Ֆրանցիշեկ Զախարիասևիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանցիշեկ Զախարիասևիչ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 1, 1770(1770-12-01) կամ 1770[1][2][3][…]
ԾննդավայրԻվանո-Ֆրանկովսկ, Ռեչ Պոսպոլիտա[4]
Մահացել էհունիսի 12, 1845(1845-06-12)[1][4]
Մահվան վայրՊշեմիսլ[4]
Քաղաքացիություն Ռեչ Պոսպոլիտա,  Վարշավայի դքսություն և  Ավստրիական կայսրություն
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի[5]
Մասնագիտությունհամալսարանի դասախոս, կաթոլիկ քահանա, կաթոլիկ սարկավագ և կաթոլիկ եպիսկոպոս
ԱշխատավայրԼվովի համալսարան
Զբաղեցրած պաշտոններթեմի հովվապետ և Roman Catholic Bishop of Przemyśl?
ԱնդամությունԿրակովի գիտական ​​ընկերություն[4]
 Franciszek Zachariasiewicz Վիքիպահեստում

Ֆրանցիշեկ Քսավերի Զախարիասևիչ (լեհ.՝ Franciszek Ksawery Abgaro Zachariasiewicz[6][7]. դեկտեմբերի 1, 1770(1770-12-01) կամ 1770[1][2][3][…], Իվանո-Ֆրանկովսկ, Ռեչ Պոսպոլիտա[4] - հունիսի 12, 1845(1845-06-12)[1][4], Պշեմիսլ[4]), լեհահայ եկեղեցական գործիչ. Տառնուվի եպիսկոպոս  (1.02.1836 — 13.07.1840), Պշեմիսլի արքեպիսկոպոս (13.07.1840 — 1845), Լվովի համալսարանի ռեկտոր 1825—1826 թթ., պրոֆեսոր, աստվածաբանության դոկտոր (1797)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել ու մեծացել է լեհահայ ազնվականական ընտանիքում։ Սովորել է Ստանիսլավ քաղաքի ճիզվիտական վանքում, այնուհետև փիլիսոփայություն ու աստվածաբանություն է ուսումնասիրել Լվովի համալսարանում*[8], որից հետո Լվովի հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Յակուբ Թումանովիչը նրան քահանա է ձեռնադրել[9]։ Զախարիասևիչը շարունակել է ուսումը Յագելոնյան համալսարանում, 1797 թվականին ստացել աստվածաբանության դոկտորի աստիճան։

1795 թվականից ծառայության է անցել Լվովի հայկական տաճարում։ 1812 թվականին հայկական դավանաբանական ծեսից անցել է լատինականին։ Այդ նույն տարում Ավստրիայի կայսրը նրան ազնվականական տիտղոս է շնորհել։ Կաթոլիկ եկեղեցում իր ծառայությունը կատարելու հետ մեկտեղ եկեղեցու պատմության և իրավունքի թեմաներով դասախոսել է Լվովի համալսարանում, 1800 թվականին ստացել է դոցենտի, 1802 թվականին՝ պրոֆեսորի կոչում։ 1826—1827 թվականներին եղել է Լվովի համալսարանի ռեկտորը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Wurzbach D. C. v. Zacharyjasiewicz, Franz Xaver von (գերմ.) // Biographisches Lexikon des Kaiserthums Oesterreich: enthaltend die Lebensskizzen der denkwürdigen Personen, welche seit 1750 in den österreichischen Kronländern geboren wurden oder darin gelebt und gewirkt habenWien: 1856. — Vol. 59. — S. 75.
  2. 2,0 2,1 NUKAT — 2002.
  3. 3,0 3,1 MAK (польск.)
  4. 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 http://tnk.krakow.pl/czlonkowie/zachariasiewicz-franciszek-ksawery/
  5. Catholic-Hierarchy.orgUSA: 1990.
  6. «Franciszek Zachariasiewicz» (անգլերեն). catholic-hierarchy.org. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  7. «Franciszek Ksawery Zachariasiewicz». tnk.krakow.pl. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.
  8. P. Nitecki (2000). Biskupi Kościoła w Polsce w latach 965–1999. Słownik biograficzny. ISBN 83-211-1311-7. {{cite book}}: Unknown parameter |kolumny= ignored (օգնություն); Unknown parameter |miejsce= ignored (|location= suggested) (օգնություն); Unknown parameter |wydawca= ignored (|publisher= suggested) (օգնություն)
  9. «Nota biograficzna Franciszka Zachariasiewicza na stronie diecezji tarnowskiej». diecezja.tarnow.pl. Վերցված է 2017 թ․ փետրվարի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանցիշեկ Զախարիասևիչ» հոդվածին։