1612 (ֆիլմ)
1612 ռուս.՝ 1612 | |
|---|---|
| Երկիր | |
| Ժանր | արկածային ֆիլմ, ռազմական ֆիլմ, պատմական ֆիլմ, դրամա և էպիկական ֆիլմ |
| Թվական | հոկտեմբերի 28, 2007 և նոյեմբերի 1, 2007 |
| Լեզու | ռուսերեն |
| Ռեժիսոր | Վլադիմիր Խոտինենկո[1][2] |
| Պրոդյուսեր | Նիկիտա Միխալկով, Լեոնիդ Վերեշագին և Վիկտոր Վեկսելբերգ |
| Սցենարի հեղինակ | Արիֆ Ալիև |
| Դերակատարներ | Արթուր Սմոլյանինով[3], Մարատ Բաշարով[3], Միխալ Ժեբրովսկի[4][3], Պյոտր Կիսլով[3], Միխայիլ Պորեչենկով, Ալեքսանդր Բալուև, Վիկտոր Շամիրով, Դանիիլ Սպիվակովսկի, Վալերի Զոլոտուխին, Ալեքսանդր Սամոյլենկո, Գաբրիելե Ֆերցետտի, Դմիտրի Ուլյանով, Էվկլիդես Կյուրձիդիս, Պավել Խրուլյով, Ալեքսանդր Բեսպալիյ և Անդրեյ Ֆեդորցով |
| Օպերատոր | Իլյա Դյոմին |
| Երաժշտություն | Ալեքսեյ Ռիբնիկով |
| Պատմվածքի վայր | Մոսկվա |
| Նկարահանման վայր | Չեխիա |
| Կինոընկերություն | TriTe և Մոսֆիլմ |
| Տևողություն | 143 րոպե |
| Պաշտոնական կայքէջ | |
«1612: Խառնակ ժամանակների ժամանակագրություն» (ռուս.՝ «1612: Хроники смутного времени»), ռուսական պատմաարկածային ֆիլմ, որի սյուժեի համար ֆոն են ծառայում Խառնակ ժամանակների իրադարձությունները։ Այս թեմայով ֆիլմ նկարահանելու գաղափարը ռեժիսոր Վլադիմիր Խոտինենկոն կրել է 25 տարի[5], հետագայում նման ծրագրեր են առաջացել նաև նախագահի աշխատակազմում[6], և «Ռենովա» բիզնես-խմբի տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Վեկսելբերգի աջակցությամբ, որը շուրջ հինգ միլիոն դոլար է ներդրել[7], հարյուր օրվա ընթացքում տեղի են ունեցել ֆիլմի նկարահանումները[8]։ Չնայած ֆիլմում պատմական կերպարների ներկայությանը (Քսենյա Գոդունովա, իշխան Պոժարսկի), այն ավելի շատ «կոստյումային» է, քան «պատմական», քանի որ իրական փաստերը և իրադարձությունները զգալիորեն փոխվել են և ենթարկվել են հորինված սյուժետային գծին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի սյուժեի կենտրոնում ճորտ Անդրեյի արկածներն են, որն իրեն ներկայացնում է որպես իսպանացի վարձու հրետանավոր։
Բորիս Գոդունովի մահից հետո նրա այրին և երիտասարդ ժառանգ Ֆեոդորը սպանվում են։ Կենդանի է մնում միայն Բորիս Գոդունովի դուստրը՝ Քսենյան։ Այն բանից հետո, երբ գահին հայտնված ինքնակոչ Կեղծ Դմիտրին նույնպես սպանվում է, Ռուսաստանում սկսվում է խառնակություն։ Ցարական ընտանիքի սպանությանն ականատես եղած ճորտ Անդրեյը մեծացել է, սակայն դեռ չի կարող մոռանալ գեղեցկուհի Քսենյային։
Երբ Անդրեյին ծառայության վերցրած իսպանացի ազնվական և թնդանոթաձիգ Ալվար Բորխան սպանվում է ավազակների դեմ պայքարում, Անդրեյը որոշում է իրեն ներկայացնել որպես իսպանացի։ Յուրացնելով նրա հագուստն ու անունը՝ Անդրեյը փորձում է փրկել Քսենյա Գոդունովային լեհ Գետման Կիբովսկու ձեռքից և գրավել նրա սիրտը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]| Դերասան | Դեր |
|---|---|
| Պյոտր Կիսլով | Անդրեյ |
| Արթուր Սմոլյանինով | Կոստկա Անդրեյի ընկերը |
| Միխալ Ժեբրովսկի | լեհ գետման Կիբովսկի |
| Վիոլետա Դավիդովսկայա | Քսենյա Գոդունովա |
| Ռամոն Լանգա | կանոնիր Ալվար Բորխա |
| Մարատ Բաշարով | Նավոլոկա քաղաքի վոևոդա Իվան Նիկիտիչ |
| Միխայիլ Պորեչենկով | իշխան Պոժարսկի |
| Ալեքսանդր Բալուև | Օսինա ավազակների ատաման |
| Վալերի Զոլոտուխին | ստոլպնիկ |
| Ալեքսանդր Սամոյլենկո | Մորդան Ֆեոդոր Գոդունովին սպանողը |
| Վիկտոր Շամիրով | Լավիցկի նվիրակ, ճիզվիտ |
| Դանիիլ Սպիվակովսկի | Ստյոպկա Պոդկովա |
| Գաբրիելե Ֆերցետի | կարդինալ |
| Դմիտրի Ուլյանով | Կեղծ Դմիտրի I |
| Դմիտրի Մուխամադեև | համր |
| Էվկլիդ Կյուրձիդիս | Դիեգո Վելասկես |
| Պավել Խրուլյով | խորվաթ |
| Ալեքսանդր Բեսպալի | բոյարին |
| Անդրեյ Ֆեդորցով | Կուզմա Մինին[9][Ն 1] |
Կինոժապավենում հնչում են Քսենյա Գոդունովայի բանաստեղծությունների հիման վրա Ալեքսեյ Ռիբնիկովի երաժշտությամբ գրված երգեր (կատարող՝ Zventa Sventana)[10]։
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Տեսարանը չի ընդգրկվել մոնտաժի վերջնական տարբերակում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt1139085/
- ↑ http://www.filmaffinity.com/es/film434996.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 http://www.imdb.com/title/tt1139085/fullcredits
- ↑ http://stopklatka.pl/film/rok-1612
- ↑ «Премьера фильма «1612»». ПрофиСинема. 2007 թ․ նոյեմբերի 1.
- ↑ Лариса Малюкова (2007 թ․ նոյեմբերի 1). «1612 стульев. Державный блокбастер про Смутное время — с элементами плутовского романа и лав стори». Новая газета.
- ↑ «Это сладкое слово «бюджет». Премьеру «1612» подсластили тортом». Коммерсантъ. 2007 թ․ նոյեմբերի 6.
- ↑ «Новый фильм Владимира Хотиненко «1612» рассказывает о событиях «смутного времени»». Первый канал. 2007 թ․ նոյեմբերի 4.
- ↑ «Телекурьер. Андрей Федорцов: Нам не хватает настоящих поступков». Призыв. 2008 թ․ ապրիլի 3. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ ««1612: Хроники смутного времени»». Вокруг кино.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «1612» «Энциклопедия отечественного кино» կայքում
- Ֆիլմի պաշտոնական կայքը
- 1612: Հոդված «Nasz Dziennik»-ում, Լեհաստան
- Шамин С. М. Советский и российский кинематограф о европейцах в русской истории: Древняя Русь и Россия раннего Нового времени (памяти С. С. Секиринского) // XX-й «круглый стол» Россия и мир глазами друг друга. Из истории взаимовосприятия.
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ռուսերեն ֆիլմեր
- 2007 ֆիլմեր
- Իսպաներեն ֆիլմեր
- Լեհերեն ֆիլմեր
- Ռուսական դրամա ֆիլմեր
- Ռուսական մելոդրամա ֆիլմեր
- Ռուսական պատմական ֆիլմեր
- Ռուսական ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Ռուսաստանում
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1610-ականներին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում Մոսկվայում