Յուլիանա Շառլոտա Գրիմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուլիանա Շառլոտա Գրիմ
գերմ.՝ Juliane Charlotte Friederike Grimm (Schlemmer)
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 3, 1735(1735-08-03)
ԾննդավայրՀանաու, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա
Մահացել էդեկտեմբերի 18, 1796(1796-12-18)[1] (61 տարեկան)
Մահվան վայրSteinau an der Straße, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա
ՔաղաքացիությունԳերմանիա
Ծնողներհայր՝ Ֆրիդրիխ Գրիմ Կրտսեր
 Juliane Charlotte Friederike Grimm Վիքիպահեստում

Յուլիանա Շառլոտա Ֆրեդերիկա Գրիմ (ամուսնական ազգանունը՝ Շլեմեր, (գերմ.՝ Juliane Charlotte Friederike Grimm (Schlemmer), օգոստոսի 3, 1735(1735-08-03), Հանաու, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա - դեկտեմբերի 18, 1796(1796-12-18)[1], Steinau an der Straße, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա), Գրիմ եղբայրների հոր՝ Ֆիլիպ Վիլհելմ Գրիմի ավագ և անզավակ քույրը։ Զգալի ազդեցություն է ունեցել Յակոբի (1785-1863) և Վիլհելմի (1786-1859) վրա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուլիանա Շառլոտա Գրիմը ծնվել է 1735 թվականի օգոստոսի 3-ին Հանաուի քաղաքի քահանա Ֆրիդրիխ Գրիմ Կրտսերի (1707-1777) և Քրիստինա Ելիզավետա Հայլմանի (1715-1754) ընտանիքում։

Մոր մահից հետո ինքն է վարել տնտեսությունն ու հոգ տարել փոքր եղբայրների մասին։ 50 տարեկան (1785) հասակում այրիացել է՝ լինելով անզավակ։ Նույն թվականին ծնվել է նրա մեծ զարմիկը՝ Յակոբը, իսկ մեկ տարի անց՝ նրա եղբայր Վիլհելմը, և Յուլիանա Շառլոտան իրեն նվիրել է նրանց դաստիարակությանը։ Մանկության տարիներին Գրիմ եղբայրները շրջապատվածեն եղել նրա հոգատարությամբ ու ուշադրությամբ և քնքշությամբ նրան անվանել են «Սիրելի հորաքույր Շլեմեր»[2]։ Հետագայում Յակոբը նշել է, որ այդ տարիներին նա հորաքրոջ հետ ավելի շատ էր կապված, քան հոր և մոր հետ[3]։ Յուլիանա Շարլոտան ինքն անձամբ է կազմել Յակոբի ու Վիլհեմի տարրական կրթության հետևողական պլանը, և ինքն էլ զբաղվել է նրանց գրել ու կարդալ սովորեցնելով։ Հետագայում նա պարապմունքներ է նվիրել աստվածաշնչյան թեմաներին, իսկ Յակոբի հետ սկսել է ուսումնասիրել կատեխիզիսը։ Հենց «հորաքույր Շլեմերն» է Գրիմ եղբայրներին առաջին անգամ ծանոթացրել գերմանական հեքիաթների աշխարհին՝ իր պատմությունները նրանց նվիրելով ինչպես համակարգված, այնպես էլ իր կազմած ուսումնական պլանի այլ կետերով[4]։ Նա տղաների մեջ սերմանել է սեր ուսման նկատմամբ։ Այդ ամենի շնորհիվ, երբ տղաներն սկսել են հաճախել քաղաքային դպրոց, նրանք «քիչ բան կարող էին այնտեղ սովորել, բացի ջերմեռանդությունից և խիստ ուշադրությունից»,– ինչպես հետագայում նշել է Վիլհելմ Գրիմը[5]։

Երբ 1791 թվականին Գրիմ եղբայրների հայրը ատմանի պաշտոն է ստացել Շտայնաուում, և նրա ընտանիքը պատրաստվում էր տեղափոխվելուն, Յուլիանա Շառլոտան նույնպես վաճառել է Հանաուի իր տունն ու եղբոր հրավերով մեկնել նրա ընտանիքի հետ։ Նոր վայրում եղբայրները հաճախել են տեղական դպրոց, որտեղ նրանք սովորել են Յոհան Ցինկհանի ղեկավարութայմբ։ Սակայն դասերի մի մասով, ինչպես նաև զարմիկների կրթության ընդհանուր ղեկավարությամբ զբաղվում էր Յուլիանա Շառլոտան։ Այդ ժամանակահատվածում նա միատեղում էր կատեխիզիսի ու Աստվածաշնչի ուսուցումը, ինչը նրա՝ որպես քահանայի դստեր, թոռնուհու և ծոռնուհու համար ամենևին դժվար չէր։ Յակոբը հետագայում խոստովանել է, որ «նրա կողմից Աստվածաշունչն ընթերցելու և բացատրելու միջոցով ինքն Աստվածաշունչն ավելի լավ է սովորել ու հասկացել, քան աստվածաբանության դասախոսությունների միջոցով»[6]։ Երբ 1796 թվականին մահացել է Ֆիլիպ Վիլհելմ Գրիմը, և նրա ընտանիքն ստիպված էր լքել ատմանի ընդարձակ տունը, «հորաքույր Շլեմերը» նյութապես օգնել է իր եղբոր այրուն, փաստացի իր վրա է վերցրել Գրիմ ընտանիքի ավագի դերը։

Յուլիանա Շառլոտա Գրիմը մահացել է 1796 թվականի դեկտեմբերի 18-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 CERL ThesaurusConsortium of European Research Libraries.
  2. Ginschel G. Der junge Jacob Grimm. Berlin, 1989. S. 33 und ff.
  3. Schede H.-G. Die Brüder Grimm: Erweiterte Neuauflage. Hanau, 2009. S. 15.
  4. Lemmer M. Die Brüder Grimm. Leipzig, 1985. S. 8.
  5. Ibid. S. 6.
  6. Schede H.-G. Idem. S. 21.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուլիանա Շառլոտա Գրիմ» հոդվածին։