Ֆ. Մ. Ռեշետնիկովի գրական հուշահամալիր տուն-թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆ. Մ. Ռեշետնիկովի գրական հուշահամալիր տուն-թանգարան
Екатеринбург 0025 Литературно-мемориальный дом-музей Ф. М. Решетникова.jpg
Տեսակթանգարան և պատմական շենք
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունԵկատերինբուրգ
Հիմնադրված էհոկտեմբերի 1, 1991

Ֆ. Մ. Ռեշետնիկովի գրական հուշահամալիր տուն-թանգարան (ռուս.՝ Литературно-мемориальный дом-музей Ф. М. Решетникова), Ֆեոդոր Միխայլովիչ Ռեշետնիկովի հիշատակին նվիրված թանգարան Եկատերինբուրգում, որը մտնում է Ուրալի գրողների թանգարանների միավորման կազմի մեջ[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեոդոր Միխայլովիչ Ռեշետնիկովը Եկատերինբուրգում ծնված դեմոկրատ գրող է: Առաջիններից մեկն էր, որ բարձրացրեց աշխատող մարդու թեման և ռուսական գրականության մեջ ընկալվեց որպես ժողովրդական ռեալիստական ուղղության առաջամարտիկ: Ռեշետնիկովի ստեղծագործությունը բարձր են գնահատել Նիկոլայ Նեկրասովը, Միխայիլ Սալտիկով-Շչեդրինը, Իվան Տուրգենևը, Ֆեոդոր Դոստոևսկին, Գլեբ Ուսպենսկին:

Կոնյուշեննայա փողոցի վրա գտնվող տան շինարարությունը 1839 թվականին սկսել է III գիլդիայի վաճառական, Վոզնեսենսկու եկեղեցու ավագ երեց Ֆեոդոր Կուզմին Կառնաուխովը:

1839 թվականի մայիսին տունն արդեն կար Եկատերինբուրգի պլանում: 1844 թվականին Կառնաուխովը կնոջ և վեց երեխաների հետ բնակվում էր այդ տանը և զբաղվում էր քարերի երեսակմամբ: 1856 թվականին տունը գտնվում էր Կառնաուխովի ժառանգորդների տնօրինության ներքո: 1876 թվականին տունը պատկանում էր Դմիտրի Խլոպինին, որը 1880 թվականին կառուցում է օժանդակ շինություններ և բաղնիք: 1888 թվականին տան տեր է դառնում քաղաքի փոստատան կառավարիչ Նիկոլայ Նիկանորովիչ Կալինովսկու կինը՝ Նատալյա Իվանովնա Կալինովսկայան: Կալինովսկայան տունը վարձով է տալիս՝ ամուսնու հետ բնակվելով փոստատան ծառայողական բնակարանում (Սոբորնայա-Պուշկինսկայա, 19): 1889 թվականին Օֆիցերսկայա № 6 տանը բնակվում էին 13 ամուրի փոստատարներ: 1911 թվականին Կալինովսկայան կողաշենքը վարձով է տալիս «Միջնորդ» գրասենյակին և թերթում հայտարարություն տալիս տան վաճառքի վերաբերյալ: 1913 թվականին տանը բնակվում էին տարբեր դասերի 16 անձնավորություն: 1916 թվականին տանը բնակվում էր վերջին սեփականտեր Եվգենի Նիկոլաևիչ Կալինովսկին, որը 1918 թվականին մեկնեց Խարբին:

Տունը պահպանելու հարցը բարձրացվել է բանասիրական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Ի. Ա. Դերգաչովի կողմից: Սվերդլովսկի քաղգործկոմի 1978 թվականի հոկտեմբերի 11-ի № 368 և մարզգործկոմի 1980 թվականի հունվարի 14-ի № 16 որոշումներով սահմանվել է, որ տունը ենթակա է պետական պահպանության, որպես տեղական նշանակության պատմական հուշարձան: Քաղգործկոմի 1983 թվականի փետրվարի 9-ի որոշմամբ Պրոլետարսկի փողոցի № 6 տունը հանձնվեց թանգարանի հաշվեկշռին, բնակիչները վերաբնակեցվեցին և մշակվեցին նախահաշվային փաստաթղթերը:

Տունը վերակառուցվեց, պատերը ամրացվեցին, տանիքը ծածկվեց, հանվեցին միջնապատերը, փոխվեցին փտած փայտյա դռներն ու պատուհանները, վերականգնվեցին բակային կառույցները և պարիսպները:

Թանգարանը բացվեց 1991 թվականի հոկտեմբերի 1-ին գրողի 150-ամյակի կապակցությամբ Պրոլետարսկի փողոցի № 6 տանը (նախկին Սոսնովկայում, Կոնյուշեննոյում, Օֆիցերսկոյում)[2][3][4]:

Շինության կառուցվածքային առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1839 թվականին կառուցված տան նախագիծը ստորագրված է ճարտարապետ Միխայիլ Մալախովի կողմից: Ֆյոդոր Միխայլովիչ Ռեշետնիկովի տունը երկհարկանի շինություն էր պատրաստված քարից, ուներ կիսավերնահարկ, ախոռներ, կառքամառան և այլ ծառայություններ[2][3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]