Ֆրիդրիխ Գրիմ Ավագ
Ֆրիդրիխ Գրիմ Ավագ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1672 |
Ծննդավայր | Հանաու, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա |
Մահացել է | ապրիլի 4, 1748 (75 տարեկան) |
Մահվան վայր | Հանաու, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրոն | բողոքականություն |
Մասնագիտություն | աստվածաբան |
Ֆրիդրիխ Գրիմ Ավագ (գերմ.՝ Friedrich Grimm der Ältere, հոկտեմբերի 16, 1672, Հանաու, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա - ապրիլի 4, 1748, Հանաու, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա), գերմանացի աստվածաբան-կալվինիստ։
Գրիմ եղբայրների հոր պապը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրիդրիխ Գրիմ Ավագը ծնվել է 1672 թվականի հոկտեմբերի 16-ին Հանաու քաղաքում՝ մաքսատան չինովնիկ Հենրիխ Գրիմի (դեկտեմբերի 12, 1637 – սեպտեմբերի 11, 1713) և Յուլիանա Մարիա Պեցենիուսի (հուլիսի 2, 1653 – փետրվարի 8, 1692) ընտանիքում։
Կրթություն է ստացել Հանաու քաղաքի բարձրագույն դպրոցում, իսկ 1691 թվականին ընդունվել է Բրեմեն քաղաքի Հին գիմնազիա։ 1698 թվականին երրորդ պաստոր է նշանակվել Հանաուի Մարիենկիրհե ծխում՝ Հանաու-Մյունցենբերգի կոմսության կալվինական միության կենտրոնում։ 1699 թվականին դարձել է Կարլ Ավգուստ Իզենբերգ-Բյուդենգեն (գերմ.՝ Karl August von Ysenburg-Büdingen) կոմսի խոստովանահայր։ 1701 թվականին ստանձնել է երկրորդ պաստորի պարտականությունները, իսկ 1706 թվականին գլխավորել է միությունը։ Հետագայում Գերմանիայի այդ շրջանի կալվինական եկեղեցում զբաղեցրել է երեք կարևոր պաշտոններ (տարբեր ժամանակներում)՝ Հանաու-Մյունցենբերգի կոմսության բարեփոխված եկեղեցու տեսուչ, Հանաուի կալվինական եպիսկոպոս, Հանաուի կալվինական կոնսիստորիայի նախագահ։ Ամուսնացած է եղել երեք անգամ, ունեցել է 7 երեխա, որոնց թվում է եղել Ֆրիդրիխը՝ Գրիմ եղբայրների պապը։
Ֆրիդրիխ Գրիմ Ավագը մահացել է 1748 թվականի ապրիլի 4-ին Հանաու քաղաքում։ Հուղարկավորվել է Հանաուի Հին գերեզմանատանը, սակայն 1945 թվականի մարտի 19-ին՝ քաղաքի ռմբակոծության ժամանակ, նրա տապանաքարն ամբողջովին ոչնչացվել է[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Meise E. Drei Grabsteine vom alten Deutschen Friedhof: Hanauer Familien im Umfeld der Grimms // Neues Magazin für Hanauische Geschichte. — Hanau, 2007. — S. 103—114.
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Max Aschkewitz: Pfarrergeschichte des Sprengels Hanau („Hanauer Union“) bis 1986, Teil 1 = Veröffentlichungen der Historischen Kommission für Hessen 33. Marburg 1984, S. 14f.
- Peter Gbiorczyk: Friedrich Grimm (1672-1748). Hofprediger in Marienborn und Pfarrer im Gerichtsbezirk Eckartshausen 1699-1701 – Urgroßvater der Brüder Grimm Archived 2016-03-07 at the Wayback Machine. (PDF; 993 kB). In: Eckartshausen-Geschichte und Geschichten, Büdingen/Eckartshausen 2014, S. 260–275
- Peter Gbiorczyk: Wirken und Wirkung des reformierten Theologen Friedrich Grimm (1672-1748). Religiöse Traditionen in der Familiengeschichte bis zu den Brüder Grimm. Shaker, Aachen 2013, ISBN 978-3-8440-2226-1
- Martin Hoppe: Hanau und die Brüder Grimm. Hanau 2007.
- Eckhard Meise: Drei Grabsteine vom alten Deutschen Friedhof: Hanauer Familien im Umfeld der Grimms. In: Neues Magazin für Hanauische Geschichte 2007, speziell S. 103–114 (1748: Friedrich Grimm – Das Konsistorium).
|