Ֆրիդրիխ Շտրոմեյեր
Ֆրիդրիխ Շտրոմեյեր գերմ.՝ Friedrich Stromeyer | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 2, 1776[1][2] |
Ծննդավայր | Գյոթինգեն, Բրաունշվայգ-Լյունեբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[2] |
Մահացել է | օգոստոսի 18, 1835[1][2] (59 տարեկան) |
Մահվան վայր | Գյոթինգեն, Հաննովերի թագավորություն |
Քաղաքացիություն | Հաննովերի թագավորություն |
Կրթություն | Գյոթինգենի համալսարան |
Մասնագիտություն | քիմիկոս, համալսարանի դասախոս, դեղագործ և բուսաբան |
Աշխատավայր | Գյոթինգենի համալսարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Բավարիական գիտությունների ակադեմիա, Գյոթինգենի Գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Ազգային բժշկական ակադեմիա և Կրակովի գիտական ընկերություն[2] |
Friedrich Stromeyer Վիքիպահեստում |
Ֆրիդրիխ Շտրոմեյեր գերմ.՝ Friedrich Stromeyer, (օգոստոսի 2, 1776[1][2], Գյոթինգեն, Բրաունշվայգ-Լյունեբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[2] - օգոստոսի 18, 1835[1][2], Գյոթինգեն, Հաննովերի թագավորություն), գերմանացի քիմիկոս և դեղագործ, քիմիկոսներ Յոհան Ֆրիդրիխ Գմելինի և Լուի Նիկոլա Վոկելինի ամենահայտնի ուսանողներից մեկը։ Եղել է Գյոթինգենի գիտությունների ակադեմիայի անդամ (1806), Լոնդոնի թագավորական ընկերության արտասահմանյան անդամ (1827), Փարիզի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1823)[4][5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրիդրիխ Շտրոմեյերը ծնվել է 1776 թվականի օգոստոսի 2-ին Գերմանիայի Գյոթինգեն քաղաքում։ Բարձրագույն կրթություն է ստացել է Գյոթինգենի համալսարանում, որտեղ 1800 թվականին նրան շնորհվել է բժշկագիտության դոկտորի կոչում։
Համալսարանն վարտելուց հետո երկու տարի անցկացրել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, որտեղ սովորել է Բարձրագույն պոլիտեխնիկական դպրոցում։
1802 թվականից սկսել է դասավանդել Գյոթինգենի համալսարանում, իսկ 1805 թվականին նա դարձել է պրոֆեսոր և ղեկավարել քիմիայի և դեղագործության բաժինը։ Նա համատեղել է իր մանկավարժական աշխատանքը Հանովեր քաղաքի քաղաքային դեղատների գլխավոր տեսուչի պարտականությունների հետ[6]։
Գիտնականի հիմնական գիտական հետազոտությունները կապված են միներալների ֆիզիկաքիմիական անալիզի հետ և անօրգանական քիմիայի բնագավառում այլ աշխատանքների հետ։
1817 թվականին Ֆրիդրիխ Շտրոմեյեը կատարեց իր կյանքի գլխավոր հայտնագործությունը, որով նրա անունը ընդմիշտ ընդգրկվել է քիմիայի պատմության մեջ։ Մագդեբուրգ քաղաքի դեղագործները ցինկի օքսիդը (ZnO) ուսումնասիրելիս կասկածել են դրա մեջ մկնդեղի կեղտերի առկայության մասին։ Քիմիկոսը մեկուսացրել է շագանակագույն օքսիդը, այնուհետև այն ջրածնով վերականգնել և ստացել արծաթասպիտակ մետաղ։ Նոր հայտնաբերված քիմիական էլեմենտը ստացել է կադմիում (Cd) անվանումը[7]։
1826 թվականին Ֆրիդրիխ Շտրոմեյերը ընտրվել է Էդինբուրգի թագավորական ընկերության անդամ, հաջորդ տարի նա ընտրվել է Լոնդոնի թագավորական ընկերության օտարերկրյա անդամ։
Ֆրիդրիխ Շտրոմեյերը մահացել է Գյոթինգենում, 1835 թվականի օգոստոսի 18-ին 59 տարեկանում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Académie nationale de médecine (ֆր.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 http://tnk.krakow.pl/czlonkowie/strohmeyer-stromeyer-friedrich/
- ↑ List of Royal Society Fellows 1660-2007 — Royal Society. — P. 342.
- ↑ Gesellschaft Deutscher Chemiker – Inhaber des Friedrich-Stromeyer-Preises
- ↑ Les membres du passé dont le nom commence par S(ֆր.)
- ↑ «Краткий очерк истории химии. Фридрих Штромейер». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 5-ին.
- ↑ Волков, Владимир Акимович, Вонский Е. В., Кузнецова Г. И. Выдающиеся химики мира (Москва; 1991)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիդրիխ Շտրոմեյեր» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 2 ծնունդներ
- 1776 ծնունդներ
- Օգոստոսի 18 մահեր
- 1835 մահեր
- Գյոթինգեն քաղաքում մահացածներ
- Գյոթինգենի համալսարանի շրջանավարտներ
- Գյոթինգենի համալսարանի դասախոսներ
- Լոնդոնի թագավորական միության արտասահմանյան անդամներ
- Լոնդոնի թագավորական ընկերության անդամներ
- Բավարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Պրուսիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գիտնականներ այբբենական կարգով
- Գերմանացի քիմիկոսներ
- Ֆրանսիայի Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ