Ֆրանց Ռոխ
Ֆրանց Ռոխ գերմ.՝ Franz Roh | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 21, 1890[1][2][3][…] |
Ծննդավայր | Ապոլդա, Սաքսեն-Վեյմար-Էյզենախ, Գերմանական ռայխ[4] |
Վախճանվել է | դեկտեմբերի 30, 1965[1][2][5][…] (75 տարեկան) |
Մահվան վայր | Մյունխեն, Գերմանիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | արվեստագետ, լուսանկարիչ, համալսարանի դասախոս, արվեստի քննադատ և վիզուալ արտիստ |
Ամուսին | Juliane Roh? |
![]() |
Ֆրանց Ռոխ (գերմ.՝ Franz Roh, փետրվարի 21, 1890[1][2][3][…], Ապոլդա, Սաքսեն-Վեյմար-Էյզենախ, Գերմանական ռայխ[4] - դեկտեմբերի 30, 1965[1][2][5][…], Մյունխեն, Գերմանիա), գերմանացի արվեստաբան, լուսանկարիչ և գեղարվեստական քննադատ, որը հայտնի է, մասնավորապես, որպես «մոգական ռեալիզմ» եզրույթի ամենահավանական հեղինակ, թեև օգտագործել է ներկայիս իմաստից էապես տարբեր իմաստով[6][7]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանց Ռոխը սովորել է փիլիսոփայություն, պատմություն, գրականություն և արվեստ Բեռլինի, Լայպցիգի և Մյունխենի համալսարաններում։ 1916-1919 թվականներին նա Մյունխենի համալսարանում՝ արվեստի պատմության վերաբերյալ սեմինարի ժամանակ, եղել է Հայնրիխ Վոլֆլինի օգնականը, 1919 թվականին պաշտպանել է «17-րդ դարի հոլանդական նկարչություն» դոկտորական ատենախոսությունը (գերմ.՝ Holländische Malerei des 17. Jahrhunderts)։ Միաժամանակ ակտիվորեն հետաքրքրվել է նորագույն գեղարվեստով, մյունխենյան մի շարք հրատարակություններում հանդես է եկել որպես արվեստի քննադատ։ Շփվել է Գերմանիայի գեղարվեստական կյանքի այնպիսի գործիչների հետ, ինչպիսիք են Կուրթ Շվիթերսը, Մաքս Էռնստը, Գեորգ Գրոսը, Վիլի Բաումեյսթերը։ Հանդես է եկել որպես կոլաժների հեղինակ։
1925 թվականին լույս է տեսել «Հետէքսպրեսիոնիզմ՝ մոգական ռեալիզմ. նորագույն եվրոպական գեղանկարչության հիմնախնդիրները» մենագրությունը (գերմ.՝ Nach-Expressionismus – Magischer Realismus: Probleme der neuesten europäischen Malerei), որում, օգտագործելով Մարտին Հայդեգերի ֆենոմենոլոգիայի և փիլիսոփայության ինտելեկտուալ գործիքները, ողջունել է վիզուալ արվեստի վերադարձը փոխաբերականությանը՝ ի դեմս հետէքսպրեսիոնիզմի, և առաջ քաշել այն միտքը, որ արվեստը ևս մեկ անգամ հնարավորություն է ստացել կատարելու իր կարևոր գործառույթը՝ թույլ տալ մարդուն հետաքրքրությամբ ընկալել շրջապատող աշխարհը՝ իր ամբողջ անկախության մեջ։ 1929 թվականին հրատարակել է նրա՝ տարբեր հեղինակների ֆոտոշարքը՝ «Ֆոտոաչք. 76 ժամանակակից լուսանկար» (գերմ.՝ Foto-Auge. 76 Fotos der Zeit, 1973)։
Նացիոնալ-սոցիալիզմի ժամանակաշրջանում Ռոխը, որը նոր իշխանությունների կողմից գնահատվել էր որպես այսպես կոչված «դեգեներատիվ արվեստի» քարոզիչ, գործնականում զրկվել էր դասավանդելու և հրատարակելու հնարավորություններից՝ որոշ ժամանակ գտնվելով անազատության մեջ։ Այդ ընթացքում նա գրել է «Չճանաչված նկարիչ. մշակութային թյուրիմացության պատմություն և տեսություն» գիրքը» (գերմ.՝ Der Verkannte Künstler: Geschichte und Theorie des kulturellen Mißverstehens, հրատարակված՝ 1948, վերահրատարակված՝ 1993)։ 1958 թվականին լույս է տեսել Ռոխի «Գերմանական արվեստի պատմությունը 1900-ից մինչև մեր օրերը» մենագրությունը (գերմ.՝ Geschichte der Deutschen Kunst von 1900 bis zur Gegenwart)։ Հետպատերազմյան տարիներին Ռոխը նաև ցուցադրվել է որպես կոլաժների հեղինակ և գործել իբրև պատկերասրահի սեփականատեր, այդ թվում՝ իր կնոջ՝ Յուլիանա Ռոխի հետ միասին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 4,0 4,1 4,2 Արվեստների և մեդիատեխնոլոգիաների կենտրոն — 1997.
- ↑ 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Zamora, Lois Parkinson; Faris, Wendy B., eds. (1995). Magical Realism: Theory, History, Community. Durham and London: Duke University Press. «Contains translation of Roh's original essay»
- ↑ Roh, Franz (1968). German Art in the 20th Century. Greenwich, Connecticut: New York Graphic Society, Ltd.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Franz Roh: Kritiker, Historiker, Künstler. / Hrsg. von Ulrich Bischof — Köln: Venator & Hanstein, 1990.