Ֆրանչեսկա Ման
Ֆրանչեսկա Ման լեհ.՝ Franciszka Mann | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 4, 1917 |
Ծննդավայր | Վարշավա, Kingdom of Poland |
Մահացել է | հոկտեմբերի 23, 1943 (26 տարեկան) |
Մահվան վայր | Բիրկենաու համակենտրոնացման ճամբար |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | պարուհի և բալետի պարուհի |
![]() |
Ֆրանչեսկա Ման (լեհ.՝ Franciszka Mann, հայտնի է նաև որպես Rosenberg-Manheimer, Manheimer, Man, Mannówna, փետրվարի 4, 1917, Վարշավա, Kingdom of Poland - հոկտեմբերի 23, 1943, Բիրկենաու համակենտրոնացման ճամբար), լեհ-հրեա բալետի պարուհի, հայտնի է Օսվենցիմ համակենտրոնացման ճամբարում իր գործողությունների համար: Նոր ժամանած բանտարկյալների հետ Մաննը պետք է գնար գազի խցիկ: Սակայն, Ֆրանչեսկան կարողացել է վերցնել հսկիչներից մեկի զենքը: Մահից առաջ համակենտրոնացման ճամբարի մյուս կանանց հետ կարողացել են սպանել և վիրավորել մի քանի նացիստների[1]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Ֆրանչեսկա Մանն ապրել է Վարշավայում և զբաղվել բալետով: Մտերիմ է եղել հայտնի երգչուհի Վերա Գրանի և դերասանուհի Ստեֆանիա Գրոջինսկայի հետ: 1939 թվականին Բրյուսելի պարային մրցույթում զբաղեցրել է չորրորդ տեղը, որին մասնակցել է բալետի 125 երիտասարդ պարող[2][3][4]: Լեհաստանում (թե՛ դասական, թե՛ ժամանակակից ռեպերտուար) Եղել է իր ժամանակի ամենագեղեցիկ ու խոստումնալից երիտասարդ պարողներից մեկը[5][6]: Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում Ֆրանչեսկան դարձել է Վարշավայի գետտոյի բանտարկյալներից մեկը:
Մահը Օսվենցիմում[խմբագրել | խմբագրել կոդը]
Իրադարձությունների վերաբերյալ կա միմյանցից տարբերվող մի քանի տարբերակ: Երկու հիմնական աղբյուրներից են ճամբարի նախկին կալանավորներ Ֆիլիպ Մյուլլերի և Եժի Տաբայի հիշողությունները, ինչպես նաև այդ ժամանակների արխիվային փաստաթղթերը: Ըստ նրանց վկայության՝ 1943 թվականի հոկտեմբերի 23-ին Օսվենցիմ է ժամանել 1700 լեհ-հրեաներով լցված գնացքը, որոնց թվում էր նաև Ֆրանչեսկա Մանը: Նոր ժամանողներին չեն գրանցել որպես բանտարկյալների: Նրանց տեղեկացրել են, որ տեղափոխվելու են մեկ այլ համակենտրոնացման ճամբար, սակայն նրանք առաջին հերթին պետք է ախտահանման պրոցեդուրա անցնեն: Նրանց տեղափոխել են գազի խցիկ ունեցող սենյակներից մեկը և հրամայել հանել հագուստը: Որոշ վկայությունների համաձայն՝ հագուստը հանելիս Մանը սկսել է պարել, և գրավելով հսկիչների ուշադրությունը, կարողացել է վերցնել նրանցից մեկի ատրճանակը: Ֆրանչեսկան կարողացել է երեք կրակոց արձակել՝ սպանելով սպա Յոզեֆ Շիլինգերին[7] (Josef Schillinger) և վիրավորել Վիլհելմ Էմերիխին[8]: Ըստ Եժի Տաբուի՝ Մանը ոգեշնչման աղբյուր է դարձել մյուս կանանց գործողությունների համար: Եժին պնդում է, որ նացիստներից մեկը կորցրել է քիթը, մի քանի զինվորներ զրկվել են գլխամաշկից: Սակայն, ըստ փաստաթղթերի, միակ զոհերն են եղել Շիլինգերն ու Էյխմանը:
Ըստ տարբերակներից մեկի` բանտարկյալ կանանց ավտոմատներով սպանել են աղմուկի վրա ներս մտած զինվորները: Մյուսները պնդում են, որ կանանց դուրս են տարել և մահապատժի ենթարկել, իսկ Ֆրանչեսկան ինքնասպան է եղել սպայից խլած ատրճանակով:
Կան այլ տարբերակներ, ըստ որոնց գործողությունը տեղի է ունեցել ոչ թե գազի խցիկի մոտ, այլ փողոցում, իսկ ՍՍ-ական Շիլինգերն ու Էյխմանը հարբած են եղել: Ամսաթվերի աննշան անհամապատասխանություններ նաև կան[9]: Տարիների ընթացքում Ֆրանչեսկա Մանի պատմության մասին լուրեր ու ենթադրություններ են շրջանառվել: Թե ինչ է տեղի ունեցել իրականում, անհնար էր հաստատել: Մինչ օրս հայտնի է միայն, որ Շիլինգերը մահացել է, իսկ Էյխմանը՝ վիրավորվել, իսկ բանտարկյալ կանայք սպանվել են:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Франциска Манн: как балерина стала легендой Освенцима, Рамблер, 24.01.2019
- ↑ // JON, Kurier Poranny, 31 V 1939.
- ↑ Terpsychora i lekkie muzy, Bożena Mamontowicz-Łojek, Polskie Wydawn. Muzyczne, 1972.
- ↑ H. Liński, Światowid, 1938, nr. 18
- ↑ H. Liński, Światowid, 1938, nr. 9.
- ↑ H. Liński, 1935, Kino, nr 28.
- ↑ Cynthia Southern The Vixen Who Shot A Nazi: The story of Franceska Mann, who shot SS Guard Josef Schillinger, in Auschwitz-Birkenau. — Kindle Edition.. — Amazon, 2015. — ISBN B00KUZY0UQ
- ↑ «FACT CHECK: Franceska Mann»։ Snopes.com (en-US)։ Վերցված է 2018-03-14
- ↑ «Franceska Mann (1917—1943)» (անգլերեն)։ resistanceheroines.blogspot.com։ Վերցված է 2018-03-14
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Müller, Filip (1999) [1979]. Eyewitness Auschwitz — Three Years in the Gas Chambers. trans. Routledge & Kegan Paul Ltd. and Susanne Flatauer. Chicago: Ivan R. Dee & in association with the United States Holocaust Memorial Museum. p. 180. ISBN 1-56663-271-4.