Ֆրեդերիկ Ռյուշի անատոմիայի դասը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդերիկ Ռյուշի անատոմիայի դասը
Anatomische les van Prof. Frederik Ruysch
տեսակգեղանկար
նկարիչԱդրիան Բակեր
տարի1670
բարձրություն168
լայնություն244
ժանրդիմապատկեր[1]
նյութկտավ[2] և յուղաներկ[2]
գտնվում էԱմստերդամի պատմական թանգարան[3]
հավաքածուԱմստերդամի պատմական թանգարան[3] և Պետական թանգարան[2]
հիմնական թեմաFrederik Ruysch?
Ծանոթագրություններ
 Anatomy Lesson by Prof. Frederik Ruysch (Adriaen Backer, 1670) Վիքիպահեստում

Ֆրեդերիկ Ռյուշի անատոմիայի դասը (հոլ.՝ Anatomische les van Prof. Frederik Ruysch), Ադրիան Բակերի նկարը, որը ստեղծվել է 1670 թվականին, վիրահատողների միության պատվերով։ Նկարում պատկերված է Ֆրեդերիկ Ռյուշը, որը վեց վիրահատողների շրջապատմամբ անցկացնում է անատոմիայի դաս։

1670 թվականի գարնանը Ռյուշը հրապարակայնորեն անցկացրել է դիահերձում, որը տևել է հինգ օր և դրանից միությանը ստացել է 255 գուլդեն շահույթ։ Դա պատճառ հանդիսացավ, որ Ռյուշը սկսի հանդես գալ, որպես անատոմիայի դասախոս։ Ավելի վաղ այդպիսի խմբակային դիմանկարների համար դիմում էին Ռեմբրանդին, Ռյուշի նախորդների համար՝ Տուլպի (1632) և Դեյմանի (1656) համար։

Նկարի համար պատվիրել էին նկարիչ Յակոբ Բանների բարեկամ Ադրիան Բակերին, որը Դամ հրապարակում պատկերել է Սարսափելի դատի պատկերը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է հրապարակայնորեն իրականացվող դիահերձում, տղամարդու մերկ մարմինը դրված է սեղանին գլխի կողմը դեպի դիտորդները։ Ֆրեդերիկ Ռյուշը, որը պատկերված է գլպարկով, դիտորդներին ցույց է տալիս աճուկը։ Դիտորդների դերում են միության գլխավոր անդամները՝ Լեենդերը Ֆրոյտ, Աարտ վան Ստիվեն, Գիլիս Հոնդեկուտեր, Ռեյնիր դե Կուն, Յորիս վան Լոոն, Յակոբ Բրանդ (ձախից աջ)։

Նկարի հետևի պլանում պատկերված են Ասկլեպիոսի և Գալեն Կլավդիոսի, կամ էլ հնարավոր է Ապոլլոնի արձանները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]