Arkanoid
Arkanoid | |
---|---|
Մշակող | Taito Corporation |
Հրատարակիչ | Romstar? |
Դիստրիբյուտոր | App Store |
Կոմպոզիտոր | Hisayoshi Ogura? |
Թողարկման թվական | 1986 |
Պլատֆորմներ | Nintendo DS, Wii, ZX Spectrum, Xbox 360, DOS, Amiga, Nintendo Entertainment System, Commodore 64, Atari ST?, Super Nintendo Entertainment System, MSX, Apple IIGS, Amstrad CPC, iOS և Classic Mac OS |
Ժանր | Breakout clone? |
Խաղի ռեժիմ | միակառավարելի խաղ |
Կառավարում | թաչսքրին |
![]() |
Arkanoid, աղյուսներ կոտրող արկադային խաղ, մշակված և հրապարակված Taito ընկերության կողմից։ Հյուսիսիային Ամերիկայում, այն հրապարակել է Romstar ընկերությունը։ Վերահսկելով ներքևի մասում գտնվող տախտակը, որը նաև հայտնի է ինչպես՝ Vaus, խաղացողը պետք է մաքրի խաղադաշտի վերին մասը գունագեղ աղյուսներից և թույլ չտա, որ գնդակը անհետանա խաղադաշտից։ Շատ բլոկներ իրենց մեջ պարունակում հատուկ ուժ, որը կարող է այլ էֆֆեկտ հաղորդել խաղացողին, օրինակ՝ կարող է երկարացնել Vaus-ը, ստեծել ավելի հզոր գնդակներ կամ վերածել Vaus-ը լազերային թնդանոթի։
Taito-ի կոմից ստեծված այս խաղի դիզյներները՝ Ակիրա Ֆուջիտան և Հիռոսյի Ցուջինոն, Arkanoid խաղի կոնցեպտը վերցրել են Atari-ի ընկերության համար ստեղծված Breakout խաղից, որը մեծ հաջողություն ունեցավ, ինչն էլ հանգեցրեց խաղի նմաննակների առաջացմանը։ Սա Taito ընկերության կողմից կազմակերպված մրցույթի մի մասն էր, որտեղ դիզայներների երկու թիմերը պետք է ավարտին հասցնեին աղյուսներ կոտրող խաղերը և վերջում որոշվեր թե դրանցից, որը էր գերազանցեց մյուսին։ Տրոն ֆիլը ոգեշնչում հանդիսացավ խաղի ֆուտուրիստական, նեոնային ձևավորման համար։ Նախագծի սկզբին դիզայներները թղթի վրա կազմեցին խաղի գծապատկերը և հետո ծրագրավորեցին այն, և ստուգեցին, որ նրանում հետաքրքիր լինի խաղալ։
Խաղային ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղացողը ղեկավարում է Vaus կոչվող տիեզերական սարքը, որի առաքելությունը ընկնող գնդակի հետ անդրադարձն է դրանով, իսկ փորձել կոտրել մի քանի որոշ աղյուսներ։ Գնդակը հարվածելով աղյուսին ստիպում է նրան անհետանալ։ Երբ ողջ աղյուսները անհետանում են, խաղացողը անցում է հաջորդ փուլ, որտեղ նրան են սպասում այն աղյուսներ։ Գոյություն ունի մի շարք տարբերակներ (աղյուսներ, որոնց պետք է հարվածել 2 անգամ, թշնամուա թռչող սարքեր և այն) և հզորացնող տարատեսակ աղյուսներ, սակայն խաղի ընթացքը մնում է նույնը[1]։
Վերջին փուլում (դա կարող է լինել 33 կամ 36), խաղացողը պետք է պայքարի "DOH"՝ բոսսի դեմ, որի գլուխը հիշեցնում է մոաի[2]։ Այս կետից հետո խաղացողը էլ հնարավորություն չունի խաղը շարունակելու։
Մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]
Arkanoid խաղը մշակվել են Ակիրա Ֆուջիտան և Հիռոսյի Ցուջինոն, երկուսն էլ եղել են Յոկոհամա հետազոտություն համալսարանի անդամ[3]։ Ընկերությանվաճառքի մասինը պահանջել էր աղյուսներ կոտրող ժանրի խաղ, քանի որ սկսած 1980-ական թվականի սկզբներից այդ ժանրի խաղերը մեծ տարածում էին գտել։ Սա հանգեցրեց ընկերության ներսում անց կացվող մրցակցությանը․ նախագծել պահանջվող ժանրի նոր խաղ։ Այս մրցությունը միասին շահեցին Ֆուջիտան և Ցուջինոն, որոնց առաջադրանք տրվեց իրար միացնել իրենց գաղափարները։ Խաղը ամբողջությամբ ստեղծվել էր Atari-ի համար նախատեսված Breakout խաղի նախագծի վրա, որը մեծ հաջաողություններ գրանցեց և հանգեցրեց այլ արտադրողների կողմից նմանատիպ խաղերի թողարկմանը[4]։
Մշակողների թիմը կազմված էր 4 հոգուց․ Ֆուջիտան, ով պատասխանատու է խաղի պլանավորման համար, Ցուջինոն, ով ապահովում էր մակարդակների ձևավորումը և գրաֆիկան, և ևս երկու հոգի, ովքեր ծրագրավորում էին արկադային տախտակը[5]։ Խաղի ֆուտուրիստական ոճը վերցված էր Տրոն ֆիլմից, որի մեծ սիրահարն էր Ցուջինոն։ Աղյուսները ի սկզբանե անգույն էին, որոնք հետագայում գույներ ստացան Ցուջինոի ջղայնության պատճառով։ Taito-ի հիմնադիր Հիսայոշի Օգուրան ստեղծեց խաղի երաժշտությունը[6]։
Խաղը մշակվել է կարճ ժամանակահատվածու, քանի որ այն ունեցել է դաժան աշխատանքային գրաֆիկ, որը մինչ այժն էլ Ցուջինոն անվանում է «մահացու»։ Խաղի փորձնական դաշտերը մշակվել է մշակման գործընթացից մեկ ամիս անց։ Փորձարկողների կողմից այն լավ ընդունվեց և բերեց ավելի շատ շահույթ քան սպասում էև ընկերությունը։ Arkanoid Ճապոնիայում պաշտոնապես թողարկվեց 1986 թվականին, իսկ Հյուսիսային Ամերիկայում մեկ տարի անց։
Ժառանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Arkanoid ունեցավ մի քանի ժառանգներ։ Tournament Arkanoid թողարկվել է 1987 թվականին և բացառիկ էր Միացյալ Նահանգների համար[7]։ Ի տարբերություն օրիգինալ խաղի, սա թողարկվել է Taito America-ի կողմից։ Սա ավելի շուտ կարելի է համարել առաքելությունների շարունակություն քան բուն խաղի, քանի որ այն ունի նույն գեյմփյելը, ինչ օրիգինալը, և նրանից տարբերվում է միայն փուլերով։ Revenge of Doh-ը թողարկվել է 1987 թվականին։ Ի տարբերություն Tournament Arkanoid, նրանում կար նոր գեյմփլեյ։ Arkanoid: Doh It Again և Arkanoid Returns խաղերը թողարկվել են 1997 թվականին[8]։
Xbox 360-ի տարբերակը թողարկվեց 2009 թվականի մայիսի 6-ին, Xbox Live Arcade-ի համար[9]։ WiiWare-ի տարբերակը վերնագրվել էր ինչպես Arkanoid Plus! և թողարկվել էր Ճապոնիայում 2009 թվականի մայիսի 26-ին[10]։ Arkanoid-ը iOS-ի համար թողարկվեց 2009 թվականին[11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Arkanoid The [Coin-Op] Arcade Video Game by Taito Corp. [Japan]»։ The International Arcade Museum։ Վերցված է 2014-09-19
- ↑ «Anime Super Famicom: Arkanoid: Doh It Again»։ Stevethefish.net։ Վերցված է նոյեմբերի 21, 2017
- ↑ «【第6回リレーブログ クリエーター編】”ニンジャウォリアーズ”辻野様»։ BEEP!։ հոկտեմբերի 29, 2019։ Արխիվացված է օրիգինալից հունիսի 1, 2019-ին։ Վերցված է հոկտեմբերի 26, 2019
- ↑ Campbell Stuart (August 2009)։ «The Definitive Arkanoid» (66)։ United Kingdom: Imagine Publishing։ Retro Gamer։ էջեր 54–61։ Վերցված է հունվարի 30, 2020
- ↑ «Arkanoid - Videogame by Taito»։ Killer List of Videogames։ The International Arcade Museum։ Արխիվացված է օրիգինալից սեպտեմբերի 25, 2019-ին։ Վերցված է հունվարի 30, 2020
- ↑ Rancor։ «Zuntata – 2009 Darius Odyssey Book Interview»։ Shmuplations։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 30, 2019-ին։ Վերցված է հունվարի 30, 2020
- ↑ Կաղապար:KLOV game
- ↑ «Arkanoid DS (Nintendo DS)»։ Ds.ign.com։ Վերցված է նոյեմբերի 21, 2017
- ↑ and ivexboxlivearcade/ Arkanoid Live! Game Detail Page Archived May 7, 2009, at the Wayback Machine., xbox.com
- ↑ «Art Lessons, Auto Racing, and Arcade Action Multiply the Downloadable Fun»։ Nintendo of America։ սեպտեմբերի 28, 2009։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 2, 2009-ին։ Վերցված է սեպտեմբերի 28, 2009
- ↑ «Taito's retro classic Arkanoid coming to iPhone»։ Steel Media Ltd.։ սեպտեմբերի 1, 2009։ Վերցված է հոկտեմբերի 29, 2019