3096 օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
3096 օր
3096 Tage
3096 օր (գիրք).jpg
ԵնթավերնագիրWie ich achteinhalb Jahre in Gefangenschaft überlebte
ՀեղինակՆատաշա Կամպուշ
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրէսսե
Բնօրինակ լեզուգերմաներեն
Կերպար(ներ)Նատաշա Կամպուշ
Հրատարակման տարեթիվ2010
ԳՄՍՀ978-3-471-35040-9

«3096 օր» (գերմ.՝ 3096 Tage), ավստրիացի Նատաշա Կամպուշի ինքնակենսագրությունը, որը տասը տարեկանում առևանգվել է տեխնիկ Վոլֆգանգ Պրիկլոպիլի կողմից։ Գիրքը գրվել է լրագրողներ Հայքե Գրոնեմայերի ու Կորիննա Միլբորնի համահեղինակությամբ[1]։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նատաշա Կամպուշի պատմությունը, որը ապրել է Վիեննայում, տասը տարեկանում առևանգվել Վոլֆգանգ Պրիկլոպիլի կողմից և անցկացրել գերության մեջ ավելի քան ութ տարի, մեծ արձագանք է գտել զանգվածային լրատվամիջոցներում[2]։ Կամպուշը մի քանի առաջարկ է ստացել տարբեր հրատարակություններից՝ գրելու ինքնակենսագրական գիրք[1]։

Նատաշան ինքը հարցազրույցի ժամանակ ասել է, որ ուզում է գրել ինքնակենսագրություն, որպեսզի ցրի կասկածները իր վերաբերյալ, մասնավորապես լուրերն այն մասին, թե ինքը տառապում է Ստոկհոլմի համախտանիշով[3]։

Գրքի ստեղծումը տևել է մի քանի ամիս, որոնց ընթացքում Կամպուշը պատմել է իր կյանքի մասին և կարդացել իր օրագրի էջերը լրագրողներ Հայքե Գրոնեմայերի ու Կորիննե Միլբորնի համար, իսկ վերջիններս նրա խոսքերը վերածել են կապակցված տեքստի[4][5]։

Գիրքը հրատարակվել է 2010 թվականին Ullstein Verlag հրատարակչության կողմից և կոչվել «3096 օր», ինչն այն օրերի քանակն է, որ Նատաշան անցկացրել է գերության մեջ[6]։

Ստեղծագործությունը դարձել է 2010 թվականի՝ կոմերցիոն տեսակետից ամենամեծ հաջողություն ունեցած գրքերից մեկը[6]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

The Guardian թերթի գրական մեկնաբան Վանեսա Թորպը (անգլ.՝ Vanessa Thorpe) դրական է գնահատել գիրքը՝ գրելով, որ «նրա [Կամպուշի] ինքնակենսագրությունը երևակայության ուժի վկայությունն է ամենասարսափելի փորձությունների դեմ» (անգլ.՝ Her autobiography is testament to the power of the imagination in the face of a most terrifying predicament)[7]։

Քննադատ Քիմ Քինդերմանը (գերմ.՝ Kim Kindermann) Deutschlandradio Kultur ծրագրի համար իր գրախոսականում նույնպես դրական գնահատական է տվել գրքին և այն բնութագրել որպես գերության մեջ Կամպուշի անցկացրած կյանքը ստույգ ներակայացնող գիրք (գերմ.՝ Klar strukturiert, fast sachlich schildert sie ihre 3096 Tage in Gefangenschaft)[8]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2011 թվականին գիրքն ստացել է «Buchliebling-Preis 2011» մրցանակ «Կենսագրություններ» անվանակարգում[9]։

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունիսի 17-ին գերմանացի կինոպրոդյուսեր Բեռնդ Այխինգերը հայտարարել է, որ պատրաստվում է էկրանավորել Կամպուշի պատմությունը։ Գլխավոր դերը կատարելու համար նա հրավիրել է Քեյթ Ուինսլեթին[10]։ Սակայն 2011 թվականին Այխինգերը մահացել է, ինչից հետո նկարահանումների սկիզբը տեղափոխվել է 2012 թվական[11]։ Ռեժիսորը դարձել է Շերի Հորմանը[12]։ Նատաշա Կամպուշի դերի համար ընտրվել է Անտոնիա Քեմփբել-Հյուզը, Վոլֆգանգ Պրիկլոպիլի դերի համար՝ Տուրե Լինդհարթը, Բրիգիտա Սիրնիի դերի համար՝ Տրինե Դյուրհոլմը։ «3096 օր» կոչված ֆիլմի պրեմիերան կայացել է 2013 թվականին[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Hagestadt E. (08.10.2010)։ «3,096 Days, By Natascha Kampusch, trans. Jill Kreuer» (անգլերեն)։ The Independent։ Արխիվացված է օրիգինալից 2013-01-07-ին։ Վերցված է 2012-06-02 
  2. Халл и Лайдиг, 2009, էջ 210
  3. «Kampusch schreibt Autobiografie» (գերմաներեն)։ Focus։ Արխիվացված է օրիգինալից 2012-06-03-ին։ Վերցված է 2012-10-02 
  4. Kuba K. (08.09.2010)։ «Exklusiv-Interview mit der Autorin Corinna Milborn über Biografie "Natascha Kampusch"» (գերմաներեն)։ Woman։ Վերցված է 2002-06-02 
  5. «Austrian kidnap victim Natascha Kampusch releases book» (անգլերեն)։ Би-би-си։ 08.10.2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-29-ին։ Վերցված է 2012-09-02 
  6. 6,0 6,1 «Platz eins für Kampuschs Autobiografie» (գերմաներեն)։ Relevant։ 20.09.2010։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-29-ին։ Վերցված է 2012-10-02 
  7. Thorpe V. (26.10.2010)։ «3,096 Days by Natascha Kampusch» (անգլերեն)։ The Guardian։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-29-ին։ Վերցված է 2002-06-02 
  8. Kindermann K. (10.09.2010)։ «Eine Frau, die sich nicht zum Opfer machen lässt» (գերմաներեն)։ Deutschlandradio Kultur։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-29-ին։ Վերցված է 2012-09-02 
  9. «Kampuschs Buch "3096 Tage" ausgezeichnet» (գերմաներեն)։ Kleine Zeitung։ 30.05.2011։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-29-ին։ Վերցված է 2012-06-02 
  10. Brooks Х (2010-06-17)։ «Natascha Kampusch film director eyes Kate Winslet as lead»։ The Guardian (անգլերեն) (London)։ Վերցված է 2012-04-25 
  11. Niemeier T. (09.04.2011)։ «Constantin dreht Kampusch-Film 2012» (գերմաներեն)։ Quotenmeter։ Վերցված է 2012-04-25 
  12. «Natascha Kampusch: Flucht vor genau fünf Jahren» (գերմաներեն)։ Die Presse։ 23.08.2011։ Վերցված է 2012-04-25 
  13. Roxborough S. (4.16.2012)։ «Antonia Campbell-Hughes Cast as Austrian Kidnap Victim Natascha Kampusch» (անգլերեն)։ The Hollywood reporter։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-16-ին։ Վերցված է 2012-08-27 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Халл А., Лайдиг М. История Наташи Кампуш. — Санкт-Петербург: Амфора, 2009. — 269 p. — ISBN 978-5-367-00922-4