Ֆրանչեսկա Արկիբուջի
Ֆրանչեսկա Արկիբուջի | |
---|---|
![]() | |
Ծննդյան թիվ՝ | մայիսի 19, 1960[1] (64 տարեկան) |
Ծննդավայր՝ | Հռոմ, Իտալիա[1] |
Քաղաքացիություն՝ | ![]() |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, դերասանուհի, սցենարիստ և գրող |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0002180 |
Ֆրանչեսկա Արկիբուջի (անգլ.՝ Francesca Archibugi, մայիսի 19, 1960[1], Հռոմ, Իտալիա[1]), իտալացի կինոռեժիսոր, սցենարիստ և դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանչեսկա Արկիբուջին ծնվել է 1960 թվականի մայիսի 16-ին, Իտալիայի մայրաքաղաք Հռոմում, մտավորականի ընտանիքում։ Նրա մեծ եղբայրը՝ Դանիելե Արկիբուջին, քաղաքական և տնտեսական գործիչ է, տեսաբան (ծնվ. 1958): Արկիբուջին դերասանական վարպետություն է սկսել սովորել Ալեքսանդրո Ֆերզենից, հայրենիքում ավարտել է Փորձարարական կինոկենտրոնը կինոռեժիսոր մասնագիտությամբ[2]։
Սկզբում Ֆրանչեսկան կինոարվեստում իր կարիերան սկսել է, որպես դերասանուհի, նա 1978 թվականից մինչև 2008 թվականը ընկած ժամանակահատվածում նկարահանվել է միայն 7 ֆիլմերում և հեռուստասերիալներում, սակայն վերջնական արդյունքում նա նախապատվությունը տվել է կինոռեժիսուրային և ֆիլմերի սցենարներ գրելուն։ 2017 թվականի հունվարի դրությամբ Արկիբուջին նկարահանել և սցենարներ է գրել 18 ֆիլմերի և հեռուստասերիալների համար։ Նա արժանացել է քսանչորս տարբեր կինոմրցանակների և առաջադրվել ևս տասնութում[3]։
Ֆրանչեսկան ամուսնացած է երաժիշտ Բատիստա Լենայի հետ և ունի երեք որդի։ Ընտանիքը բնակվում է և՛ Հռոմում, և՛ Տոսկանայում։ Նրանք ունեն հինգ կատու և մեկ շուն, ինչպես նաև զբաղվում են այգեգործությամբ[4]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Mignon è partita (1988)
- Verso sera (1990)
- The Great Pumpkin (1993)
- Con gli occhi chiusi (1994)
- La strana storia della banda sonora (1997)
- L'albero delle pere (1998)
- Domani (2001)
- Renzo e Lucia (2004)
- Lezioni di volo (2006)
- Questione di cuore (2009)
- Il nome del figlio (2015)
- Like Crazy (2016)
- Gli Sdraiati (2017)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #139927131 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ "17th Moscow International Film Festival (1991)". MIFF
- ↑ Francesca Archibugi - Awards
- ↑ Francesca Archibugi's Twitter Account
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկա Արկիբուջի» հոդվածին։ |
|