Նատաշա Կամպուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նատաշա Կամպուշ
Ծնվել էփետրվարի 17, 1988(1988-02-17)[1][2] (31 տարեկան)
ԾննդավայրՎիեննա, Ավստրիա[1]
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա[3]
Մասնագիտությունհեռուստահաղորդավարուհի, ինքնակենսագիր, սցենարիստ և ոչ գեղարվեստական գրող
Կայքnatascha-kampusch.at
Natascha Kampusch Վիքիպահեստում

Նատաշա Մարիա Կամպուշ[4] (գերմ.՝ Natascha Maria Kampusch, փետրվարի 17, 1988(1988-02-17)[1][2], Վիեննա, Ավստրիա[1]), ավստրիացի հեռուստահաղորդավարուհի և գրող։ Հայտնի է իր առևանգմամբ, որը կատարվել է 1998 թվականի մարտի 2-ին նախկին տեխնիկ Վոլֆգանգ Պրիկլոպիլի կողմից[⇨]։ Կամպուշը նրա մոտ գերի է մնացել ավելի քան 8 տարի[⇨]։ 2006 թվականի օգոստոսի 23-ին նա փախուստի է դիմել, ինչից հետո Պրիկլոպիլը կյանքն ավարտել է ինքնասպանությամբ[⇨]։ 2008 թվականին Կամպուշը վարել է սեփական հեռուստատեսային նախագիծ, որը կոչվում էր «Natascha Kampusch trifft»[⇨]։ 2010 թվականին լույս է տեսել նրա ինքնակենսագրականը, որը կոչվում է «3096 օր»։ Նատաշայի մայրը՝ Բրիգիտտա Սիրնին, նույնպես հրատարակել է գիրք իր աղջկա մասին[⇨]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատաշա Մարիա Կամպուշը ծնվել է 1988 թվականի փետրվարի 17-ին վիեննական «Գյոթլիհեր Հայլյանդ» հիվանդանոցում[5]։ Մայրը Բրիգիտտա Սիրնին (գերմ.՝ Brigitta Sirny) էր՝ ի ծնե Կամպուշ, հայրը՝ Լյուդվիգ Կոխը (գերմ.՝ Ludwig Koch)։ Կոխն աշխատում էր բուլկեղենի սեփական խանութում, որը ժառանգություն էր ստացել հոր՝ ավագ Լյուդվիգ Կոխից (մահ՝ 1988 թվական)[5][6]: Նատաշան ուներ երկու չափահաս համամայր քույրեր՝ Կլաուդիան (ծնված 1968 թվականին) և Սաբինան (ծնված 1970 թվականին), ինչպես նաև հինգ զարմիկ ու զարմուհի[7]։ Աղջկան կոչել են Նատաշա՝ ի հիշատակ հորական կողմի պապիկի, որը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հինգ տարի անցկացրել է գերության մեջ։

Աղջկա ծնողներն ամուսնալուծվել են, երբ նա 5 տարեկան էր[8][9][10]։ Առևանգման ժամանակ Կամպուշը սովորում էր «Բրիոշիվեգ Ֆոլկսշուլե» տարրական դպրոցի 4-րդ դասարանում[11][12]։ Դասերից հետո նա ժամանակ էր անցկացնում «Ալտ Վին» մանկապարտեզում, որտեղ այցելում էին 10 տարեկանից փոքր երեխաներ[13]:

Մամուլում հաճախ էին հայտարարում, որ Կամպուշը մանուկ հասակում ենթարկվել է բռնության ծնողների (հատկապես մոր) կողմից, ունեցել է ծանր և դժբախտ մանկություն։ Ավստրիացի իրավաբան Լյուդվիգ Ադամովիչ կրտսերը ասել է.

Aquote1.png Կամպուշի անազատության ժամանակը, հնարավոր է, որ իր համար ավելի լավ էր, քան մինչև այդ եղած փորձությունները: Aquote2.png

Կամպուշի մայրը հերքել է այս հայտարարությունը և հայտնել Ադամովիչին դատի տալու ցանկության մասին[14]: Քաղաքագետ Մարտին Վաբլը ևս մեղադրել է Կամպուշի մորը աղջկա առևանգմանն աջակցելու և նրան պոռնոգրաֆիկ նկարներում օգտագործելու համար[15][16][17]: Համաձայն Նատաշայի ինքնակենսագրության՝ մանուկ հասակում հոգեբանական խնդիրների պատճառով ինքը տառապել է գիշերամիզությամբ[18]:

Առևանգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առևանգումից մեկ օր առաջ Կամպուշն արձակուրդից վերադարձել էր տուն՝ մոր մոտ։ Արձակուրդներն անցկացրել էր հոր հետ Հունգարիայում[19]: 1998 թվականի մարտի 2-ին 10-ամյա Կամպուշը դուրս է եկել Վիեննայի Դոնաուշտադտ մարզում գտնվող տանից, և գնացել դպրոց։ Երբ աղջիկը սովորական ժամին տուն չվերադարձավ, մայրը պարզեց, որ նա ուսումնական հաստատությունում չի եղել, ուստի դիմեց ոստիկանություն[20]։ 12-ամյա վկան հաղորդեց, որ տեսել է՝ ինչպես է երկու տղամարդ Կամպուշին գցում միկրոավտոբուսի մեջ[21][22]։ Փախուստից հետո Նատաշան բացասաբար է պատասխանել երկրորդ մարդու ներկայության մասին հարցին[23]։ «3096 օր» ինքնակենսագրականում նա գրել է, որ առևանգողը մեկն էր, չնայած առաջին պահին աղջկան ասել է, որ միայնակ չէ[24]։

Դեպքին հաջորդել է անարդյունք որոնողական աշխատանքը[25]։ Շների և որոնողական խմբերի կողմից հետախուզվել է այն տարածքը, որտեղից աղջիկն անհետացել է, արհեստական լճակը[26]։ Ստուգվել են քրեական անցյալ ունեցող բազմաթիվ մարդիկ, առաջ են քաշվել մի շարք ենթադրություններ մանկական պոռնոգրաֆիայի և օրգանների փոխպատվաստման վերաբերյալ[27]։ Երեխան իր հետ անձնագիր ուներ։ Ոստիկանությունը որոնումներն սկսել է Հունգարիայից, որտեղ Կամպուշը անհետացումից որոշ ժամանակ առաջ հանգստացել է։ Ստուգման է ենթարկվել 700 ավտոմեքենա՝ ներառյալ առևանգող Վոլֆգանգ Պրիկլոպիլի ավտոմեքենան։ Վերջինս ապրում էր Ստորին Ավստրիայի Շտրասհոֆ ան դեր Նորդբան կոմունայում[28][29]։ Նա հայտնել է, որ 1998 թվականի մարտի 2-ի առավոտյան ինքը տանը միանյակ է եղել։ Հետագա հետաքննություններ չեն ձեռնարկվել։ Ոստիկանությանը բավարարել է այն մեկնաբանությունը, որ միկրոավտոբուսը օգտագործվել է շինանյութի փոխադրման համար[30][31]։ Մեղադրանքներ են ներկայացվել Նատաշա Կամպուշի ընտանիքի, մասնավորապես, Բրիգիտտա Սիրնիի դեմ[32][33]։ 2004 թվականին պաշտոնական հետաքննությունն առաջ է քաշել ֆրանսիացի սերիական մարդասպան Միշել Ֆուրնիրեի վարկածը[34]:

Գերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրիկլոպիլը Կամպուշին պահել է 5մ2 մակերեսով գաղտնի սենյակում[35]։ Սենյակը գտնվում էր գետնից 2,5 մետր խորության վրա, չուներ պատուհաններ և ձայնամեկուսացված էր[36]: Սենյակը փակվում էր երեք դռնով, որոնցից մեկը երկաթբետոնե էր և կշռում էր 150 կգ[37]։ Մուտքը թաքցրած էր Պրիկլոպիլի ավտոտնակում գտնվող պահարանի հետևում։ Առաջին կես տարվա ընթացքում Կամպուշը չի լքել սենյակը, իսկ հետագա տարվա ընթացքում Պրիկլոպիլը նրան կարճ ժամանակով թույլատրել է դուրս գալ։ 1998 թվականի աշնանը նա վերադասավորել է նկուղն այնպես, ինչպես ցանկացել է Կամպուշը[38]։ Երբ ոստիկանությունը հետախուզել է նկուղը, այնտեղ հայտնաբերվել է սանդուղք, մահճակալ, դարակներ և փոքրիկ պահարաններ, հեռուստացույց, աթոռ ու սեղան, լվացարան, հագուստի կախիչներ, հայտարարությունների տախտակ և հովացուցիչ, որը սենյակ օդ էր մղում։ Սենյակը լիքն էր ամսագրերով, գրքերով, հագուստով, տուփերով, խաղերով և ջրի շշերով[39]։

Պրիկլոպիլի տունը

2005 թվականի հունիսին Պրիկլոպիլը Կամպուշին սկսեց թույլատրել զբոսնել այգում։ 2006 թվականի փետրվարի 17-ին առևանգողը թույլատրեց նրան դուրս գալ տնից և լողալ հարևաններին պատկանող լողավազանում։ Պրիկլոպիլի գործընկեր Էռնեստ Հոլցապֆելը հետագայում մամուլին պատմել է, որ Կամպուշին տեսել է Վոլֆգանգի բակում[40][41]։ Ավելի ուշ առևանգողը աղջկան տարել է Վիեննայի մոտակայքում գտնվող դահուկային կայան, բայց այդ ժամանակ նա հնարավորություն չուներ փախչելու։ Հարցազրույցի ժամանակ Կամպուշն ի սկզբանե ժխտել է այդ փաստը, և միայն այն ժամանակ, երբ նրան ապացույցներ են ներկայացրել, ընդունել է ինֆորմացիայի ճշգրտությունը[42]։

Կամպուշի պաշտոնական ցուցմունքի համաձայն՝ ինքն ու Պրիկլոպիլն ամեն առավոտ վաղ արթնանում էին և միասին նախաճաշում։ Առևանգողը նրան գրքեր էր տալիս, որպեսզի նա կարողանա սովորել։ Ավելի ուշ, երբ Կամպուշը պատմում էր այդ մասին, ասել է, որ չի զգում, թե առևանգման ընթացքում ինչ-որ բան է բաց թողել։ Նա նշել է․

Aquote1.png Ես շատ բաներից խուսափեցի, ես չսկսեցի ծխել կամ խմել և չընկա վատ շրջապատ։ Aquote2.png

Այնուամենայնիվ, նա հայտնել է․

Aquote1.png Միշտ մտածել եմ՝ դժվար թե ես ազատություն ձեռքբերեմ, հնարավոր է՝ ես այսպես էլ կմնամ փակված, և իմ կյանքն ամբողջովին կկործանվի։ Ես հուսահատվում էի այդպիսի անարդարությունից։ Ես միշտ ինձ զգում էի, ինչպես խղճուկ ճուտիկը հավաբնում։ Դուք հեռուստացույցով տեսել եք իմ կալանավայրը, այնպես որ գիտեք, թե որքան փոքր էր այն։ Դա հուսահատության վայր էր։ Aquote2.png

Կամպուշի ներկայացուցիչը հարցազրույցի ժամանակ պատմել է, որ Պրիկլոպիլը «կարող էր նրան ծեծել այնքան ուժգին, որ նա չկարողանար քայլել։ Կամպուշին ծեծելով՝ Պրիկլոպիլը փորձում էր հանգստացնել նրան, այնուհետև վերցնում էր տեսախցիկը և լուսանկարում [իր զոհին]»[43]։

Պրիկլոպիլն ասում էր Կամպուշին, որ տան դռները և պատուհանները ականապատված են, և նա կսպանի իրեն ու Կամպուշին, եթե նա փորձի փախչել[44]։ Մի ժամանակ աղջիկը մտածում էր կացնահարել նրա գլուխը, բայց հետո արագ վանել է այդ միտքը[45]։ Առևանգման առաջին տարիներին նա նաև փորձում էր բարձր աղմկել։ Պրիկլոպիլի հետ իր հարաբերությունների մասին Կամպուշն ասել է, որ «միշտ զգում էր, որ ինքն ավելի ուժեղ է»՝ հավելելով, որ նրան ուղարկում էր սուպերմարկետ՝ գնումների, և համոզում տոնել Սուրբ ծնունդը։ 2006 թվականի սեպտեմբերի 17-ին «The Mail on Sunday» ամսաթերթի հետ հարցազրույցի ժամանակ Կամպուշը նշել է, որ շատ անգամ հնարավորություն է ունեցել փախչելու։ Նա պատմել է, որ Վոլֆգանգն անգամ իրեն «խորհուրդ է տվել», թե ինչպես կարելի է դա անել։ Հարևաններն ասում էին լրագրողներին, որ տեսել են՝ ինչպես է Պրիկլոպիլը ճաշում ռեստորանում այն ժամանակ, երբ աղջիկը նրան սպասում էր մեքենայի մոտ[46]։

Փախուստ[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականի օգոստոսի 23-ին Կամպուշն այգում Պրիկլոպիլի «BMW 850i» մեքենան փոշեկուլով մաքրում էր։ Ժամը 12։53-ին մեքենայի հավանական գնորդը զանգահարեց Պրիկլոպիլի բջջային հեռախոսին, և նա մի կողմ գնաց, որպեսզի մաքրության ժամանակ առաջացող աղմուկը չխանգարի իրեն[47]։ Կամպուշը միացրած թողեց փոշեկուլը և աննկատ փախավ։ Նա շուրջ 200 մետր վազքով անցավ այգիների միջով և փողոցներով՝ թռչելով ցանկապատների վրայով և խնդրելով անցորդներին զանգահարել ոստիկանություն[48][49]։ 5 րոպե հետո նա թակեց 71-ամյա հարևանուհու պատուհանը, որը մամուլում ներկայացված էր իբրև Ինգա Տ․ (գերմ.՝ Inge T.), և ասաց․ «Ես Նատաշա Կամպուշն եմ»։ Կինը զանգահարեց ոստիկանություն, որը եկավ ժամը 13։04-ին։ Կամպուշին տարան Դոյչ-Վագրամ քաղաքի ոստիկանական տեղամաս[50]։ Նատաշային ճանաչեցին մարմնի սպիով, անձնագրով, որն ավելի ուշ գտան նրա սենյակում, և ԴՆԹ-ի թեստով[51]։ Չնայած որ աղջիկը գունատ էր, դողում էր և 157 սմ հասակ ունենալով կշռում էր ընդամենը 48 կգ (ընդամենը 3 կգ-ով ավելի, քան 1998 թվականին՝ 142 սմ հասակի պարագայում), նա ֆիզիկապես լավ վիճակում էր։

Պրիկլոպիլը, հասկանալով, որ ոստիկանությունը հետևում է իրեն, նետվեց Վիեննայի Հյուսիսային կայարանի «Վիեննական S-Bahn» գնացքի տակ։ Նա մահացավ օգոստոսի 23-ին՝ ժամը 20։59-ին[52]։ Կանխազգալով իր ինքնասպանությունը՝ նա Կամպուշին ասել էր, որ «նրանք իրեն երբեք ողջ չեն գտնի»[53]։

Հետագա ճակատագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«BBC»[54] և «American Broadcasting Company»[55] ամսագրերում առաջ է քաշվել այն ենթադրությունը, որ Կամպուշը տառապում է Ստոկհոլմի համախտանիշով։ «Նատաշա Կամպուշ․ 3096 օր գերության մեջ» (անգլ.՝ Natascha Kampusch: 3096 days in captivity) վավերագրական ֆիլմում նա ասել է, որ ցավակցում է իր առևանգողին[56]։ Ոստիկանության տվյալներով՝ Կամպուշը «անզուսպ կերպով լացել է», երբ իմացել է, որ Պրիկլոպիլը մահացել է[57], և նրա համար մոմ է վառել[58]։ «3096 օր» գրքում Նատաշան ժխտում է բոլոր ենթադրությունները Ստոկհոլմի համախտանիշի մասին[59] և Պրիկլոպիլին անվանում է «հանցագործ»[60]։

Կամպուշը զբաղվում է բարեգործությամբ։ 2009 թվականին Նատաշան 25 հազար եվրո է փոխանցել մոլագար Յոզեֆ Ֆրիցլի զոհի հաշվեհամարին, որը 24 տարի անցկացրել էր նկուղում[61]։ 2008 թվականին Կամպուշն անդամագրվել է կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Մարդիկ՝ հանուն կենդանիների նկատմամբ բարոյական վարմունքի» կազմակերպությանը՝ գրելով Գերմանիայի գյուղատնտեսության նախարար Իլզե Ագներին, որ «եթե կենդանիները կարողանային, կփախչեին, ինչպես ես փախա, որովհետև կյանքն անազատության մեջ կյանք է՝ զրկանքներով լի։ Որոշումը Ձերն է՝ արդյոք պետք է շփվող, խելացի և հիանալի արարածները ազատված լինեն շղթաներից և վանդակներից, որտեղ նրանց պահում են անգութ մարդիկ»[62]։

2007 թվականի վերջում Կամպուշը բացել է իր վեբ կայքը[63]։ 2008 թվականի հունիսից մինչև սեպտեմբեր նա վարել է սեփական թոք շոուն՝ «Natascha Kampusch trifft» (հյուրերի թվում են եղել Շտեֆան Ռուզովիցկին և Նիկի Լաուդան)[64]։ Թողարկվել է հաղորդման 3 մաս։ 2010 թվականի գարնանը նա ավարտել է միջնակարգ դպրոցը[65]։ Ապրում է Վիեննայում[66]։ Կամպուշը հետաքրքրվում է նկարչությամբ, լուսանկարչությամբ և կակտուսների աճեցմամբ[67]։ Պրիկլոպիլի նրա սեփականությունն է[68][69]։

Հարցազրույց[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր պաշտոնական ցուցմունքում Կամպուշն ասել է․

Aquote1.png Ես չեմ ուզում և չեմ պատրաստվում պատասխանել անձնական և ինտիմ երևույթներին վերաբերող հարցերին[70]։ Aquote2.png

Փախուստից հետո Կամպուշը հարցազրույց է տվել ավստրիական «ORF» հեռուստառադիոընկերությանը։ Այն ցուցադրվել է 2006 թվականի սեպտեմբերի 6-ին՝ իր հավանությանն արժանանալուց հետո։ «ORF»-ն չի վճարել հարցազրույցի համար[71], բայց հայտնել է, որ այդ հարցազրույցն այլ ալիքներին վաճառելուց ստացված ամբողջ եկամուտը կփոխանցվի Կամպուշին։ Ժապավենը վաճառվել է ավելի քան 120 երկրում՝ մեկ րոպեն 290 եվրո վճարի դիմաց։ Ընդհանուր գումարը կազմել է 100 000 եվրո։ Կամպուշը հայտարարել է, որ այդ գումարը կնվիրաբերի Աֆրիկայի և Մեքսիկայի՝ բռնությունից տուժած կանանց[72]։ «Kronen Zeitung» ամսագիրը և «NEWS» լրագիրը ևս երկու հարցազրույց են վերցրել Կամպուշից։ Դրանք հրատարակվել են 2006 թվականի սեպտեմբերի 6-ին[73]։

2008 թվականի հունիսի 16-ին Կամպուշի հարցազրույցը հրատարակվել է «Թայմս» ամսագրում[74]։ Կամպուշը հանդես է եկել «Beckmann», «Extra - Das RTL Magazin», «On n’est pas couché» և «Skavlan» վավերագրական սերիալներում և թոք շոուներում։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին՝ Կամպուշի փախուստից երկու տարի առաջ, նրա գործով զբաղվող մասնավոր խուզարկու Վալտեր Պյոհակերը հրատարակել է «Նատաշա Կամպուշի դեպքը․ Երբ ոստիկանները ոչնչի առջև կանգ չեն առնում» (գերմ.՝ Der Fall Natascha. Wenn Polizisten über Leichen gehen) գիրքը, որում քննադատել է ոստիկանների գործունեությունը։ Հեղինակի կարծիքով՝ նրանք մի շարք սխալներ են թույլ տվել առևանգման հետաքննության գործում, այդ պատճառով չեն կարողանում գտնել հանցագործին[75]։

2006 թվականին լրագրողներ Ալան Հոլը և Մայքլ Լայդիգը հրատարակել են «Աղջիկը նկուղում․ Նատաշա Կամպուշի պատմությունը» գիրքը։ Կամպուշն ասել է, որ «գրքում շատ մտքեր կան, որոնք ոչ մի իրական հիմք չունեն»[76]։ Նատաշայի փաստաբանը ստեղծագործությունն անվանել է «շահադիտական» և հայտարարել հեղինակների վրա դատական գործ հարուցելու իր մտադրության մասին[77]։

2007 թվականին Բրիգիտտա Սիրնին ներկայացրել է իր հեղինակած գիրքը՝ «Իմ կյանքն առանց Նատաշայի» (գերմ.՝ Mein Leben ohne Natascha), որը պատմում է իր և դստեր փոխհարաբերությունների մասին առևանգումից առաջ և հետո[78]։

Ավստրիացի նախկին դատավոր և քաղաքական գործիչ Մարտին Վաբլը, որի կարծիքով Բրիգիտտա Սիրնին մեղավոր է Նատաշայի առևանգման մեջ, 2007 թվականի դեկտեմբերին լույս է ընծայել իր գիրքը՝ «Նատաշա Կամպուշը և իմ ուղին դեպի ճշմարտություն․ Արձանագրություն» (գերմ.՝ Natascha Kampusch und mein Weg zur Wahrheit. Das Protokoll) անվանմամբ։

2010 թվականի օգոստոսին լրագրող Մարտին Պելցը հրատարակեց «Նատաշա Կամպուշի դեպքը․ Արտասովոր առևանգման առաջին 8 տարիները՝ ըստ ԶԼՄ-ի անդրադարձի» գիրքը (գերմ.՝ Der Fall Natascha Kampusch. Die ersten acht Jahre eines einzigartigen Entführungsfalles im Spiegel der Medien), որը վերլուծում էր ԶԼՄ-ում Կամպուշի հիշատակումները փախուստից առաջ և հետո[79]։

2010 թվականին Կամպուշը հրատարակեց «3096 օր» ինքնակենսագրականը, որի համահեղինակներն էին լրագրողներ Հայկե Գրոնեմայերը և Կորիննա Միլբորնը[80]։

2013 թվականին Կամպուշի հայր Լյուդվիգ Կոխը և լրագրող Ալան Հոլը հրատարակեցին «Անհետ կորել է․ Հոր կողմից Նատաշա Կամպուշի որոնումները» (գերմ.՝ Vermisst – Die Suche des Vaters nach Natascha Kampusch) գիրքը, որտեղ Կոխը մեղադրում է իր աղջկան ստի մեջ[81][82]։

Գեղարվեստական մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Նատաշա Կամպուշը հիշատակվել է գերմանացի հիփ-հոփ կատարող Bushido-ի «Eine Nummer für sich» երգի խոսքերում։ Երգը Կամպուշի և ունկնդիրների կողմից արժանացել է քննադատության[83]։

2010 թվականի հոկտեմբերի 16-ին Վիեննական Ակադեմիայի թատրոնում կայացավ ավստրիացի կին գրող Կատրին Ռյոգլի «Die Beteiligten» պիեսի պրեմիերան՝ հիմնված Կամպուշի առևանգման պատմության վրա[84]։

2011 թվականին Ավստրիայում թողարկվեց ռեժիսոր Մարկուս Շլյանցերի «Միքայել» ֆիլմը, որը պատմում է 35-ամյա տղամարդու և 10-ամյա տղայի հարաբերությունների մասին՝ մասամբ հիմնվելով Կամպուշի պատմության վրա[85]։

2010 թվականի հունիսի 17-ին գերմանացի կինոպրոդյուսեր Բերնդ Այհինգերը հայտնեց, որ պատրաստվում է էկրանավորել Կամպուշի պատմությունը։ Նա գլխավոր դերի համար հրավիրեց Քեյթ Ուինսլեթին[86]։ Սակայն 2011 թվականին Այհինգերը մահացավ, ինչից հետո նկարահանումները հետաձգեցին մինչև 2012 թվական[87]։ Ֆիլմի ռեժիսորը դարձավ Շերրի Հորմանը[88]։ Նատաշայի դերը կատարել է Անտոնիա Քեմբել-Հյուզը, Վոլֆգանգ Պրիկլոպիլի դերը՝ Տուրե Լինդհարթը, Բրիգիտտա Սիրնիի դերը՝ Տրինե Դյուրհոլմը։ Ֆիլմը կոչվում է «3096 օր», իսկ պրեմիերան կայացել է 2013 թվականին[89]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #132569957 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. LIBRIS — 2012.
  4. Кампуш и др., 2011, էջ 162
  5. 5,0 5,1 Халл и Лайдиг, 2009, էջ 15
  6. Кампуш и др., 2011, էջ 14
  7. Халл и Лайдиг, 2009, էջ 22
  8. Boyes R. Natascha: I ignored omens on day of my kidnap(անգլ.) // The Times. —L., 2006.
  9. Entführer täuschte Lösegeld-Erpressung vor(գերմ.) // Der Spiegel. — 2006.
  10. Кампуш и др., 2011, էջ 29
  11. Халл и Лайдиг, 2009, էջ 20
  12. Кампуш и др., 2011, էջ 42
  13. Халл и Лайдиг, 2009, էջ 19
  14. Hochwarter T. Kampusch mum may sue commission chief(անգլ.) // Austrian Times. — 2009.
  15. Sam A., Smith J. Natascha Kampusch defends mother in court(անգլ.) // The Daily Telegraph. — 2008.
  16. «Судьи: мать Наташи Кампуш организовала её похищение после садомазохистских оргий педофилов»։ NEWSru.com։ 16 марта 2007։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-03-ին։ Վերցված է 2012-04-24 
  17. Наташа Кампуш защитила в суде собственную мать // Lenta.ru. — 2008.
  18. Кампуш и др., 2011, էջ 26—27
  19. Кампуш и др., 2011, էջ 2—3
  20. Кампуш и др., 2011, էջ 67
  21. «Further details emerge of Austrian kidnapping case» (անգլերեն)։ The Raw Story։ 25 августа 2006։ Արխիվացված օրիգինալից-ից 2006-10-26-ին։ Վերցված է 2012-04-01 
  22. «Fall Kampusch wird neu aufgerollt» (գերմաներեն)։ Süddeutsche Zeitung (online)։ 2008-10-24։ Արխիվացված օրիգինալից-ից 2008-10-28-ին։ Վերցված է 2008-10-24 
  23. Translation of Natascha Kampusch's letter(անգլ.) // The Times. —London, 2008.
  24. Кампуш и др., 2011, էջ 50
  25. Ramsland K.։ «The "Master"»։ Sex Slaves: The Psychology of Mastery (անգլերեն)։ Crime Library։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-03-ին։ Վերցված է 2010-10-07 
  26. Кампуш и др., 2011, էջ 68
  27. Scheidl H. (24.08.2006)։ «Jahrelang Spekulationen um Natascha» (գերմաներեն)։ Die Presse։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-03-ին։ Վերցված է 2012-04-24 
  28. «So ließ die Polizei Nataschas Entführer laufen» (գերմաներեն)։ T-Online։ 07.08.2007։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-03-ին։ Վերցված է 2012-04-24 
  29. Voigt H. (28 ноября 2006)։ «Wer fotografiert seine Tochter nackt mit einer Peitsche?» (գերմաներեն)։ 20min.ch։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-03-ին։ Վերցված է 2012-04-24 
  30. Er war ein Teil meines Lebens(գերմ.) // Kurier. — 2006.
  31. Кампуш и др., 2011, էջ 99
  32. Paterson T. (16 March 2007)։ «Kampusch mother accused of kidnap to hide sex abuse»։ London: The Independent։ Արխիվացված օրիգինալից-ից 2007-03-19-ին։ Վերցված է 2007-03-24 
  33. Leidig M. (26 May 2007)։ «Eight-year kidnap girl's mother is to stand trial»։ Scotsman։ Վերցված է 2008-04-28 
  34. Missing Austrian Girl Resurfaces After Eight Years(անգլ.) // Der Spiegel. — 2006.
  35. Кампуш и др., 2011, էջ 69
  36. «Inside the Austrian girl’s ‘dungeon’»։ BBC Online։ 2006-08-25 
  37. Кампуш и др., 2011, էջ 139
  38. Кампуш и др., 2011, էջ 146
  39. Gilliand M.։ «Natascha hauste längst nicht mehr im Verlies» (գերմաներեն)։ 20min.ch։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-03-ին։ Վերցված է 2012-04-24 
  40. Leidig M. Kidnapper’s friend says he met ‘cheerful’ Natascha // The Telegraph. —L., 2006.
  41. «Erklärung von Ernst H. im Wortlaut» (գերմաներեն)։ Österreichischer Rundfunk։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-03-ին։ Վերցված է 2012-04-24 
  42. Leidig M. I went on ski holiday with my kidnapper, admits Natascha(անգլ.) // The Telegraph. —L.
  43. Paterson T. (2006-09-21)։ «Mother of Austrian kidnap survivor ‘knew abductor’» (անգլերեն)։ The Independent։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-03-ին։ Վերցված է 2012-04-24 
  44. «The First Post: Victim or villain: Austria decides»։ The First Post։ 2006-09-20։ Արխիվացված օրիգինալից-ից 2006-10-12-ին 
  45. Красников Н., Чижиков М. Наташа Кампуш, жертва маньяка: «Если бы у меня был топор, я бы его убила» // Комсомольская правда. — 2006.
  46. «Girl relives kidnap ordeal on TV»։ BBC News Online։ 7 сентября 2006։ Վերցված է 2007-08-23 
  47. Кампуш и др., 2011, էջ 291
  48. Кампуш и др., 2011, էջ 292
  49. Халл и Лайдиг, 2009, էջ 7
  50. Elkins R. Natascha’s survival is due to her young age and ‘iron will’(անգլ.) // The Independent. —London, 2006. Архивировано из первоисточника 30 Օգոստոսի 2006.
  51. «Austria girl ‘describes kidnap’»։ BBC News։ 2006-08-25։ Վերցված է 2006-08-27 
  52. Кампуш и др., 2011, էջ 305
  53. Connolly K. Held captive by ‘the master’, she lost her childhood in a tiny room // The Daily Telegraph. —L., 2006.
  54. «Austrian girl ‘found’ after years»։ BBC News Online։ 2006-08-24։ Վերցված է 2008-10-15 
  55. «Escaped Austrian Teen May Have Stockholm Syndrome»։ ABC News։ 2006-08-31։ Վերցված է 2008-10-15 
  56. Moore T. (2007-08-23)։ «Ex-kidnap girl attracts media glare»։ BBC News Online։ Վերցված է 2007-08-23 
  57. «Kidnapped girl weeps for dead ‘master’»։ MSNBC։ 2006-08-26։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-03-ին։ Վերցված է 2011-09-06 
  58. «Natascha abductor buried secretly»։ BBC News Online։ 2006-09-08։ Վերցված է 2011-08-23 
  59. Кампуш и др., 2011, էջ 313
  60. Connolly K. Kidnapped Austrian Teenager Thought ‘Only of Escape’ // The Daily Telegraph. —L., 2006.
  61. Наташа Кампуш подарила жертвам австрийского маньяка 25 тысяч евро // Lenta.ru. — 2008.
  62. Cellar victim Natascha Kampusch may strip for animal rights(անգլ.) // Daily Mail. — 2009.
  63. Кампуш Н.։ «Официальный сайт Наташи Кампуш» (գերմաներեն)։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-03-ին։ Վերցված է 2012-04-25 
  64. «114.000 sahen „Natascha Kampusch trifft“ auf PULS 4»։ Puls 4 (գերմաներեն)։ 2 июня 2008։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-03-ին։ Վերցված է 2012-04-25 
  65. «In behutsamer Weise» (գերմաներեն)։ orf.at։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-03-ին։ Վերցված է 2012-04-25 
  66. Hintergrund: Kampusch - Die ersten Jahre nach der Flucht(գերմ.) // sueddeutsche.de.
  67. Дзугова Ж. Наташа Кампуш скучает по педофилу Вольфгангу Приклопилу // Комсомольская правда. — 2010.
  68. Kidnap Victim Owns Her House of Horrors // SKY News. — 2008.
  69. «Kampusch to auction off horror house items – Panorama – Austrian Times»։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-03-ին։ Վերցված է 2009-09-15 
  70. «Text: Austria kidnap girl’s statement»։ BBC News Online։ 2006-08-28։ Վերցված է 2006-08-30 
  71. «Kidnap girl to give TV interview»։ BBC News Online։ 4 сентября 2006։ Վերցված է 2006-09-04 
  72. Buxton А. (2006-09-11)։ «Natascha Kampusch: 400 interview requests — that was just the start»։ London: THE INDEPENDENT։ Արխիվացված օրիգինալից-ից 2006-10-08-ին։ Վերցված է 2006-09-11 
  73. «Kampusch spricht — am Boulevard» (գերմաներեն)։ Der Standard։ 2006-09-06։ Վերցված է 2006-09-08 
  74. Pancevski B. Natascha Kampusch: from darkness to limelight(անգլ.) // The Times. —L., 2008.
  75. Stöger K. (2008-03-11)։ «Das Schicksal des Entführungsopfers ist bereits in mehreren Büchern dokumentiert.» (գերմաներեն)։ Die Presse։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-16-ին։ Վերցված է 2012-04-23 
  76. «Вышла первая книга о Наташе Кампуш, которая провела 8 лет в плену у маньяка»։ NEWSru.com։ 1 декабря 2006։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-03-ին։ Վերցված է 2012-04-25 
  77. Skandal-Buch über entführte Natascha erzürnt Familie(գերմ.) // Der Spiegel,. — 2006.
  78. «Natürlich verdiene ich daran» (գերմաներեն)։ spiegel.de։ 2007-08-10։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-03-ին։ Վերցված է 2012-04-25 
  79. Pelz M.։ «Der Fall Natascha Kampusch» (գերմաներեն)։ Tectum Verlag։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-16-ին։ Վերցված է 2002-04-23 
  80. «Kampusch schreibt Autobiografie» (գերմաներեն)։ focus.de։ 22.06.2010։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-03-ին։ Վերցված է 2012-04-25 
  81. «Das Mädchen aus dem Keller ist ein Mythos» (գերմաներեն)։ Bild։ 26.02.2013։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-09-ին։ Վերցված է 2013-02-02 
  82. «В Германии вышел фильм про Наташу Кампуш»։ lenta.ru։ 28 .02.2013։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-03-09-ին։ Վերցված է 2013-02-02 
  83. Kriss. (2006-12-28)։ «Bushido Provoziert» (գերմաներեն)։ rap.de։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-05-ին։ Վերցված է 2012-07-26 
  84. «„Die Beteiligten“: Kampusch und die Opferparasiten» (գերմաներեն)։ ORF։ 2010-10-17։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-06-03-ին։ Վերցված է 2012-04-25 
  85. Katzenberger P. (2012-01-26)։ «Wir alle sind Täter» (գերմաներեն)։ Süddeutsche Zeitung։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-16-ին։ Վերցված է 2012-08-23 
  86. Brooks Х. (2010-06-17)։ «Natascha Kampusch film director eyes Kate Winslet as lead»։ London: The Guardian։ Արխիվացված օրիգինալից-ից 2013-01-10-ին 
  87. Niemeier T. (2011-04-09)։ «Constantin dreht Kampusch-Film 2012» (գերմաներեն)։ Quotenmeter.de։ Վերցված է 2012-04-25 
  88. «Natascha Kampusch: Flucht vor genau fünf Jahren» (գերմաներեն)։ DiePresse։ 2011-08-23։ Վերցված է 2012-04-25 
  89. Roxborough S. (2012-04-16)։ «Antonia Campbell-Hughes Cast as Austrian Kidnap Victim Natascha Kampusch» (անգլերեն)։ The Hollywood Reporter։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-10-16-ին։ Վերցված է 2012-08-27 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Кампуш Н., Гронемайер Х., Мильборн К. 3096 дней. — М.: Олма Медиа Групп, 2011. — 320 p. — ISBN 978-5-373-04025-9
  • Халл А., Лайдиг М. История Наташи Кампуш. — СПб.: Амфора, 2009. — 269 p. — ISBN 978-5-367-00922-4
  • Pöchhacker, Walter. Der Fall Natascha. Wenn Polizisten über Leichen gehen. — Wien: Verlag Detektivagentur Pöchhacker Gesellschaft, 2004. — 320 p. — ISBN 3-200-00235-2
  • Sirny-Kampusch, Brigitta. Verzweifelte Jahre. Mein Leben ohne Natascha. — Wien: Verlag Carl Ueberreuter, 2007. — 206 p. — ISBN 978-3-8000-7295-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]