Ֆրենսիս Սքոթ Կի
Ֆրենսիս Սքոթ Կի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 1, 1779[1][2][3][…] |
Ծննդավայր | Terra Rubra, Քարոլ շրջան |
Մահացել է | հունվարի 11, 1843[1][2][3][…] (63 տարեկան) |
Մահվան վայր | Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ |
Գերեզման | Mount Olivet Cemetery |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | անգլիական ծագմամբ ամերիկացիներ |
Կրոն | Եպիսկոպոսյան եկեղեցի |
Կրթություն | St. John's College? |
Մասնագիտություն | բանաստեղծ, փաստաբան, գրող, բանաստեղծ-փաստաբան, երգերի հեղինակ և ստրկատեր |
Ամուսին | Mary Tayloe Lloyd? |
Ծնողներ | հայր՝ John Ross Key?, մայր՝ Ann Phoebe Penn Dagworthy Charlton?[4] |
Զբաղեցրած պաշտոններ | district attorney? և United States Attorney for the District of Columbia? |
Պարգևներ և մրցանակներ | Songwriters Hall of Fame? |
Անդամություն | American Colonization Society? |
Երեխաներ | Philip Barton Key II?[4], Elizabeth Phoebe Key? և Ann Arnold Key Turner? |
Ստորագրություն![]() | |
Francis Scott Key Վիքիպահեստում |
Ֆրենսիս Սքոթ Կի (կամ Կեյ, անգլ.՝ Francis Scott Key, օգոստոսի 1, 1779[1][2][3][…], Terra Rubra, Քարոլ շրջան - հունվարի 11, 1843[1][2][3][…], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի իրավաբան և բանաստեղծ, ԱՄՆ-ի օրհներգի տեքստի հեղինակը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրենսիս Սքոթ Կին ծնվել է 1779 թվականին Մերիլենդ նահանգի Ֆրեդերիկ շրջանում՝ Թերա Ռուբայի ընտանեկան կալվածքում։ Աննապոլիսի Սենթ-Ջոնս քոլեջում սովորել է իրավաբանություն, այնուհետև ուսումը շարունակել է իր հորեղբոր՝ Ֆիլիպ Բարտոն Կիի ղեկավարությամբ։
1812 թվականի պատերազմի ժամանակ Ֆրենսիս Կին գնդապետ Ջոն Սքիների հետ միասին գնացել է բրիտանական նավատորմի ներկայացուցիչների հետ հանդիպման՝ գերեվարված բժիշկ Ուիլյամ Բինսին՝ իր ընկերոջն ազատ արձակման շուրջ բանակցություններ վարելու համար։ Բանակցությունները հաջողությամբ ավարտվեցին և Սքիներին, Բինսին և Կիին թույլ տվեցին վերադառնալ իրենց նավը: Սակայն նրանց թույլ չեն տվել վերադառնալ Բալթիմոր, քանի որ բանակցողներին հայտնի են դարձել բրիտանական զորքերի տեղակայումը, ինչպես նաև քաղաքի վրա հարձակվելու նրանց մտադրությունները: Արդյունքում, Բալթիմորի ՄաքՀենրի ամրոցի ռմբակոծության ընթացքին Կին հետևել է իր նավից։ Ամրոցի հերոսական պաշտպանությունը ոգեշնչել է Կիին գրել «Մաքհերի ամրոցի պաշտպանությունը» բանաստեղծությունը, որն ավելի ուշ դարձել է ԱՄՆ-ի պետական օրհներգի տեքստի հիմքը՝ «Աստղերից խճողված դրոշ» (անգլ.՝ The Star-Spangled Banner)[5][6]։
Հետպատերազմյան շրջանում Կին ծառայել է որպես Վաշինգտոնի շրջանային դատախազ, ինչպես նաև լինելով սիրողական բանաստեղծ ժամանակ առ ժամանակ գրել է բանաստեղծություններ։ Կին մահացել է 1843 թվականին թոքամզի բորբոքումից։
Նրա որդին՝ Ֆիլիպ Բարտոն Կին ծնվել է 1818 թվականին և դարձել փաստաբան։ 1859 թվականին նրան սպանել է Նյու Յորքի քաղաքական գործիչ և ապագա գեներալ Դենիել Սիքլսը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Broadway Database — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Pas L. v. Genealogics — 2003. — ed. size: 683713
- ↑ Begley Sarah (January 13, 2016)։ «How 'In God We Trust' Got on the Currency in the First Place»։ Time
- ↑ Fisher Louis, Mourtada-Sabbah Nada (Autumn 2002)։ «Adopting 'In God We Trust' As the U.S. National Motto»։ Journal of Church and State 44 (4): 671–692։ JSTOR 23920474
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարճ կենսագրություն(անգլ.)