Jump to content

Գաբրիելե Ֆերցետտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաբրիելե Ֆերցետտի
իտալ.՝ Gabriele Ferzetti
Ծնվել էմարտի 17, 1925(1925-03-17)[1][2]
ԾննդավայրՀռոմ, Իտալիայի թագավորություն[3]
Մահացել էդեկտեմբերի 2, 2015(2015-12-02)[1][2] (90 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Իտալիա
ԿրթությունՍիլվիո Դ'Ամիկոյի դրամատիկական արվեստների ազգային ակադեմիա
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան և դերասան
Երեխա(ներ)Աննա Ֆերզետի
Պարգևներ և մրցանակներ

Գաբրիելե Ֆերցետի (իտալ.՝ Gabriele Ferzetti, իրական անունը՝ Պասկուալե, Pasquale, մարտի 17, 1925(1925-03-17)[1][2], Հռոմ, Իտալիայի թագավորություն[3] - դեկտեմբերի 2, 2015(2015-12-02)[1][2], Հռոմ, Իտալիա), իտալացի դերասան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիքից հետաքրքրվել է թատրոնով։ 17 տարեկանում ընդունվում է Սիլվիո Դ՛Ամիկոյի դրամատիկ արվեստների ակադեմիա, որից հետո սկսում է խաղալ թատրոնում։ 1942 թվականից խաղում է ֆիլմերում։ 1953 թվականին Մարիո Սոլդատի «Գավառուհին» ֆիլմում խաղում է Ջինա Լոլոբրիջիդայի հետ, իսկ իր դերի համար մասնակցել է իտակալան «Արծաթյա շղթա» մրցանակաբաշխություն[4][5][6]։ Դրանից հետո նա ծանոթանում է Միքելանջելո Անտոնիոնիի հետ, ով նրան գլխավոր դերեր է տալիս իր երկու ֆիլմերում․ «Ընկերուհիներ» (1955 թ.) և «Արկած» (1960 թ.)։ Ֆերցետտին իր դերերով իտալական ֆիլմագրության մեջ նեոռեալիզմի նոր տարրեր է բերում իր էլեգանտ և արիստոկրատական դերերով։ Հետագայում տարբեր ռեժիսորների, ժանրերի և երկրների ֆիլմերում․ «Երեք սենյակ Մանհեթենում» Մարսելյա Կարնե, «Յուրաքանչյուրին իրենը» Էլիո Պետրի, «Մի անգամ վայրի արևմուտքում» Սերջո Լեոնե, «Նրա գերազանցության գաղտնի ծառայությունում» Փիթեր Հանտ։ Ընդհանուր առմամբ Գաբրիելե Ֆերցետտին դերեր է կատարել ավելի քան 100 ֆիլմերում[5][6][7]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
1942 ֆ Դքսուհի Քաստիլյոնե La contessa di Castiglione
1953 ֆ Գավառուհին La provincialeպրոֆեսոր Ֆրանկո Վանյուցի
1955 ֆ Ընկերուհիներ Le amicheԼորենցո
1955 ֆ Ջակոմո Կազանովայի արկածները Le avventure di Giacomo CasanovaՋակոմո Կաանովա
1958 ֆ Ծնունդ մարտին Nata di marzoՍանդրո
1960 ֆ Արկած L'AvventuraՍանդրո
1960 ֆ 43 թվականի երկար գիշերը La lunga notte del ’43Մարիո Վիլանի
1965 ֆ Երեք սենյակ Մանհեթենում Trois chambres à Manhattan դքսուհի Լարսի
1966 ֆ Արխիսատանա L’ArcidiavoloԼորենցո Մեդիչի
1966 ֆ Աստվածաշունչ The Bible: In the Beginning... Լոտ
1967 ֆ Յուրաքանչյուրին իրենը A ciascuno il suoիրավաբան Ռոզելո
1968 ֆ Մի անգամ վայրի արևմուտքում C'era una volta il WestՄորտոն
1969 ֆ Նրա գերազանցության գաղտնի ծառայությունում On Her Majesty's Secret ServiceԴրակո
1968 ֆ Շնորհակալություն մորաքույր Grazie ziaՍտեֆանո
1974 ֆ Գիշերային պահակ Il portiere di notteՀանս
1983 ֆ Բասիլեի կվարտետ Il quartetto BasileusՄարիո Կանտոնե
1995 ֆ Օթելլո OtelloՎենեցյան դուքս
2009 ֆ Ես սեր եմ Io sono l’amoreԷդոարդո Ռեկի, մեծ
ՏարիԱնվանումՄրցանակԿատեգորիաԱրդյունք
1952-53 Գավառուհին Արծաթե շղթա Երկրորդ դերի լավագույն դերասան Հաղթանակ [8]
1968 Յուրաքանչյուրին իրենը Արծաթե շղթա Երկրորդ դերի լավագույն դերասան Հաղթանակ [9]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Discogs(անգլերեն) — 2000.
  2. 1 2 3 4 filmportal.de — 2005.
  3. 1 2 Deutsche Nationalbibliothek Record #1061361209 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. È morto Gabriele Ferzetti, il «marito tradito» dalla Lollo (итал.). Corriere della sera (2 dicembre 2015). Проверено 3 февраля 2016.
  5. 1 2 Addio a Gabriele Ferzetti, il seduttore introverso del nostro cinema (итал.). La Repubblica (2 dicembre 2015). Проверено 3 февраля 2016.
  6. 1 2 «Il cinema piange Gabriele Ferzetti, aveva 90 anni (итал.) (2 dicembre 2015). Проверено 3 февраля 2016». Արխիվացված է օրիգինալից 2017-08-27-ին. Վերցված է 2016-08-01-ին.
  7. Скончался звезда фильмов Микеланджело Антониони и Серджио Леоне (рус.). InterMedia (3 декабря 2015). Проверено 3 февраля 2016.
  8. Enrico Lancia, «Gremese Editore» — 448 p, ISBN 88-7742-221-1։
  9. , «Gremese Editore» — 448 p, ISBN 88-7742-221-1։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիելե Ֆերցետտի» հոդվածին։