Taito Corporation

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Taito Corporation
Изображение логотипа
Տեսակհամակարգչային խաղերի հրատարակիչ և հանրային ընկերություն
Հիմնադրված էօգոստոսի 24, 1953
ՀիմնադիրMichael Kogan?
ՎայրՇինձյուկու, Տոկիո, Ճապոնիա[1]
Երկիր Ճապոնիա
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն[2]
Աշխատողների թիվ848 մարդ
Մայր ընկերությունSquare Enix Holdings?
ՍեփականատերSquare Enix[2]
Կայքtaito.co.jp(ճապոներեն)
Բորսա9646
 Taito Corporation Վիքիպահեստում

Taito Corporation, ճապոնական ընկերություն, որը զբաղվում է համակարգչաին խաղերի և խաղային ավտոմատների համար նախատեսված խաղերի մշակմաբ։ Ընկերությունը տարածում իր մշակած խաղերը ողջ աշխարհով։ Ընկերությունը ունի մասնաճյուղեր՝ Հարավային Կորեայում, Իտալիայում և Չինաստանում։ Նախկինում ընկերությունը մասնաճյուղեր է ունեցել նաև Հյուսիսային Ամերիկայում և Բրազիլիայում։ 2005 թվականին ընկերություն ձեռք բերվեց Square Enix-ի կողմից։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերությունը հիմնադրվել է 1953 թվականին, ծագումով Ուկրանիայից Մայքլ Կոգմանի կողմից և սկզբնական շրջանում կրել է Taito Trading Company անունը։ Սկզբնական շրջանում ընկերությունը զբաղվել է տարատեսակ ապրանքների ներմուծմամբ և դարձել է Ճապոնիայում օղու առաջին արտադրող և վաճառողը[3], ինչպես նաև թողարկել և վաճառել է ոչ մեծ չափի առևտրի ավտոմատներ։ Արդեն մեկ տարի անց, ընկերության գործունեության մեջ էր մտնում երաժշտական ավտոմատների նախագիծը, հետևաբար և նրանց արտադրությունը։

1960-ական թվականների ընկերություն նաև զբաղվում էր մեխանիկական խաղային ավտոմատների արտադրությամբ։ 1973 թվականին ընկերությունը թողարկեց իր առաջին արկադային վիդեոխաղերը նախատեսված խաղային ավտոմատների համար, որոնք ստեղծված էին դիսկրետային տրամաբանությամբ[4]։ Հենց այդ տարի էլ ընկերություն անվանափոխվեց Taito Corporation-ի։ 1978 թվականին Taito դիզայներ՝ Տոսիխոր Նիսիկադոն, ստեղծեց Space Invaders խաղը, որը դարձավ ընկերության ամենահայտնի խաղը։ ԱՄՆ-ում խաղը հրապարակվեց ընկերության կողմից։ Խաղի ստեղծման հիմքում ընկած էր Taito-ի կողմից 1972 թվականին թողարկված Space Monsters խաղը։

Space Invaders-ին մեծ հաջողությունը դրդեց Taito-ին 1979 թվականին բացել մասնաճյուղ ԱՄՆ-ում, որը կրում էր Taito America Corporation անունը։ Այն տեղակայված էր Իլինոյս նահանգում և զբաղվում էր Հյուսիսային Ամերիկայում արկադային ավտոմատների տարածմամբ։ Հիմնականում դրանք խաղեր էին, որոնք մշակված էին Taito-ի կողմից։

1988 թվականին Հյուսիսիային Վանկուվերում, Բրիտանական Կոլումբիայում, ընկերությունը բացեց երկրորդ ամերիկյան մասնաճյուղը՝ Taito Software Inc։ Այն զբաղված էր տնային համակարգերի համար խաղերի մշակմամբ։

1995 թվականին երկու ամերիկյան մասնաճյուղերն էլ փակվեցին։ Taito-ի կողմից մշակված խաղերը շարունակում են հասանելի մնալ ԱՄՆ-ում, սակայն տարածվում են այլ ընկերության կողմից։

Բացի Space Invaders-ից, ընկերությունը երևացող հետք է թողել տեսախաղերի պատմության մեջ, մշակել այնպիսի խաղեր, ինչպիսիք են՝ Qix, Bubble Bobble խաղաշարք, Don Doko Don, Jungle Hunt, Elevator Action, Puzznic, Operation Wolf և Puzzle Bobble.

1992 թվականին Taito-ն ներկայացրեց WOWOW սեփական խաղային համակարգը, որը օգտագործում էր CD-ROM[5]։ Ենթադրվում էր, որ նրա վրա հասաելի կլինեն տնային տարբերակի խաղերը, ինչպես նաև հնարավարություն կլինի ներբեռնել արբայնակային փոխանցման օգնությամբ։ Սակայն այս համակարգը շուկա դուրս չեկավ։

2005 թվականի օգոստոսի 22-ին հայտարարվեց, որ Square Enix ընկերությունը պատրաստվում է գնել Taito 247 900 բաժնետոմսերը, որոնք միասին արժեցել են 45,16 միլլիարդ ճապոնական իեն (կամ 409,1 միլլիոն դոլլար)։ Ընկերությունը նպատակ ուներ Taito-ն դարձնել իր դուստր ընկերությունը[6]։ Square Enix առաջարկը ընդունվեց և 2005 թվականի սեպտեմբերի 22-ին հայտատարվեց, որ ընկերությունը գնել է Taito բաժնետոմսերի 93,7 %-ը[7]։ Սեպտեմբերի 28-ին Taito-ն դարձավ Square Enix-ի դուստր ընկերությունը[8]։

2008 թվականի հուլիսի 28-ին Square Enix պաշտոնապես հայտարարեց, որ պատրաստվում է փակել Taito-ի երկու մասնաճյուղերը՝ Taito Art Corporation և Taito Tech Co., Ltd․։ Սրանք փակվեցին 2008 թվականի հոկտեմբերին[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.taito.co.jp/corporate/taito/history
  2. 2,0 2,1 Taito Corporation — 1999.
  3. Taito Corporation Profile: History Արխիվացված 2008-08-20 Wayback Machine на TAITO.com.
  4. System 16 — Taito Museum
  5. Hernandex, Christopher. «Taito WoWoW». PSXFantatics.com. Արխիվացված է օրիգինալից 2003 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 26-ին.
  6. Jenkins, David (2005 թ․ օգոստոսի 22). «Square Enix Makes Bid For Taito». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 26-ին.
  7. Carless, Simon (2005 թ․ սեպտեմբերի 22). «Square Enix Nears Takeover Of Taito». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 26-ին.
  8. Klepek, Patrick (2005 թ․ սեպտեմբերի 28). «Square Enix Swallows Taito». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 26-ին.
  9. Square Enix Co., Ltd. (2008 թ․ հուլիսի 28). «Notice regarding Dissolution and Liquidation of Subsidiaries» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Taito Corporation» հոդվածին։