Ֆոլորունսո Ալակիջա
Ֆոլորունսո Ալակիջա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 15, 1951[1][2] (73 տարեկան) |
Ծննդավայր | Իկորոդու, Լագոս, Նիգերիա[1][2] |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | յորուբաներ |
Կրոն | քրիստոնեություն |
Կրթություն | Hafodunos? և Լագոս[3] |
Մասնագիտություն | գործադիր տնօրեն, բարեգործ, գործարար, նորաձևության դիզայներ, տպագրիչ և pressman |
Աշխատատու | FinBank? |
Ծնողներ | հայր՝ L. A. Ogbara?[4][2] |
Երեխաներ | Folarin Alakija?[4] |
Կայք | folorunsoalakija.com |
![]() |
Ֆոլորունսո Ալակիջա (անգլ.՝ Folorunso Alakija, հուլիսի 15, 1951[1][2], Իկորոդու, Լագոս, Նիգերիա[1][2]), նիգերիացի միլիարդատեր գործարարուհի[5], որը ներգրավված է նորաձևության[6], նավթի, անշարժ գույքի ու տպագրության ոլորտներում[7]։ Հանդիսանում է «The Rose of Sharon Prints & Promotions Limited» և «Digital Reality Prints Limited» ընկերություններից բաղկացած «The Rose of Sharon Group» կազմակերպության գործադիր տնօրենը և «Famfa Oil Limited» ընկերության գործադիր փոխնախագահը։
«DaySpring Property Development» ընկերությունում ունի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթ[8][9]։ «Ֆորբս»ամսագրի կողմից իր 1 միլիարդ դոլլար կարողությամբ ճանաչվել է Նիգերիայի ամենահարուստ կին[7][10]։ 2015 թվականի դրությամբ համարվել է Աֆրիկայում երկրորդ ամենաազդեցիկ կինը Նգոզի Օկոնջո-Իվեալայից հետո և 87-րդ ամենաազդեցիկ կինն աշխարհում[11]։
Վաղ կյանք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1951 թվականի հուլիսի 15-ին Նիգերիայի հարավում գտնվող Լագոս նահանգի Իկորոդու քաղաքում։ 1955–1958 թվականներին հաճախել է Լագոսի «Our Ladies of Apostles» մանկապարտեզը։ Յոթ տարեկանում մեկնել է Միացյալ Թագավորություն 1959–1963 թվականներին Ուելսի Լանգերնյու համայնքում գտնվող աղջիկների Դինորբեն դպրոցում նախնական կրթությունը շարունակելու համար։ Նախնական կրթությունն ավարտելուց հետո հաճախել է Նիգերիայի Օգուն նահանգի Շագամու քաղաքի մուսուլմանական ավագ դպրոցը, որից հետո վերադարձել է Անգլիա և քարտուղարական գործ ուսանել Լոնդոնի՝ Պիտմենի անվան կենտրոնական քոլեջում․ այսպիսով՝ կրթությունն ստացել է Եվրոպայում[12]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերան սկսել է 1974 թվականին Լագոսի «Sijuade Enterprises» ընկերությունում որպես գործադիր քարտուղար, որտեղից տեղափոխվել է նախկինում «Չիկագոյի առաջին ազգային բանկ» կոչվող բանկը, որը հետագայում անվանվել է «Նիգերիայի ֆինբանկ» և այժմ պատկանում է «First City Monument Bank» բանկային խմբին[13]։ Մի քանի տարի աշխատելուց հետո հիմել է «Supreme Stitches» կոչվող կարի արհեստանոցը, որը հաջորդ մի քանի տարվա ընթացքում հայտնի է դարձել «Rose of Sharon House of Fashion» անունով[7][14]։ Որպես Նիգերիայի մոդելավորողների ասոցիացիայի (FADAN) ազգային նախագահ և ցմահ հոգաբարձու՝ անժխտելի դեր է խաղացել նիգերիական մշակույթը նորաձևությամբ խթանելու գործում[6][15]։
1993 թվականի մայիսին դիմել է նավթի որոնման լիցենզիայի տրամադրման համար (OPL)[16], որը տրամադրվել է նրա «Famfa Limited» ընկերությանը 617 000 ակր մակերեսով տարածքում նավթաորոնման համար։ Տարածքը գտնվում է Լագոսից մոտավորապես 220 մղոն դեպի հարավ-արևելք, Նիգեր գետի դելտայում։ 1996 թվականի սեպտեմբերին համատեղ ձեռնարկության մասին համաձայնագիր է կնքել «Star Deep Water Petroleum Limited» ընկերության հետ և ընկերությանը որպես տեխնիկական խորհրդատու նշանակել լիցենզիայով թույլատրված նավթաորոնման աշխատանքներում՝ իր 100 տոկոս բաժնեմասի 40 տոկոսը փոխանցելով «Star Deep-ին»[17][18]։
Նավթաորոնման դրական արդյունքի մասին լուրը տարածվելուց հետո նիգերիական կառավարությունը վերցրել է 40% բաժնեմասը, որից հետո՝ ևս 10%[19]։ Տասներկու տարի դատարանում վիճարկել է այդ հարցը կառավարության հետ և հաղթել[20]։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականին «Ֆորբս» ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի 96-րդ ամենաազդեցիկ կինը[11]։ 2015 թվականի մայիսին երկու նիգերիացի կանայք՝ ֆինանսների նախարար Նգոզի Օկոնջո-Իվեալան ու Ալակիջան հայտնվել են «Ֆորբս» ամսագրի՝ աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակում, որտեղ վերջինս զբաղեցրել է 86-րդ տեղը[21]։
Մարդասիրական հետաքրքրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Rose of Sharon Foundation» անունով հիմնադրամ ունի, որը կրթաթոշակների և բիզնես դրամաշնորհների միջոցով օգնում է այրիներին ու որբերին[22][23]։ Նվիրաբերում է կատարել Լագոսում գտնվող Տեխնոլոգիայի Յաբա քոլեջ բարձրագույն ուսումնական հաստատության հմտությունների ձեռքբերման կենտրոնին[24]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1976 թվականի նոյեմբերին ամուսնացել է իրավաբան Մոդուպե Ալակիջայի հետ[25][26]։ Զույգն իրենց չորս որդիների[27] ու թոռների հետ[28] բնակվում է Նիգերիայի Լագոս քաղաքում։ DJ Էքսքլուսիվը (Ռոտիմի Ալակիջան) տիկնոջ եղբորորդին է[29]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://nairametrics.com/2021/09/17/folorunsho-alakija-from-a-middle-class-home-to-becoming-nigerias-richest-woman/?amp=1
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 https://www.blackpast.org/global-african-history/alakija-folorunso-1951/
- ↑ https://www.forbes.com/profile/folorunsho-alakija/
- ↑ 4,0 4,1 4,2 Geni(բազմ․) — 2006.
- ↑ Iyengar, Rishi (2014 թ․ դեկտեմբերի 30). «Here's She is the World's Richest Black woman in the world». TIME. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30-ին.
- ↑ 6,0 6,1 Wilson, Julee (2012 թ․ դեկտեմբերի 5). «Richest Black Woman in the World, Folorunso Alakija, Was A Major Fashion Designer in Africa». The Huffington Post.
- ↑ 7,0 7,1 7,2 Kehinde FALODE (2011 թ․ սեպտեմբերի 17). «Fashion icon, Folorunso Alakija at 62». The Nation. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.(չաշխատող հղում)
- ↑ Adetutu Audu (2016 թ․ հունվարի 31). «Folorunso Alakija explores Real Estate». The Nation.
- ↑ «From Energy to Real Estate…Folorunsho Alakija Spreads Wings to Property Sector». ThisDay. 2016 թ․ հոկտեմբերի 9. Վերցված է 2019 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Africa's 40 Richest». Forbes. 2012 թ․ նոյեմբեր.
- ↑ 11,0 11,1 «The World's 100 Most Powerful Women». Forbes. Forbes. Վերցված է 2014 թ․ հունիսի 26-ին.
- ↑ «Folorunso Alakija». africa.harvard.edu (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «FCMB». www.fcmb.com.
- ↑ «Folorunsho Alakija». Forbes. 2012 թ․ նոյեմբեր. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 19-ին.
- ↑ Gabriel, Gift (2012 թ․ հունիսի 24). «I moved out of the crowd to get it right – Mrs Alakija». Sunday Tribune. Nigeria.
- ↑ «The Richest Black Woman in the World, Folorunsho Alakija». Ventures Africa. Lagos. 2012 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ «Folorunso Alakija richest black woman on earth». PM News. 2012 թ․ դեկտեմբերի 25.
- ↑ «Agbami Oilfield, Nigeria». offshore technology.com. Nigeria.
- ↑ «How Africa's second richest woman gained her fortune - CNBC Africa». CNBC Africa (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ «5 Lessons Folorunsho Alakija Could Teach Christian Entrepreneurs - Tithehacker.org». Tithehacker.org (ամերիկյան անգլերեն). 2018 թ․ հուլիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Sotubo, Jola (2015 թ․ մայիսի 27). «Nigerians make Forbes' most powerful women list». Forbes. Արխիվացված է օրիգինալից 2015-05-28-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Ellis, Jessica (2012 թ․ փետրվարի 16). «Nigerian billionaire takes on cause of 'mistreated widows'». CNN.
- ↑ Amos, Adaeze (2013 թ․ մայիսի 26). «My passion for widows and orphans –Folorunso Alakija». National Mirror. Nigeria. Վերցված է 2013 թ․ հունիսի 20-ին.(չաշխատող հղում)
- ↑ Nsehe, Mfonobong. «Nigeria's Richest Woman Folorunsho Alakija Donates Skills Acquisition Center To School». Forbes (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Allen Lee (2019 թ․ հոկտեմբերի 9). «Meet Folorunso Alakija: The Richest Woman in Africa». Money Inc. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
- ↑ «Folorunsho Alakija Biography: Age, Career, Net Worth, Family, Husband, Facts». DailyMedia. 2019 թ․ դեկտեմբերի 20. Վերցված է 2020 թ․ մարտի 31-ին.
- ↑ Sessou, Ebun (2011 թ․ սեպտեմբերի 9). «My life is full of blissful moments – Folorunso Alakija». The Vanguard. Nigeria.
- ↑ «Africa's Richest Woman Folorunsho Alakija: "It Has Not Been a Rag to Riches Fairytale"». Bella Naija. 2014 թ․ օգոստոսի 29.
- ↑ «"I'm Not Folorunsho Alakija's Son" – DJ Xclusive». Silverbird Television. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիգերիայի հարուստ կանայք Արխիվացված 2020-08-03 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոլորունսո Ալակիջա» հոդվածին։ |
|