Ֆրանց Սիմոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆրանց Սիմոնյան
Ծնվել էմարտի 8, 1935(1935-03-08) (84 տարեկան)
ԾննդավայրԼենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտությունքանդակագործ և ուսուցիչ
ԱշխատավայրՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
ԱնդամությունՀայաստանի նկարիչների միություն

Ֆրանց Ավդալի Սիմոնյան (մարտի 8, 1935(1935-03-08), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1956 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1961 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1983-1988 թթ.՝ Հայաստանի նկարիչների միության քանդակի բաժանմունքի, 1983-1990 թվականներին՝ գեղարվեստական խորհրդի նախագահ, 1983 թվականից՝ Երևանի քանդակագործության կոմբինատի գլխավոր նկարիչ։ 1974-1983 թվականներին դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում, 1980 թվականից՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում[1]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակ է մոնումենտալ-դեկորատիվ հուշարձանների։

Դիմաքանդակներ`

Բարձրաքանդակներ`

  • «Խաչելություն», 2001 թ., բրոնզ

Կատարել է ներքին և արտաքին ձևավորումներ (Երևանի պետական համալսարանում՝ հարթաքանդակներ (1981 թ.), Սամարայի մետրոպոլիտենում մոնումենտալ կոմպոզիցիաներ (1988-1990 թթ.), Կրասնոյարսկի երկրամասի «Կուրեյջրէկի» շինարարական համալիրում և վարչական շենքում՝ բարձրաքանդակներ (1991-1992 թթ.)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]