Ֆյոզելեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆյոզելեկ
Ֆյոզելեկի բաղադրիչները
Ենթատեսակկերակուր
Առաջացման երկիր Հունգարիա
Բաղադրամասեր
Հիմնականոլոռ, ոսպ, կարտոֆիլ, կարագ, ալյուր, սպանախ, սոխ և աղ

Ֆյոզելեկ (հունգ.՝ főzelék), հունգարական խոհանոցի տիպիկ բուսական ուտեստ։ Իրենից ներկայացնում է խիտ ապուր և համարվում է հիմնական ուտեստ, ոչ թե զարդարանք։

Ֆյոզելեկի պատրաստման համար օգտագործվում են տարբեր բանջարեղեններ՝ քաղցր պղպեղ, կաղամբ, լոլիկ, սմբուկ[1]։ Սկզբում բանջարեղենը կտրտել մանր, շոգեխաշել, ավելացնել ալյուր, թթվասեր կամ քերած կարտոֆիլ։ Ավանդական ֆյոզելեկը պատրաստում են սպանախից, կարտոֆիլից, ոսպից, կաղամբից և ծաղկակաղամբից[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]