Agatha Christie: Evil Under the Sun

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Agatha Christie: Evil Under the Sun
Ագաթա Քրիստի. Չարիքն արևի տակ
Agatha Christie։ Evil Under the Sun.jpg
ՄշակողAWE Games?
ՀրատարակիչThe Adventure Company?
ԴիստրիբյուտորNintendo eShop
Սերիայի մասAgatha Christie?
ՎայրԱնգլիա
Թողարկման թվականհոկտեմբերի 16, 2007
ՊլատֆորմներWii և Վինդոուզ
Շարժիչ2.5D?
Ժանրքվեստ
Խաղի ռեժիմմիակառավարելի խաղ
PEGIPEGI 16
USKUSK 6
ԿրիչCD
Կառավարումստեղնաշար

Agatha Christie: Evil Under the Sun, քվեստ ժանրի համակարգչային խաղ, որը մշակվել է AWE Productions ընկերության կողմից և հրապարակվել է The Adventure Company կողմից:

Խաղը թողարկվել է 2007 թվականի հոկտեմբերի 15-ին անհատական համակարգչում (ռուսական տարբերակը 2008 թվականի դեկտեմբերի 5), խաղային բարձակ Wii-ի համար տարբերակը թողարկվել է 2008 թվականի նոյեմբերի 19-ին:

«Չարիքն արևի տակ»-ը հանդիսանում է Ագաթա Քրիստիի խաղերի շարքից երրորդը Պուարոյի մասին:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի սյուժեի հիմքում ընկած է Ագաթա Քրիստիի «Չարիքն արևի տակ» վեպը, որը դետեկտիվ Էրքյուլ Պուարոի մասին է:

«Չարիքն արևի տակ» վեպի պատմության կենտրոնում ընկած է թատերական դերասանուհի Առլենա Ստյուարտ-Մարշալի սպանության հետաքննությունը, ով հանգստանում էր «Երջանիկ Ռոջեր» հյուրանոցում, որը գտնվում էր Անգլիայի հարավ արևմտյան նավահանգստային ծովածոցում, և սպանվում է ծովափում:

Սպանությունից առաջ Էրքյուլ Պուարոն, ով հանգամանքներից ելնելով նույնպես հյուրանոցի կենվորներից էր, և մյուս հանգստացողները, զգացին սպանությանը նախորդող չարիքի անսովոր մթնոլորտը:

Խաղային գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղային գործընթացը ներկայացվում է «դասական» քվեստի ձևով տեղամասերի նկարված ֆոներով և կերպարների մոդելների եռաչափ գրաֆիկայով: Խաղացողը պետք է հետազոտի ինտերիերը, շփվի կերպարների հետ և տրամաբանական հանելուկներ լուծի:

Զարգացման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի ստեղծմամբ զբաղվել են AWE Productions ամերիկյան ընկերությունը: Խաղի մասին առաջին տեղեկությունները հայտնի են դարձել 2007 թվականի սկզբում: Պաշտոնական անոնսի մեջ նշված էր խաղային գործընթացի նոր առանձնահատկությունների մասին: Հատկանշական է, որ խաղի անոնսից առաջ, Ռուսաստանում «Ակելլա» ընկերության կողմից թողարկվել էր խաղի նախկին մասը «Ագաթա Քրիստի: Սպանություն արևելյան ճեպընթացում»(«Agatha Christie: Murder on the Orient Express»)[1]:

Խաղի թողարկումը տեղի է ունեցել 2007 թվականի հոկտեմբերի 15-ին[2]:

Ռուսական տարբերակը թողարկվել է GFI և «Руссобит-М» ընկերությունների կողմից գրեթե մեկ տարի անց 2008 թվականի դեկտեմբերի 5-ին [3]: Նախնական թողարկումը նախատեսված էր 2007 թվականի աշնանը[4]:

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nomad։ ««Третье дело Эркюля Пуаро» и «Дела релизные» Новости за 23 марта 2007 года, пятницу» (ռուսերեն)։ Absolute Games։ Վերցված է 28 мая 2010 
  2. «Evil Under the Sun – Now Shipping to Retail» (անգլերեն)։ GameSpot։ Վերցված է 28 мая 2010 
  3. «Агата Кристи. Зло под солнцем» (ռուսերեն)։ Руссобит-М։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-23-ին։ Վերցված է 28 мая 2010 
  4. Nomad։ «GFI и "Зло под солнцем" Новости за 19 июля 2007 года, четверг» (ռուսերեն)։ Absolute Games։ Վերցված է 28 мая 2010