3096 օր (ֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
3096 օր
3096 Days
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա[1][2][3]
Ժանրդրամա[4][5] և կենսագրական ֆիլմ
ԹեմաՆատաշա Կամպուշ
Թվականփետրվարի 28, 2013[6][7][8][4] և փետրվարի 28, 2013[9]
Լեզուանգլերեն[10][11]
ՌեժիսորՇերի Հորման[4][5][12]
ՊրոդյուսերՄարտին Մոսկովից
Սցենարի հեղինակԲերնդ Այխինգեր, Ռութ Տոմա և Նատաշա Կամպուշ
ԴերակատարներՏուրե Լինդհարթ[13][5][12], Անթոնիա Քեմփբել Հյուզ[13][5][12], Տրինե Դյուրհոլմ[13][5][12], Ռիոլանդ Վիզնեկեր[13][12], Դիրբլա Մոլլոյ[13][5][12], Էրնի Մանգոլդ[13][12], Էլեն Շվիրս[13][12], Ամելիա Փիջոն[13][12], Սեբաստիան Վեբեր[13][12], Michael A. Grimm?[14], Thomas Loibl?[14] և Ulla Geiger?[14]
ՕպերատորՄիխաել Բալհաուս[15][16]
ԵրաժշտությունՄարտին Տոդշարով
Պատմվածքի վայրԱվստրիա
Նկարահանման վայրՄյունխեն
ԿինոընկերությունConstantin Film
Տևողություն111 րոպե
Պաշտոնական կայքէջ

3096 օր (գերմ.՝ 3096 Tage), ռեժիսոր Շերի Հորմանի ֆիլմը։ Գլխավոր դերերում հանդես են եկել Անտոնիա Քեմփբլ Հյուզը, Տուրե Լինդհարթը և Տրինե Դյուրհոլմը։ Ֆիլմի հիմքում ընկած է ավստրիացի հեռուստահաղորդավարուհի Նատաշա Կամպուշի ինքնակենսագրական համանուն վեպը։ Կամպուշը 10 տարեկան հասակում առևանգվել էր տեխնիկ Վոլֆգանգ Պրիկլոպիլի կողմից` անազատության մեջ մնալով 8 տարի[17]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականի մարտին տեխնիկ Վոլֆգանգ Պրիկլոպիլը առևանգում է տասնամյա աղջկան` Նատաշա Կամպուշին, ով ուղևորվում էր դպրոց։ Հանցագործն աղջկան բերում է Շտրասհոֆե ան դեր Նորդբանում գտնվող իր տունը։ Նատաշան դառնում է նրա տան աշխատողը և միաժամանակ ընկերուհին ու սիրուհին։ Սկզբնական շրջանում տեխնիկը չէր թողնում աղջկան դուրս գալ տնից, սակայն հետո սկսում է նրան տնից դուրս բերել։ Նա նույնիսկ Նատաշային հրավիրում է դահուկային զբոսանքի։ Հենց այնտեղ էլ աղջիկը զուգարանում դիմում է մի կնոջ` օգնություն ակնկալելով, սակայն կինը, լինելով զբոսաշրջիկ Ռուսաստանից, չի հասկանում աղջկան։

Ութ տարի անց Նատաշային հաջողվում է փախչել, որից հետո առևանգիչը ինքնասպանություն է գործում` նետվելով գնացքի տակ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Կերպար
Անտոնիա Քեմփբել Հյուզ Նատաշա Կամպուշ
Տուրե Լինդհարթ Վոլֆգանգ Պրիկլոպիլ
Տրինե Դյուրհոլմ Բրիգիտա Սիրնի
Ամելիա Պիջեն Կամպուշը մանուկ հասակում
Դիրբլա Մոլոյ Վալտրաուդ Պրիկլոպիլ
Ռյոլանդ Վայսնեկեր Լյուդվիգ Կոխ
Էլեն Շվիրս Կամպուշի տատիկ
էրնի Մանհոլդ Պրիկլոպիլի տատիկ
Սեբաստիան Վեբեր Էռնեստ Հոլցապֆել
Անջելինա Նոա ռուս զբոսաշրջուհի

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անմիջապես փախուստից հետո Կամպուշը գրավել է լրագրողների և կինեմատոգրաֆիստների ուշադրությունը։ Նրան առևանգումը նկարահանելու մի քանի առաջարկ է արվել։

Լրատվամիջոցներում հայտնվել են տեղեկություններ, որ նկարահանվելու առաջին պայմանագրի համար Կամպուշին առաջարկել են մեկ միլիոն ֆունտ[18]։ Տարածվել էին նաև լուրեր, որոնց համաձայն պատմությունը պետք է նկարահաներ ամերիկացի ռեժիսոր Էլայ Ռոթը, ով հայտնի էր «Հոսթել» ֆիլմով[19]։

2010 թվականին Կամպուշը 2 լրագրողների` Հայկե Գրոնեմայերի և Կորինա Միլբոռնի համագործակցությամբ հրատարակում է «3096 օր» ինքնակենսագրական գործը[20]։ Հենց այդ ժամանակ էլ հայտնի է դառնում, որ առևանգման մասին ֆիլմի պրոդյուսերը և սցենարի հեղինակը կլինի Բերնդ Այհինգերը։ Սակայն 2011 թվականին Այհինգերն անժամանակ մահանում է սրտամկանի ինֆարկտից։ Այդ ժամանակ պատրաստ էր սցենարի միայն 50 էջը[21]։

Այհինգերի մահից հետո ֆիլմի ստեղծումը ժամանակավորապես հետաձգվում է, սակայն Constantin Film-ը հայտարարում է, որ ֆիլմն ամեն դեպքում կնկարահանվի[22]։ Ֆիլմի նոր ռեժիսոր է հաստատվում Շերի Հորմանը, սցենարն ավարտին է հասցնում Ռուտ Տոման։ Այհինգերն ինքն էր ընտրել Հորմանին, ով ինքնակենսագրական ֆիլմ էր նկարել մոդել Վարիս Դիրիեի մասին[23]։

Քասթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այհինգերը Կամպուշի դերի համար հրավիրել էր Քեյթ Ուինսլեթին, սակայն ի վերջո դերում հաստատվում է բրիտանացի դերասանուհի Անտոնիա Քեմփբել Հյուզը, ով հայտնի էր «Վառ աստղ» ֆիլում իր կատարած դերով[24][25]։ Դերը կատարելու համար դերասանուհին ստիպված էր խիստ նիհարել և կտրել մազերը։ Evening Standard թերթին տված իր հարցազրույցում դերասանուհին նշել է, որ հենց սկզբից ենթադրվում էր, որ ինքը պիտի տառապի ճիշտ այնպես, ինչպես Կամպուշը։

Կամպուշի մանկությունը խաղացել է Ամելիա Պիջենը։ Ռեժիսորի խոսքերով նրան գտել է քասթինգի տնօրեն Պիպ Հոլլը, որը դերի համար թեկնածու է փնտրել մանկական մի շարք հաստատություններում։ Պիջենին գտել են Տորկի քաղաքում, ինչից հետո աղջիկը տեղափոխվել է Լոնդոն[26]։

Պրիկլոպիլի դերը բաժին է հասել Տուրե Լինդհարթին։ Հորմանը նշել է, որ շատ դերասաններ իսկույն հրաժարվել են մանկապիղծի դերը կատարելուց[17]։ Կամպուշի մոր դերը կատարել է Տրինե Դյուրհոլմը։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումներն սկսվել են 2012 թվականին Մյունխենում։ Քանի որ ֆիլմը նախատեսված էր միջազգային ցուցադրության համար, հնչյունավորվում է անգլերենով, իսկ Գերմանիայում կատարվում է համաժամանակյա թարգմանություն[17]։

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պրեմիերան կայացել է 2013 թվականի փետրվարի 25-ին՝ Վիեննայում։ Նկարահանման ընթացքին ներկա է եղել Կամպուշը, որը, սակայն, հրաժարվել է որոշ հարցերին պատասխանելուց[27]։ Փետրվարի 28-ին ֆիլմը ցուցադրվել է Գերմանիայի և Ավստրիայի տարբեր կինոթատրոններում[28]։

Հենց առաջին հանգստյան օրերին ֆիլմը դիտել են ավելի քան 144.000 հանդիսատես[29]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և անվանակարգեր
Մրցանակ Տարի Ենթակարգ Անվանակարգ Արդյունք
Romy Gala 2013 Լավագույն օպերատորական աշխատանք Միխայել Բալհաուս Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://flickfacts.com/movie/31312/3096-days
  2. http://flickfacts.com/movie/31312/3096-tage
  3. http://www.opensubtitles.org/es/subtitles/5169670/3096-tage-es
  4. 4,0 4,1 4,2 http://www.imdb.com/title/tt1667355/
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://www.adorocinema.com/filmes/filme-182270/
  6. https://kickass.to/3096-days-2013-bluray-720p-700mb-ganool-t7819007.html
  7. http://www.movies-tvseries.com/movie/166666
  8. http://rateyourmusic.com/film/3096_tage/
  9. Person Profile // Internet Movie Database — 1990.
  10. http://www.opensubtitles.org/ar/subtitles/5189875/3096-tage-ar
  11. http://www.opensubtitles.org/en/subtitles/5280115/3096-tage-bs
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 12,8 12,9 http://www.interfilmes.com/filme_v1_29662_3096.Dias.de.Cativeiro-(3096.Tage).html
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 13,7 13,8 http://www.imdb.com/title/tt1667355/fullcredits
  14. 14,0 14,1 14,2 ČSFD — 2001.
  15. http://www.filmaffinity.com/en/film555741.html
  16. http://www.nytimes.com/movies/movie/470716/3096-Tage/details
  17. 17,0 17,1 17,2 «В Германии вышел фильм про Наташу Кампуш»։ lenta.ru։ 28.02.2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-07-ին։ Վերցված է 2013-02-07 
  18. Халл и Лайдиг, 2009, էջ 264
  19. Халл и Лайдиг, 2009, էջ 265
  20. Hagestadt E. (08.10.2010)։ «3,096 Days, By Natascha Kampusch, trans. Jill Kreuer» (անգլերեն)։ The Independent։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-07-ին։ Վերցված է 2012-06-02 
  21. «„3096 Tage“ ist Bernd Eichingers Vermächtnis» (գերմաներեն)։ Bild։ 27.02.2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-07-ին։ Վերցված է 2013-02-07 
  22. Niemeier T. (09.04.2011)։ «Constantin dreht Kampusch-Film 2012» (գերմաներեն)։ Quotenmeter։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-07-ին։ Վերցված է 2013-02-07 
  23. Miedl M. (26.02.2013)։ «"3096 Tage"։ Sie wird gefangen, aber nicht gebrochen» (գերմաներեն)։ Salzburger Nachrichten։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-07-ին։ Վերցված է 2013-02-07 
  24. Brooks Х. (2010-06-17)։ «Natascha Kampusch film director eyes Kate Winslet as lead» (անգլերեն)։ London: The Guardian։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-10-ին 
  25. Roxborough S. (2012-04-16)։ «Antonia Campbell-Hughes Cast as Austrian Kidnap Victim Natascha Kampusch» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-16-ին։ Վերցված է 2012-08-27 
  26. «Diese Mädchen spielen Natascha Kampusch» (գերմաներեն)։ Bild։ 20.02.2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-07-ին։ Վերցված է 2013-02-07 
  27. «Natascha Kampusch sagte kein Wort» (գերմաներեն)։ Bild։ 25.02.2013։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-07-ին։ Վերցված է 2013-02-07 
  28. Sobolla B. (27.02.2013)։ «Die Kampusch-Entführung im Kino» (գերմաներեն)։ Deutsche Welle։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-07-ին։ Վերցված է 2013-02-07 
  29. «Film "3096" nur auf Platz fünf» (գերմաներեն)։ Die Welt։ 04.03.13։ Արխիվացված է օրիգինալից 2013-04-07-ին։ Վերցված է 2013-02-07