2015-09-27 Wayback Machine.
  4. Вокалистке atlantida project Саше Соколовой нужна помощь Արխիվացված 2015-09-12 Wayback Machine.
  5. Новый клип Noize MC на песню «Иордан». Миру — мир Արխիվացված 2015-09-25 Wayback Machine.
  6. Noize MC снял «Иордан» про мир во всем мире (Видео) Արխիվացված 2015-09-27 Wayback Machine.
  7. Atlantida Project выпустила «Мир» Արխիվացված 2015-09-27 Wayback Machine.
  8. «От рака умерла Саша Соколова, солистка группы Atlantida Project». The-flow.ru. 2015 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 26-ին.
  9. Солистка Atlantida Project Саша Соколова умерла от рака Արխիվացված 2015-09-26 Wayback Machine. InterMedia.
  10. Солистка atlantida project умерла от рака Արխիվացված 2015-09-26 Wayback Machine.
  11. Atlantida Project R.I.P. Արխիվացված 2015-09-27 Wayback Machine. Звуки.ру.
  12. Итоги года: лучшие русские клипы Արխիվացված 2016-04-08 Wayback Machine.
  13. «Atlantida Project выпустит «Бездну» в память Саши Соколовой». InterMedia. 2016 թ․ ապրիլի 22. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 18-ին.
  14. «8/12/16 — презентация нового альбома!». atlantida.pro. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]