Jump to content

Ֆոնս Ռադեմակերս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆոնս Ռադեմակերս
հոլ.՝ Fons Rademakers
Ծնվել էսեպտեմբերի 5, 1920(1920-09-05)[1][2][3]
ԾննդավայրRoosendaal, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ[3]
Մահացել էփետրվարի 22, 2007(2007-02-22)[4][1][2] (86 տարեկան) կամ փետրվարի 21, 2007(2007-02-21)[3] (86 տարեկան)
Մահվան վայրԺնև, Շվեյցարիա[3]
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, կինոդերասան, կինոռեժիսոր, դերասան, սցենարիստ, հեռուստատեսային դերասան, ռեժիսոր և կինեմատոգրաֆ
ԸնտրանիԳյուղը գետի ափին, Like Two Drops of Water?, Մաքս Հավելար, Հարձակում (ֆիլմ) և Վարդերի այգին
Ամուսին(ներ)Էլեն Ֆոգեր
Պարգևներ և մրցանակներ

Ֆոնս Ռադեմակերս (հոլ.՝ Fons Rademakers, սեպտեմբերի 5, 1920(1920-09-05)[1][2][3], Roosendaal, Հյուսիսային Բրաբանդ, Նիդերլանդներ[3] - փետրվարի 22, 2007(2007-02-22)[4][1][2] կամ փետրվարի 21, 2007(2007-02-21)[3], Ժնև, Շվեյցարիա[3]), հոլանդացի ռեժիսոր և դերասան։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Ամստերդամի դրամատիկական արվեստի ակադեմիայում։ Սկսել է կարիերան որպես դերասան և թատերական ռեժիսոր։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է բանակում, գերի է ընկել, բայց ազատ է արձակվել։ 1943 թվականին փախել է Շվեյցարիա, որտեղ մնացել է մինչև պատերազմի վերջը։ 35 տարեկանում վերադառնալով Ամստերդամ՝ սկսում է ֆիլմ նկարահանել[6]՝ դառնալով Չարլզ Կրայտոնի, Ժան Ռենուարի, իսկ հետո Վիտորիո դե Սիկայի օգնականը[7]։

«Գյուղը գետի մոտ» (1958) նրա առաջին ֆիլմն է, և առաջին հոլանդական ֆիլմը, որն առաջադրվել է «Օսկար» մրցանակի։ 1986 թվականին նրա «Հարձակում» ֆիլմն արժանացել է «Օսկար» մրցանակի՝ որպես Լավագույն օտարերկրյա ֆիլմ։ 1987 թվականին ստանում է «Ոսկե հորթ» մրցանակ հոլանդական մշակույթի զարգացման գործում ունեցած ավանդի համար։ (Cultuurprijs).

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Գյուղ գետի մոտ» (1958; Dorp aan de rivier) - առաջադրվել է «Օսկար» և «Ոսկե արջ» մրցանակների
  • «Գործընկերներ, դադարեցրեք աղմուկը» (1960; Makkers, staakt uw wild geraas) — «Արծաթե արջ» Բեռլինյան միջազգային փառատոնին, առաջադրվել է «Ոսկե արջ» մրցանակի
  • «Դանակ» (1961; Het mes) — առաջադրվել է «Ոսկե արմավենու ճյուղ» մրցանակի
  • «Ջրի երկու կաթիլի նման» (1963; Als twee druppels water)
  • «Միրա» (1971; Mira) — մասնակցություն Կաննի կինոփառատոնին, Կորոնա Կորկ միջազգային կինոփառատոնի ժյուրիի մրցանակ, Diploma of Merit Էդինբուրգի միջազգային կինոփառատոնում
  • «Կատուների պատճառով» (1973; Because of the Cats \ Niet voor de poezen)
  • «Մաքս Հավելար» (1976; Max Havelaar of de koffieveilingen der Nederlandsche handelsmaatschappij) — ժյուրիի հատուկ մրցանակ Թեհրանի միջազգային կինոփառատոնում (1977); Նեապոլի միջազգային կինոփառատոնի պատվավոր մրցանակ (1978); «Բոդիլ» մրցանակ՝ որպես Դանիայի լավագույն ոչ ամերիկյան ֆիլմ (1981)
  • «Իմ ընկեր» (1979; Mijn Vriend)
  • «Հարձակում» (1986; De aanslag) — առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ որպես Լավագույն օտարերկրյա ֆիլմ
  • «Վարդագույն պարտեզ» (1989; The Rose Garden), դերասանուհի Լիվ Ուլմանն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի՝ Գաբրիելա Ֆրոյդի դերակատարման համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 filmportal.de — 2005.
  3. 1 2 3 4 5 6 7 8 TheaterEncyclopedie (նիդերլ.)Theater Instituut Nederland, Allard Pierson, 2010.
  4. 1 2 http://news.bbc.co.uk/2/hi/entertainment/6388567.stm
  5. Bert Haanstra Oeuvreprijs van de Nederlandse Film
  6. Fons Rademakers. The Guardian. Dutch film director whose work explored disturbing memories of his homeland. 28 February 2007
  7. «CineArtistes.com//Fons Rademakers». Արխիվացված է օրիգինալից 2013-06-15-ին. Վերցված է 2016-08-01-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոնս Ռադեմակերս» հոդվածին։