Ֆլորենս Այիսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆլորենս Այիսի
Ծնվել է1962
ԾննդավայրԿումբա, Հարավարևմտյան շրջան, Կամերուն
ՔաղաքացիությունFlag of Cameroon.svg Կամերուն
ԿրթությունՅաունդեի համալսարան
Մասնագիտությունկինեմատոգրաֆ, համալսարանի պրոֆեսոր, ակադեմիկոս և կինոռեժիսոր
ԱշխատավայրՀարավային Ուելսի համալսարան

Ֆլորենս Այիսի (անգլ.՝ Florence Ayisi, 1962, Կումբա, Հարավարևմտյան շրջան, Կամերուն), կամերունցի կինոռեժիսոր, գիտական գործիչ, մանկավարժ, պրոֆեսոր:

Կենսագրությունը և գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆլորենս Այիսին ծնվել է Կամերունի Հանրապետության Կումբա քաղաքում, 1964 թվականին (ըստ որոշ աղբյուրների՝ 1962 թվականին)[1]: Միջնակարգ կրթությունն ստացել է հայրենի բնօրրանում, ապա ուսումը շարունակել է Մեծ Բրիտանիայում, որտեղ հիմնավոր բարձրագույն կրթություն է ստացել՝ ավարտելով մի շարք հեղինակավոր կրթօջախներ, այդ թվում՝ Սանդերլենդի համալսարանը, Լիդսի Մետրոպոլիտեն համալսարանը, Հալլի համալսարանը, Լոնդոնի հեռուստատեսության ուսումնափորձարարական կենտրոնը: 1986 թվականին ավարտել է նաև հայրենի Կամերունի մայրաքաղաք Յաունդեի համալսարանը: Ֆլորենս Այիսիի «Հարսնացուներ» կինոնկարը արժանացել է շուրջ երեսուն միջազգային կինոմրցանակների, այդ թվում՝ Կաննի 2005 թվականի կինոփառատոնի մրցանակին՝ «Արվեստ և էսսե» անվանակարգում,[2] ինչպես նաև՝ ոչ պակաս հեղինակավոր Peabody մրցանակի[3])[4][5]։ Բացի այդ, «Հարսնացուներ» ֆիլմը 2006 թվականին ներկայացվել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի:

2008 թվականին Այիսիին շնորհվել է Մեծ Բրիտանիայի Թագավորության կինեմատոգրաֆիայի խորհրդի Breakthrough Brits մրցանակը՝ նրա «Տաղանդ» կինոնկարի համար[4][6]։ Դրանից մեկ տարի առաջ նա արժանացել էր բարձր ընդունելության՝ հանդիպում ունենալով Մեծ Բրիտանիայի թագուհու հետ[6] այս անգամ էլ գնահատել էին նրա ներդրած ավանդը բրիտանական համագործակցության երկրների միջև կապերի ամրապնդմանն ուղղված աշխատանքներում:

Սկսած 2000 թվականից՝ Ֆլորենս Այիսին դասավանդում է Հարավային Ուելսի համալսարանում[7]։ Նրան շնորհվել է պրոֆեսորի պատվավոր կոչում: Հայրենի Կամերունում նրան ընտրել են գիտությունների ազգային ակադեմիայի անդամ:

2005 թվականին Ֆլորենս Այիսին հիմնադրել է կինոարտադրության Iris Films ընկերությունը:

Որակավորումներ, հավաստագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարձրագույն կրթության հավաստագիր (Cert Ed) (1997 թ.) – School of Education, University of Sunderland, U.K
  • Արվեստի վարպետ կինոարտադրությունում - (1992) Northern School of Film and Television, Leeds Metropolitan University, U.K
  • Արվեստի վարպետ թատրոնում և զանգվածային լրատվության բնագավառում - University of Hull, U.K
  • Ժուռնալիստիկայի և հեռուստատեսային արտադրության մասնագետի դիպլոմ - (1987 թ.), Television Training Centre, Fulham Studios, London
  • Անգլերենի մասնագետ - (1986 թ.) - Faculty of Modern Letters and Social Sciences – University of Yaoundé, Cameroon, Central Africa

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Zanzibar Soccer Dreams (Florence Ayisi & Catalin Brylla, 2016 թ., տևողությունը՝ 64 րոպե) -
  • Transforming Lives: PNDP and Rural Development in Cameroon (2014 թ., 35 րոպե)
  • Handing Down Time – Cameroon (2012 թ., 55 րոպե)
  • Cameroonian Women in Motion (2012 թ., 10 րոպե)
  • Art of this Place: Women Artists in Cameroon (2011 թ., 40 րոպե)[4]
  • Zanzibar Soccer Queens (2007/2008 թթ., 87 և 52 րոպե)[4][8]
  • Our World in Zanzibar (2007 թ., 35 րոպե)[4]
  • My Mother: Isange (2005 թ., 7 րոպե)[4][9]
  • Sisters in Law (2005 թ.) (Florence Ayisi և Kim Longinotto, 2005 թ., 104 րոպե)
  • Reflections (2003 թ.)[9]

Կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարշա Մաքսիմոնն ու Դորոթի Ք. Ռոյը, ծանոթանալով Ֆլորենս Այիսիի ստեղծագործությանը, գրել են. «Այիսին, պատկերելով ժամանակակից աֆրիկացի կանանց կյանքը, կոտրում է բոլոր պարզունակ կարծրատիպերը և առաջ մղում այն գաղափարը, որ գլոբալ աշխարհում չի կարելի թեթև ու հեշտ բաժանումներ կատարել միմիայն ըստ պետություններ-ազգություններ, արևելք-արևմուտք կամ «զարգացած երկրներ»-«զարգացող երկրներ» բաժանարար գծերի»: 2012 թվականին հրատարակած իր մի հոդվածում Օլիվիե Ժան Չուաֆեն գրել է. «Ֆլորենս Այիսին և Քիմ Լոնգինոթոն իրենց ստեղծած «Հարսնացուներ» կինոնկարում աչքի են ընկնում ինքնատիպությամբ՝ յուրօրինակ կերպով պատկերելով ետգաղութային ժամանակաշրջանի դատավորին՝ իր անվստահ պահվածքով և միաժամանակ կերտելով երկու ուժեղ կանանց կերպարներ՝ որպես ապահովության և կայուն արդարադատության տիպարներ»:

Գրախոսական մեկ այլ հոդվածում «Հարսնացուներ» կինոնկարը բնութագրվում է իբրև «լավ մտածված և վարպետորեն նկարահանված մի ֆիլմ, որը անկեղծ ու տպավորիչ խոսակցություն է բացում մի ուրիշ, դեռևս քիչ ծանոթ մի մշակույթի և այն կերտող ժողովրդի, մարդկանց մասին»: Իսկ Black Camera հանդեսում լույս ընծայված գրախոսությունում «Հարսնացուներ»-ը բնորոշվում է որպես մի ֆիլմ, որը «համընդհանրացնում է փորձը՝ առանց համընտրման փորձ անելու»:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Biography of Florence Ayisi»։ African Success։ հունիսի 3, 2008։ Արխիվացված է օրիգինալից 30 November 2018-ին։ Վերցված է 19 Feb 2017 
  2. «Cannes award for courtroom film»։ BBC News։ մայիսի 24, 2005։ Վերցված է 2017-03-02 
  3. «Winner 2007 Independent Lens: Sisters in Law»։ Peabody Awards (անգլերեն)։ Վերցված է 2017-03-07 
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 «Florence Ayisi»։ Women Make Movies։ Վերցված է 2017-03-07 
  5. «Hollywood embraces Britain's black film talent»։ The Independent (en-GB)։ 2008-05-10։ Վերցված է 2017-03-07 
  6. 6,0 6,1 «Honourees 2008»։ UK Film Council։ 2012-02-23։ Արխիվացված է օրիգինալից փետրվարի 23, 2012-ին։ Վերցված է 2017-03-07 
  7. «University of South Wales - Florence Ayisil»։ Վերցված է 19 Feb 2017 
  8. Mayer Sophie (2015-10-22)։ [https://books.google.am/books? id=APa5CwAAQBAJ&pg=PT163 Political Animals: The New Feminist Cinema] (անգլերեն)։ I.B.Tauris։ ISBN 9780857729941 
  9. 9,0 9,1 «Independent Lens . SISTERS IN LAW . The Filmmakers | PBS»։ www.pbs.org։ Վերցված է 2017-03-07 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]