Ֆրիդրիխ Գրիմ Կրտսեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրիդրիխ Գրիմ Կրտսեր
Ծնվել էմարտի 11, 1707(1707-03-11)
ԾննդավայրՀանաու, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա
Մահացել էմարտի 20, 1777(1777-03-20) (70 տարեկան)
Մահվան վայրSteinau an der Straße, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա
ՔաղաքացիությունԳերմանիա
Կրոնբողոքականություն
Մասնագիտությունաստվածաբան
Ծնողներհայր՝ Ֆրիդրիխ Գրիմ Ավագ
ԵրեխաներՅուլիանա Շառլոտա Գրիմ և Ֆիլիպ Վիլհելմ Գրիմ

Ֆրիդրիխ Գրիմ Կրտսեր (գերմ.՝ Friedrich Grimm der Jüngere, մարտի 11, 1707(1707-03-11), Հանաու, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա - մարտի 20, 1777(1777-03-20), Steinau an der Straße, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա), կալվինական քահանա, Գրիմ եղբայրների պապը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրիդրիխ Գրիմը ծնվել է 1707 թվականի մարտի 11-ին Հանաու քաղաքում։ Ժառանգել է հոր՝ Ֆրիդրիխ Գրիմ Ավագի (1672-1748) ծուխը. գլխավորել է Հանաու քաղաքի կալվինական համայնքը, իսկ այնուհետև ամբողջ Հանաու-Մյունցենբերգ կոմսությունը։ Սովորել է Հանաու քաղաքի բարձրագույն դպրոցում, այնուհետև՝ Բրեմենի Հին դպրոցում, ապա՝ Հայդելբերգի համալսարանի աստվածաբանության ֆակուլտետում։ 1730 թվականին ընդունել է Շտայնաու-ան-դեր-Շտրասսե քաղաքի սուրբ Եկատերինա եկեղեցու ծուխը, որը գլխավորել է 47 տարի և իր ծխականներից ստացել «Ջերմեռանդ հովիվ և հոգիների խնամակալ» կոչումը[1]։ 1734 թվականի հոկտեմբերի 6-ին ամուսնացել է Հանաու-Մյունցենբերգի կոմսության բակային դատարանի խորհրդականի դստեր՝ Քրիստինե Ելիզավետա Հայլմաննի հետ (1715-1754)։ Ունեցել են 8 որդի և 3 աղջիկ, որոնց մեծ մասը մահացել են մանկության շրջանում։ Քրիստինա Ելիզավետան մահացել է ծննդաբերության ժամանակ՝ 39 տարեկան հասակում։ Ֆրիդրիխ Գրիմը կնոջ մահը չափազանց ծանր է տարել։ Նա կարգադրել է կնոջը հուղարկավորել սուրբ Եկատերինայի մայր տաճարի բեմի և ամբիոնի (որի մոտից նա քարոզներ էր կարդում) միջև։ Ըստ Վիլհելմ Գրիմի վկայության՝ Ֆրիդրիխ Գրիմը ամեն երկուշաբթի և բոլոր եկեղեցական տոներին կնոջ շիրիմին թարմ վարդեր է տարել[2]։ Տնտեսության վարումն ու եղբայրներին (այդ թվում նաև Ֆիլիպ Վիլհելմ Գրիմին՝ Գրիմ եղբայրների հորը) խնամելն իր վրա է վերցրել Ֆրիդրիխ Գրիմի մեծ աղջիկը՝ Յուլիանա Շառլոտա Ֆրեդերիկան (1735-1796, ամուսնական ազգանունը՝ Շլեմեր)։ Յակոբ Գրիմն իր գրառումներում փոխանցել է ամենավառ հիողությունները «սիրելի հորաքույր Շլեմերի» մասին[3]։ Ֆրիդրիխ Գրիմ Կրտսերը մահացել է 70 տարեկան հասակում՝ քնած ժամանակ, և թաղվել է Շտայնաու քաղաքի Նոր գերեզմանատանը՝ խոշոր շիրմաքարի տակ։ 1997 թվականին նրա աճյունը տեղափոխվել է սուրբ Եկատերինա եկեղեցի, և այժմ հանգչում է իր կնոջ գերեզմանի կողքին[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Hock S. Grimms Hessen: Ein literarischer Reiseführer auf den Spuren der Brüder Grimm. Frankfurt-am-Main, 2007. S. 28.
  2. Письмо Вильгельма Гримма Ахиму фон Арниму 26 декабря 1926. Цит по: Hock S. Idem. S. 29.
  3. Ginschel G. Der junge Jacob Grimm. Berlin, 1989. S. 33 und ff.
  4. Brüder Grimm in Steinau(չաշխատող հղում) Deutsche Märchenstraße