2013 թվականը Հայաստանում
Արտաքին տեսք

Ստորև ներկայացված է 2013 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները։
Գործող պաշտոնյաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Նկար | Պաշտոն | Անուն |
|---|---|---|
| Նախագահ | Սերժ Սարգսյան | |
| Վարչապետ | Տիգրան Սարգսյան | |
| Ազգային ժողովի նախագահ | Հովիկ Աբրահամյան |
Իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հունվար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունվարի 2 - Երևան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով զոհվել է 5 մարդ[1]:
- Հունվարի 31
- Քաղաքական գործիչ, նախագահական ընտրությունների թեկնածու, Պարույր Հայրիկյանը ենթարկվել է հարձակման, որի արդյունքում կրակել են նրա աջ անրակին։ Վերջինս տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը[2]։
- Ավարտվում է Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմի վերականգնումն ու վերազինումը, որը սկսվել էր ավստրիական «Waagner-Bio» ընկերության կողմից 2012 թվականի հունիսին[3]։
Փետրվար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փետրվարի 18 - Հայաստանում տեղի են ունեցել նախագհական ընտրություններ, որն ավարտվելլ է Սերժ Սարգսյանի հաղթանակով։ Անկախ դիտորդները, ներառյալ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը, մտահոգություն են հայտնել ընտրությունների անցկացման կապակցությամբ[4]։
- Փետրվարի 19 - Հայաստանում սկսվել են բողոքի ցույցեր։
- Ընդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը պնդել է, որ ընտրություններն արդար չեն[5]։
- Րաֆֆի Հովհաննիսյանի աջակիցները հավաքվել են Ազատության հրապարակում, որտեղ նա հայտարարել է ժողովրդի հաղթանակի մասին և կոչ արել Սերժ Սարգսյանին ընդունել իր պարտությունը[5]։
Մարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարտի 10 - Ընտրությունների արդյունքների դեմ տեղի ունեցող ցույցերից 3 շաբաթ անց Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ է հայտարարել[6]։
- Մարտի 14 - Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը պաշտպանել է Սերժ Սարգսյանի վերընտրությունը՝ տեղի ունեցած ընտրությունների ժամանակ[7]։
Մայիս
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մայիսի 5 - Տեղի են ունեցել Երևանի քաղաքապետի ընտրություններ։
- Մայիսի 6 - Երևանի քաղաքապետի ընտրությունների արդյունքում Տարոն Մարգարյանը դարձել է Երևանի քաղաքպետ։
Հունիս
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունիսի 15 - Րաֆֆի Հովհաննիսյանը անցկացրել է փոքրիկ հանդիպում, որի ժամանակ նշել է.

Ինչ սկսել էինք մենք 6 ամիս առաջ, դեռևս շարունակվում է։ Եվ «Ժառանգության» հիմնական նպատակը մարդկանց հավատը վերականգնելն է։ 
Օգոստոս
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օգոստոսի 23 - Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձի օրը Րաֆֆի Հովհաննիսյանը կազմակերպել է այդ ամիսների ամենամեծ հանրահավաքը։ Հազարավոր մարդկանց առջև Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է շարունակել հակակառավարական ցույցերը նաև հաջորդ ամսին՝ սեպտեմբերին։
Սեպտեմբեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սեպտեմբերի 3 - Սերժ Սարգսյանը Մոսկվայում հայտարարում է, որ Հայաստանը միանում է Եվրասիական տնտեսական ընկերակցության շրջանակներում Մաքսային միությանը, չնայած Հայաստանն ակնկալում էր, որ նոյեմբերին Արևելյան գործընկերության գագաթնաժողովում ստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը։ Փորձագետները նշում են, որ սա ակնհայտ ճնշում է Կրեմլի կողմից և նրանք պահանջում են «վերադառնալ հետ»։
- Սեպտեմբերի 20 - Րաֆֆի Հովհաննիսյանը, նախկին խորհրդային այլախոհ Պարույր Հայրիկյանի հետ միասին, հանրահավաք է անց կացնում Ազատության հրապարակում։ Նա նշում է.

Անկախության օրը ընդամենը ազգային տոն չէ, այլ նաև պատասխանատվություն։ Այս տոնի նախօրյակին մենք հավաքվել ենք ասելու, որ մեր պետականությունը վտանգի տակ է։ 
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Խոշոր ավտովթար Երեւան-Հանքավան ավտոճանապարհին. կա 5 զոհ». news.am. 2013 թ. հունվարի 2. Վերցված է 2025 թ․ հունիսի 13-ին.
- ↑ «Hayrikian Shot, Taken to Hospital [Updated]». 2013 թ․ հունվարի 31. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Երեւանի օպերային թատրոնի բեմի տեխնիկական վերազինումը նախատեսվում է ավարտել հունվ». news.am. 2013 թ. հունվարի 1. Վերցված է 2025 թ․ հունիսի 12-ին.
- ↑ «Armenia President Serge Sarkisian wins new term». 2013 թ․ փետրվարի 19. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
- 1 2 «Armenia president set to win re-election». 2013 թ․ փետրվարի 19. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Armenian opposition chief on hunger strike over lost election». 2013 թ․ մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Armenia's top court upholds re-election of Sarksyan». 2013 թ․ մարտի 14. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 8-ին.