Ֆոզզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆոզզի
Fozzy El Paso Downtown Street Festival.jpg
Խմբի համերգը Տեխասի Էլ Պասո քաղաքում (2014)
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունFozzy
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ Ատլանտա, Ջորջիա, ԱՄՆ
ԺանրերԾանր մետալ, պրոգրեսիվ մետալ, ծանր ռոք, ալտերնատիվ մետալ
Գործունեություն1999 (1999)–այժմ
ԼեյբլMegaforce, Palm, Ash, Riot! Entertainment, Century Media
ԿապվածStuck Mojo, Dangerous New Machine, Sick Speed, Adrenaline Mob, The Duke, Walking With Kings, Avenged Sevenfold, Ջեֆ Ռոուզ, Alien Crime Syndicate, Duff McKagan's Loaded
Կայքfozzyrock.com
Անդամներ
Քրիս Ջերիքո
Ռիչ Ուորդ
Ֆրենկ Ֆոտսիր
Բիլլի Գրեյ
Ջեֆ Ռոուզ

«Ֆոզզի» (անգլ.՝ Fozzy), ամերիկյան մետալ խումբ։ Ստեղծվել է Ատլանտայում (Ջորջիա նահանգ1999 թվականին՝ մենակատար Քրիս Ջերիքոյի և կիթառիստ Ռիչ Ուորդի կողմից։

Խմբի ներկայացուցիչներն են Քրիս Ջերիքոն (վոկալ, ստեղնաշարային գործիքներ), Ռիչ Ուորդը (կիթառ, բեք վոկալ), Ֆրենկ Ֆոնտսիրը (հարվածային գործիքներ), Բիլի Գրեյը (կիթառ, բեք վոկալ) և Ջեֆ Ռոուզը (բաս կիթառ, բեք վոկալ)։

Խումբն սկզբնապես հայտնի է եղել որպես «Ֆոզզի Օսբորն» (ներշնչված բրիտանացի ռոք երգիչ Օզզի Օսբորնի բեմական կեղծանունից)։ Խումբը նկարագրելիս, վոկալիստ Ջերիքոն մի առիթով նշել է. «Եթե Մետալիկան և Ջուրնին ապօրինի զավակ ունեցած լինեին, դա կլիներ Ֆոզզին»[1]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Fozzy (2000)
  • Happenstance (2002)
  • All That Remains (2005)
  • Chasing the Grail (2010)
  • Sin and Bones (2012)
  • Do You Wanna Start a War (2014)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հարցազրույց Քրիս Ջերիքոյի հետ» ՅուԹյուբում, «Wrestling Voice Radio», նոյեմբերի 27, 2012(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]