Ֆոկաչա
![]() | |
Ենթատեսակ | yeast bread? և կերակուր |
Առաջացման երկիր | ![]() |
![]() |
Ֆոկաչա (իտալերեն՝ focaccia, լատ.՝ panis focacius, բառացի՝ «օջախում թխված հաց»), ցորենից պատրաստված իտալական հաց (լիպոշ)[1], որը պատրաստվում է տարբեր խմորներից։ Ավանդական focaccia խմորը պարունակում է երեք բաղադրիչ` ալյուր, ջուր և ձիթապտղի յուղ:
Ֆոկաչան լինում է կլորավուն և ուղղանկյունաձև, բարակ կամ հաստ (բայց սովորաբար լինում է բարակ), դա կախված է հացթուխի նախապատվությունից: Երբեմն կաթ է ավելացվում խմորին (դա երբեք չի կիրառվում պիցցայի պատրաստման մեջ), և այն դառնում է ավելի փքուն։ Եթե խմորիչը չի ավելացվում, ապա այն լինում է բարակ և փխրուն։ Երբեմն ֆոկաչան պատրաստվում է լցոնմամբ, ավելի հաճախ` պանրով։ Ֆոկաչան լինում է և՛ քաղցր, և՛ աղի։
Պատմություն և ներկայում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ըստ Իսիդոր Սևիլյացու «Ստուգաբանություն» գրքի, focaccia բառը (լատ.՝ focacia) նշանակում է «օջախում թխված հաց» («կամ մոխրում թխված»)։
Ներկայիս Իտալիայում ֆոկաչան համարվում է պիցցայի հնագույն ձևը, որը սովորական սննդամթերք էր գյուղացիների և զինվորների համար։ Որոշ հեղինակներ կարծում են, որ ֆոկաչան պիցցայի նախորդն է։
Պատրաստման մեթոդը գրեթե նույնն է, ինչպես պիցցայինը, բայց ֆոկաչան եփվում է արագ և բարձր ջերմաստիճանում (280-320 °C): Այն, ինչպես և պիցցան, դրվում է ջեռոցում և դուրս բերվում այնտեղից թիակով, բայց եթե պատրաստի պիցցայի միայն եզրերն են բարձրանում, ապա ֆոկաչան բարձրանում է ամբողջությամբ։
Ավանդական ֆոկաչան պարունակում է պարզ «լցոն»` ձիթապտղի յուղ և աղ։ Ավելի ուշ ավելի բարդ խճողակներ առաջացան, ինչպես օրինակ համեմունքներ (ռեհան, օրեգանո), պանիր, լոլիկ, ձիթապտուղ, սոխ, մրգեր և այլն։ Բաղադրիչներից շատերը թխվելուց առաջ դրվում են խմորի վրա, բացառությամբ թարմ կանաչուց, սխտորից և ձիթապտղի յուղից։ Դրանք ավելացվում են այն ժամանակ, երբ արդեն լիպյոշը պատրաստ է և տաք։
Իտալիայի յուրաքանչյուր շրջանում ֆոկաչան պատրաստվում է յուրովի․
- Focaccia genovese, բարակ խմորով՝ համեմված ձիթապտղի յուղով և աղով, հաճախ նաև սոխով։
- Focaccia di Recco (անվանվել են Ռեքո և Լիգուրիա քաղաքների պատվին), բաղկացած է երկշերտ բարակ խմորներից՝ լցոնված պանրով, բարակ կտրտած ապխտած երշիկով, վրան՝ կծու համեմունք (պղպեղ, սխտոր)։
- Focaccia alla barese, հարավային Իտալիային բնորոշ ֆոկաչա, Բարի քաղաքից, մատուցվում է թարմ լոլիկով և ձիթապտղով։
- Կան նաև քաղցր ֆոկաչաներ, ինչպես օրինակ՝ Focaccia veneta, որն իրենից ներկայացնում է զատկական քաղցրավենիք և տարածված է Վենետիկի տարածաշրջանում։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Арефьев, 2006, էջ 207
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆոկաչայի բաղադրատոմս Archived 2018-04-15 at the Wayback Machine. // vsemzastol.ru
|